MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ինչու՞ են հայերը վախենում ժպտալ

22:03, 10 հուլիսի

Նկատե՞լ եք, որ Երեւանի փողոցներում ժպտացող մարդիկ գրեթե չկան։ Շատ հազվադեպ (գործնականում երբեք) կարելի է տեսնել մի երեւանցու, ով ժպտում է ոչ թե այն պատճառով, որ քեզ ծանոթ է, այլ ուղղակի։ Անգամ հարեւանները չեն ժպտում միմյանց բարեւելիս. Այո, նույնիսկ այս երեւույթն է վերջին շրջանում հազվադեպ բնույթ ստացել։ Հիշում եմ, թբիլիսցի իմ տատիկը, ով երիտասարդ տարիքում եկել է Հայաստան, սկզբնական շրջանում միշտ ժպտում էր, մինչ «բարի մարդիկ» խորհուրդ են տվել նրան «չչարաշահել» ժպիտը, որովհետեւ կարող են իրեն «սխալ հասկանալ»։ Երիտասարդ, գեղեցիկ, չափից շատ ժպտացող աղջիկը Երեւանում ընդունվում էր որպես թեթեւամիտի մեկը. ես ավելի քաղաքավարի արտահայտվեցի։ Իմ տատիկը հիմա 87 տարեկան է եւ պետք է ասել, որ իր երիտասարդության շրջանից մինչ հիմա շատ քիչ բան է փոխվել Երեւանում։ ինչպես նախկինում, եթե մի աղջիկ ժպտում է, ապա նրան սկսում է հետապնդել ինչ-որ մի «մաչո», ով այդ ժպիտը դիտարկում է որպես մատչելիության եւ հասանելիության նշան։ Հակառակ իրավիճակում, երբ տղամարդն է ժպտում, միակ տարբերությունն այն է, որ հայուհու մոտ «խորը պաշտպանական» ռեակցիա է առաջանում, ով այդ ժպիտը դիտարկում է որպես ոտնձգություն իր պատվի նկատմամբ։ Սակայն սա նրբություններից մեկն էր։

Հայերը ընդհանուր առմամբ ժպտացող ազգ չեն։ Ի դեպ, սա, հավանաբար, բնորոշ է նախկին սովետական երկրների մեծամասնությանը։ Մեր մեջ սեփական դրական զգացմունքներն արտահայտելու ինչ-որ վախ կա։ Բայց չէ՞ որ դա այնքան հեշտ է, երբ մարդիկ պարզապես ժպտում են։ Օրինակ, Եվրոպայում կողքի սեղանին նստած կինը կարող է ուղղակի ժպտալ Ձեզ կամ հարցնել Ձեր գործերի մասին։ Հնարավոր է, որ դա նրան այնքան էլ չի հետաքրքրում, բայց հաճելի է։ Դուք հիմա կասեք, որ կյանքը այնքան է դժվարացել, որ մեզ միայն լաց լինելն է մնացել։ Բայց հայերը միշտ էլ առանձնացել են իրենց հումորի զգացումով՝ անգամ դժվար ու ծանր պայմաններում։ Հիշեք այն անեկդոտը, որը տարածում գտավ «90-ականների մութ ու ցուրտ տարիներին».

«Ապեր հա՞յ ես: Կայֆա չէ՞»։ Այս մեկ նախադասության մեջ առկա է մեր ողջ ազգը։ Իսկ ի՞նչն է մեզ խանգարում ուղղակի ժպտալ։ Այո, ես համաձայն եմ կյանքը շատ է դժվարացել, սակայն այն իսկապե՞ս այդքան վատն է, որ չես կարող քո մեջ ուժ գտնել եւ ժպտալ։ Օրինակ, ես ապշած էի  շրիլանկացիների ժպտերեսությամբ։ Այս մարդիկ, ովքեր իրենց կյանքի մեծ մասը ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, մշտապես ժպտում են։ Ընդ որում, այնպես անկեղծ են ժտում, որ դա չի կարող պատասխան ժպիտ չառաջացնել։ Փորձեք Երեւանում քայլող մի անցորդի ժպտալ։ Եթե Դուք օտարերկացի չեք, այլ տեղացի, ապա պատասխան ռեակցիան հաստատ ոչ ադեկվատ է լինելու։ Անծանոթի ժպիտը հայերի մոտ լարվածություն է առաջացնում։ Առաջին վայրկյանների ընթացքում նա փորձում է հասկանալ, թե արդյոք նրանք ծանոթներ են, այնուհետեւ մտածում է, որ հավանաբար, դիմացինը շփոթել է, իսկ ամենավերջում ի հայտ է գալիս  հուզմունքի, եբեմն անհանգստության եւ անգամ անտեղի ագրեսիայի զգացում։  Իմ անձնական փորձից եմ ասում, քանի որ վերջերս նման մի փորձ արեցի։ Միայն փոքրիկ երեխաներն են, որ կարող են հայերի մոտ առանց որեւէ պատճառի ժպիտ առաջացնել. ժպիտ, որից կարելի է ոչ ամաչել, ոչ էլ խուսափել, որ Ձեզ սխալ կհասկանան։

Ես համոզված եմ, որ մեզանից շատերը թաքցնում են իրենց ժպիտը։ Պետք չէ այդպես անել։ Ժպտում են ուժեղագույնները։ Միայն ուժեղ մարդը կարող է ինքն իր վրա ծիծաղել, իսկ մեզ հայերիս մոտ դա շատ լավ է ստացվում։ Եթե Դուք այնքան իմաստուն եք, որ կարողանում եք Ձեր խնդիրներին հումորով վերաբերել, ապա ինչն է Ձեզ խանգարում ժպտալ։ Անգամ ամենադժվար պահերին շողում է արեւը, երգում են թռչունները, կյանքը շարունակվում է  եւ հավատացեք, որ տառապանքների մեջ ուրախության ու ժպտալու շատ առիթներ կան։ Ժպտացեք միմյանց, անծանոթներին, տղամարդկանց, կանանց, ծերերին ու երեխաներին։ Լայն ու անկեղծ ժպիտը վաղ թե ուշ կկոտրեն տառապող հայի կերպարը եւ նրա տխուր աչքերում առկայծող անհնազանդ տխրությունը։ Եվ այդ ժամանակ Ձեզ մոտ երջանկության, մանկան ուրախության, նախապաշարումներից եւ հիմար սահմաններից (որոնք մենք ինքներս ենք մեր առջեւ դրել) ազատվելու զգացում կառաջանա։ «Ժպտացեք, պարոնայք, ժպտացեք, Դուք շատ լուրջ եք...այս աշխարհի բոլոր հիմարությունները դեմքի հենց այդ արտահայտությամբ են կատարվում»,- ասել է Մյունհաուզենը։ Հիշեք այդ մասին հարգելի ժպտերես հայեր։

 

Ալեքս Ալիխանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել