Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Գերնպատակս լինելու է հաղթանակը». Սոնա Ռուբենյան

15:28, 9 հուլիսի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարի «Նոր ալիք» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սոնա Ռուբենյանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա եւ մրցույթի երաժշտական պրոդյուսեր Անդրեն խոսեցին մրցույթում Սոնայի կողմից ներկայացվելիք երգերի եւ նախապատրաստական աշխատանքների մասին։

Անդրեյի խոսքով՝ արդեն երեք ամիս է, ինչ նախապատրաստական աշխատանքների մեջ են։ Ինչպես հայտնի է, մրցույթը տեւելու է երեք օր։ Մրցույթային առաջին օրը մասնակիցները երգելու են միջազգային հիթ։ Անդրեյի խոսքով՝ իրենք մոտ տասը երգ են ուղարկել՝ ընտրելով ուժեղ երգեր։ Ժյուրիի վերջնական ընտրությունը կանգնել է Մայլի Սայրուսի «Wrecking ball» երգի վրա։

 

Մրցույթի երկրորդ օրը, ըստ մրցույթի կանոնների, այս տարվա մասնակիցը դուետ պետք է երգի իր երկրի նախորդ տարվա որեւէ մասնակցի հետ։ Այս տարի Սոնան կերգի Մհերի հետ «Հայաստան» երգը։

Եվ վերջում՝  մրցույթային երրորդ օրը, մասնակիցները կատարելու են հեղինակային երգեր։ Այստեղ էլ մեր պատվիրակությունը մի քանի երգ էր ուղարկել, սակայն ժյուրին ընտրել է Ազատ Հակոբյանի հայտնի «Կարոտ» երգը։

Անդրեն նշեց, որ այս տարի հաղթանակի ակնկալիքներ ունեն։ «Ամեն օր փորձեր ենք անում, եւ ես տեսնում եմ, թե ինչպես է Սոնան օրօրի աճում»,-ասաց նա։

Սոնան էլ իր խոսքում նշեց, որ սա իր առաջին միջազգային մրցույթն է, որտեղ ներկայացնելու է մեր երկիրը։


 «Շատ ուրախ եմ, որ այս տարի ես եմ ներկայացնում Հայաստանը, շատ մեծ պատիվ ունեմ եւ պատասխանատվություն։ Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի, որովհետեւ աշխատում ենք պրոֆեսիոնալ մարդկանց հետ։ Գերնպատակս լինելու է հաղթանակը եւ ներկայանալու եմ այնպես, որ հաղթեմ, սակայն ամեն արդյունքի էլ սպասում ենք»,-նշեց երգչուհին։

Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել