Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Թթվասերով պատրաստված դիմակներ (մաս երրորդ)

19:23, 10 հուլիսի

Թթվասերով պատրաստված դիմակները կարող են իսկական հրաշքներ գործել։ Այո, թթվասերը ամենատարածված, բնական բաղադրիչներով հարուստ, առողջարար եւ կոսմետիկ հատկանիշներ ունեցող մթերք է։ Թթվասերով պատրաստված դիմակների կանոնավոր օգտագործումը կօգնի մաշկն ավելի նուրբ, հարթ եւ փափուկ դարձնել։ Այս դիմակների բաղադրիչները ներթափանցում են խորը շերտերի մեջ եւ դրական ազդեցություն ունենում մաշկի ներսում։ Այսօր ներկայացնում ենք դիմակներ նորմալ մաշկի համար։

Դիմակներ նորմալ մաշկի համար

Ոչ միայն որոշակի խնդիրներ ունեցող, այլեւ նորմալ մաշկն ունի սնուցման, խոնավացման եւ վիտամիններով հարստացման կարիք։Բնականաբար, այս պարագայում նման դիմակները պետք է ավելի հազվադեպ՝ շաբաթական 1-2 անգամ, օգտագործել, քան յուղոտ կամ չոր մաշկի դեպքում։ Դիմակները կանխում են մաշկի թառամածությունը, պայքարում պիգմենտային բծերի դեմ եւ վերականգնում դեմքի գույնն ու տոնուսը։

Մեղրով եւ վարսակի ալյուրով պատրաստված դիմակ

Վարսակի ալյուրը խառնում եք թթվասերով։ 1 մաս վարսակի փաթիլների համար պետք է վերցնել 2 մաս կաթնաթթվային մթերք։ Զանգվածը թողնում եք 20 րոպե տաք տեղում։ Այս ընթացքում տաքացնում եք ձվի դեղնուցը՝ նույն քանակությամբ մեղրով։ Ստացված երկու զանգվածները խառնում եք եւ տաք վիճակում քսում դեմքին։ Տաքությունը պահելու համար կարելի է դեմքը ծածկել հաստ անձեռոցիկով։ Այս դիմակն օգտագործելուց հետ մաշկը ձգվում է, վերականգնվում են նրա գույնն ու ռելիեֆը, անցնում բոլոր բորբոքումները։

Խաղողից պատրաստված խոնավացնող դիմակ

Հեռացնում եք քաղցր խաղողի սերմերն ու կեղեւը եւ խառնում հավասար քանակությամբ թթվասերով։ Եթե խաղողից շատ հյութ է դուրս եկել, նախընտրելի է օգտագործելուց առաջ այն առանձնացնել։ Դիմակը մեծապես խոնավացնում է մաշկը, տոնուս հաղորդում, վերականգնում են էպիդերմիսի բջիջները, ինչն էլ իր հերթին երիտասարդացնում է դեմքը։Եթե խաղողից ալերգիա ունեք, ապա կարելի է օգտագործել ցանկացած այլ միրգ՝ բացի ցիտրուսայիններից։

Թթվասերով եւ բրնձի ալյուրով պատրաստված դիմակ

Բրձի ալյուրը կարելի է պատրաստել նույնիսկ տանը՝ սրճաղացի միջոցով։ Պետք է վերցնել միայն սպիտակ բրինձ (շագանակագույնի չի օգնում)։ Հարում եք ձվի դեղնուցը, խառնում թթվասերով (թթվասերը երկու անգամ ավելի շատ պետք է լինի, քան դեղնուցը) եւ բրնձի ալյուրի միջոցով զանգվածը թանձր եւ խիտ եք դարձնում այնքան, մինչեւ մածուկի տեսք ստանա։ Այն կարելի է արդեն օգտագործել։ Դիմակի մեջ առկա միանգամից երկու բաղադրիչ սպիտակեցնում են մաշկը, այդ պատճառով սա հիանալի միջոց է արեւայրուք ստացած դեմքի համար։ Նման դիմակի օգտագործումից հետո մաշկը սկսում է փայլել եւ առողջ տեսք է ստանում։ Այն նաեւ հարթեցնում է  միմիկայի հետեւանքով առաջացած կնճիռները, վերականգնում մաշկը հոգնածությունից, որը հաճախ հանդիպող երեւույթ է՝ պայմանավորված վիտամինների պակասով։

Աղբյուրը՝ Fancy


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել