«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Թթվասերով պատրաստված դիմակներ (մաս երկրորդ)

19:11, 9 հուլիսի

Սիրու՞մ եք թթվասերի նուրբ համը։ Այն նաեւ կարող եք քսել մաշկին, քանի որ թթվասերով պատրաստված դիմակները կոսմետիկ լավագույն միջոցներն են, որոնք կատարյալ են բոլոր տեսակի մաշկերի համար։ Այս ունիկալ եւ էժան մթերքը միշտ հասանելի է, իսկ այն դիմակները, որոնց բաղադրության մեջ առկա է թթվասերը, շատ հեշտ ու արագ են պատրաստվում։ Արդյունքում, մաշկը փափուկ, նուրբ տեսք է ստանում եւ դրան նայելն ու հպվելը մեծ հաճույք է պատճառում։ Յուղոտ մաշկի համար պետք է օգտագործել քիչ կալորիականություն ունեցող թթվասեր, որը կօգնի սնուցել, խոնավացնել մաշկը, եւ այն անչափ կարեւոր է էպիդերմիսի (վերնամաշկի) համար։ Իսկ դիմակի մյուս բաղադրիչները կօգնեն ձերբազատվել այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են կոմեդոնները, բշտիկներն ու մաշկի անառողջ փայլը։ Այսօր ներկայացնում ենք դիմակներ յուղոտ մաշկի համար։

Դիմակներ յուղոտ մաշկի համար

Կիտրոնից պատրաստված դիմակ ծակոտիների մաքրման եւ նեղացման համար

Ձվի դեղնուցը հարում եք (այնպես, որ լավ փրփրի) եւ խառնում կես կիտրոնի հյութով։ Ստացված զանգվածին ավելացնում եք թթվասեր եւ խառնում։ Պետք է ստանալ ոչ շատ թանձր, բայց բավականին խիտ զանգված, որը հեշտությամբ կարելի է քսել դեմքին։ Նման դիմակը օգտակար է նաեւ խառը տիպի մաշկ ունեցողների համար. միայն այդ դեպքում ավելացվում է նաեւ ինչ-որ քաղցր մրգի կամ հատապտղի (խնձոր, խաղող, տանձ, դեղձ) հյութ։ Արդյունքում, մաշկը զգալիորեն մաքրվում է, վերանում են յուղոտ հատվածները, անցնում բորբոքումները եւ մաշկի յուղոտ փայլը։ Մաշկն ավելի հարթ ու նուրբ տեսք է ստանում։

Ցորենով եւ կարտոֆիլով պատրաստված դիմակ

Եփած կարտոֆիլով խյուս եք պատրաստում եւ նույն քանակությամբ թթվասեր ավելացնում։ Ցորենի թեփը խառնում եք կաթով (պետք է մի փոքր ուռչի)։ Երկու զանգվածները լցնում եք միմյանց վրա եւ օգտագործում։ Թթվասերով պատրաստված այսպիսի դիմակները բշտիկների ցանի առկայության դեպքում մաքրում եւ հարթեցնում են մաշկը՝ առանց մակերեսները վնասելու։ Ի շնորհիվ թթվասերի հանգստացնող  եւ սնուցող հատկությունների՝ մաշկն արդեն խոտաբույսերով կամ սնուցող քսուքներով հանգստացնելու կարիք չկա։

Լոլիկով դիմակ ծակոտիների խորը մաքրման համար

Լոլիկի միջուկը (առանց կեղեւի եւ սերմերի)  մանրացնում եք եւ խառնում թթվասերով։ Պետք է միատարր զանգված ստանալ։ Ավելի լավ կլինի զանգվածը մաղով անցկացնել։ Դիմակը քսելուց առաջ անհրաժեշտ է մաշկը գոլորշիով մաքրել եւ հետո դիմակն օգտագործել, որովետեւ այդպես ազդեցություն ավելի ակնհայտ եւ արդյունավետ կլինի։ Եթե դեմքի վրա կան բորբոքված այտուցներ կամ բշտիկներ, կարելի է սկզբում դեմքի վրա երիցուկի թուրմի մեջ թաթախված մարլա դնել եւ հետո քսել դիմակը։ Իսկ եթե  բորբոքումներ չկան, ապա կարելի է դիմակն անմիջապես մաշկին քսել։ Արդյունքում, ծակոտիները խորապես մաքրվում են, կարգավորվում է լիպիդային բալանսը, փափկանում է կոշտացած էպիդերմիսը (վերնամաշկը) եւ հավասարվում մաշկի ռելիեֆը։

 

Աղբյուրը՝ Fancy


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել