Երկուսի համար իսկական տոնի նախապատրաստությունն անկարեւոր մանրուքներ չունի։ NEWS.am STYLE - ը շարունակում է մանրամասն ուղղորդել կատարյալ ռոմանտիկ երեկոյի կազմակերպումը։ Երաժշտության ու բույրերի հարցն արդեն լուծել ենք։ Մնացել է ամենակարեւորը, կանաց հավերժ տանջող խնդիրը՝ ի՞նչ հագնել։ Իհարկե, կարող ես հագնել մինչեւ պորտ եւ մինչեւ պոչուկ բացվածքով վառ կարմիր սեքսուալ զգեստը։ Այն ճոխ ու կրքոտ գիշեր կապահովի, սակայն ընթրիքը, ցավոք, կսառի, քանի որ սեղանին կհասնեք միայն ննջասենյակից հետո, այն էլ՝ առավոտյան։ NEWS.am STYLE - ն առաջարկում է ռոմանտիկ ընթրիքի համար զգեստների մի քանի տարբերակ։
Նուրբ կիսաթափանցիկ զգեստ։ Այն սեքսուալ է, բայց՝ զուսպ։ Էրոտիկ ֆանտազիաներ կառաջացնի, բայց զուգընկերոջը չի հասցնի սահմանին՝ ստիպելով մոռանալ սեղանին սառող ուտելիքի մասին։
Ավելորդ ոչինչ չբացող այս զգեստը կփայլի սեղանին դրված բուրավետ մոմերի լույսի տակ՝ գրավելով զուգընկերոջ ողջ ուշադրությունը։ Ռոմանտիկ ընթրիքի մեղմ լույսի ներքո այդ զգեստով նման կլինես տեսիլքի՝ անորսալի ու հիասքանչ։ Մեկ ուսով զգեստը, թաքուն ոչինչ չբացելով, միշտ թողնում է էրոտիկության համ։
Այսպիսի զգեստով կլինես ցանկալի՝ ինչպես հունական աստվածուհի։ Քո սիրելին այդպիսի տպավորությունն, անշուշտ, շատ երկար կհիշի։ Իսկ այս զգեստն ինքնին կայտառություն ու պայծառություն է։ Եթե ռոմանտիկ ընթրիքի շարունակությունն անկողինը չէ, այլ՝ ասենք՝ անմոռանալի զբոսանքը կամ կինոթատրոնը, այս զգեստը կատարյալ կլինի։ Զույգին տրամադրելով ռոմանտիկայի, այն չի շեշտադրի սեքսը։ Քնքշություն, սեր եւ խենթություն, ահա որն է այս զգեստով անցկացրած երեկոյի նշանաբանը։
Տեքստը՝ Անահիտ Գրիգորյանի/ NEWS.am STYLE
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ