Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տնային գործերի պատճառով ռուս կանայք չեն հասցնում սեքսով զբաղվել

22:15, 12 հուլիսի

Որքանո՞վ է առօրյա կյանքն ազդում զույգերի միջեւ հարաբերությունների վրա։ Օրինակ, ռուս կանայք տնային գործերի պատճառով չեն հասցնում սեքսով զբաղվել։ Այս եզրակացությանն են եկել միջազգային «Тренинг-центр СЕКС.РФ» ցանցի հետազոտողները։

Գիտնականները պարզել են, որ տան հարմարավետություն ու սեռական բավարարվածությունը նույնչափ կարեւոր են ռուս կանանց համար։ Սակայն տնային հոգսերի՝ սեռական կյանքի վրա ազդեցության մասին կանանց կարծիքը գործնականում հավասարապես բաժանվել է երկու խմբի։ 

Բոլոր հարվածների 44%-ը հայտնել են, որ տնային հոգսերը խլում ենք իրենց ուժերը եւ սեքսով զբաղվելու ցանկությունը։ Ընդ որում, 70%-ը պատրաստ է ավելացնել սեքսով զբաղվելու հաճախականությունը, եթե տնային գործերով երկուս զուգընկերներն էլ զբաղվեն։ Նաեւ մասնակիցների 47%-ը ընդհանրապես ոչ մի կապ չի տեսնում ինտիմ պահանջները բավարարելու եւ ընտանեկան հոգսերը հոգալու միջեւ։

Հետաքրքիր է այն փաստը, որ երկու խմբերի մոտ էլ սեքսով զբաղվելու ինտենսիվությունը գրեթե նույնն է. կանանց 40%-ը, ովքեր տնային գործերի պատճառով չեն հասցնում սեքսով զբաղվել, եւ 47% այն կանանց, ում սեռական կյանքի վրա ոչ մի ազդեցություն չունեն առօրյա հոգսերը, շաբաթական 2-3 անգամ են սեքսով զբաղվում։

Նույն է նաեւ նման կանանց ընտանեկան իրավիճակը։ Առաջին խմբի (ում  տնային հոգսերը խանգարում են սեքսով զբաղվել) կանանց 62% եւ երկրորդ խմբի կանանց 57%-ը ունեն մշտական հարաբերություններ իրենց ամուսինների հետ։ Սակայն առօրյա հոգսերին նախապատվություն տվող կանայք տարիքով ավելի մեծ են եղել (38%-ը՝ 30-35), իսկ նրանց «հակառակորդների» տարիքը կազմել է 24-29 տարեկան (46%)։ Հարցված կանանց մեծ մասը աշխատել են բժշկության, կրթության բնագավառում եւ պետական կառույցներում. համապատասխանաբար 20% եւ 18%։

Ազատ ժամանակ անցկացնելիս կանանց մեծամասնությունը (յուրաքանչյուր խմբի 30% տոկոսը) աշխատանքից հետո մեծ հաճույքով ազատ ժամանակ սերիալ է դիտում։ Առաջին խմբի կանայք երկրորդ հորիզոնականում նախընտրում են զբաղվել տան մաքրությամբ (23%), իսկ ինտիմ հարաբերությունները մղվել են երրորդ տեղ (22%)։ Երկրորդ խմբի մոտ (կանայք, ում համար սեքսը եւ տնային հոգսերը իրար հետ ոչ մի կապ չունեն) երկրորդ հորիզոնականում՝ սերիալներից հետո, սեքսն է (25%),  իսկ երրորդ հորիզոնականը «կիսում են» լոգանք ընդունելն ու տնային գործերը՝19%։

Ռուսական գլխավոր սեքս-մարզչի եւ «Тренинг-центр СЕКС.РФ» միջազգային ցանցի հիմնադիրներ Եկատերինա Լյուբիմովայի կարծիքով կանայք ենթագիտակցորեն են նախընտրում են տնային հոգսերը, քան սեքսը։ Երկար ժամանակ մարդկության գեղեցիկ սեռի ներկայացուցիչները միայն գիտակցել են, որ ամուր ընտանիքի գրավականը տնային տնտեսուհու գործունեությունից է կախված, իսկ սեքսը պետք է լինի միայն ամուսնական պարտականությունների մի մաս։ Կինը փորձում է իր տեղը գտնել ընտանիքում, եւ նա դա կարող է անել միայն տնային պարտականությունները կատարելով. այս կերպ նա ցույց է տալիս իր ամուսնուն եւ շրջապատող մարդկանց, որ նա կրթված կին է։ Սեքսը, հատկապես ամուսնությունից հետո, երկրորդական բնույթ է ստանում։ Այդ պատճառով կանայք համոզված են, որ տղամարդը չի գնա մեկ ուրիշի մոտ, ով համեղ պատրաստել չգիտի։

«Բայց սա, իհարկե, սխալ դիրքորոշում է. զույգերի միջեւ  պետք է ոչ միայն հոգեւոր, այլեւ զգացմունքային կապվածություն լինի։ Եթե զույգերը երեկոյան զբաղված չեն, ապա կարելի է ուտելիք պատվիրել, հետաձգել մաքրության բոլոր աշխատանքները՝ միասին մենակ մնալու հաճույքը զգալու համար։ Պետք չէ վախենալ սեռական բազմազանությունից. այդ դեպքում դժվար թե տղամարդը ուշադրություն դարձնի փոշու կամ լավ չարդուկված վերնաշապիկի վրա»,-խորհուրդ է տվել սեքս-մարզիչը։

Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ հարցվածների կեսից ավելին (59%) պնդել են, որ տան գործերով զբաղվելը խլում են իրենց ժամանակը եւ ուժերը սեքսով զբաղվելու համար, կիսում են տնային գործերը իրենց տղամարդկանց հետ, կամ չափից շատ հոգնածության դեպքում գործերը թողնում են տղամարդկանց վրա (25%)։ Միայն շատ քիչ տոկոսն է (6%) տնային գործերը միայն իրենց ուսերն վերցնում։ Կանանց մեծամասնությունը, ում համար տնային հոգսերը ոչ մի ազդեցություն չունեն սեքսի վրա, նույնպես նախընտրում են հավասարություն տնային գործերում (59%), 24% տոկոսը տղամարդկանց ընդգրկում է տնային գործերում չափից շատ հոգնածության դեպքում, եւ միայն 1%-ի պակաս կանայք են լիովին ծանրաբեռնում իրենց տղամարդկանց։

Հարցվածների մեծամասնությունը այն կարծիքին են, որ եւ տնային գործերը, եւ սեքսը շատ կարեւոր են։ Նման դիրքորոշում հայտնել են երկրորդ խմբի կանանց 60%-ը, իսկ առաջին խմբի՝ 43%-ը։ Ընդ որում, յուրաքանչյուր խմբի կանանց 5% եւ 4%-ի համար բացի սեքսից եւ տնային հագսերից՝ կան նաեւ ավելի հետաքրքիր բաներ։

Հետազոտությունները անցկացվել են հարցումների տեսքով այս տարվա 2014թ-ի հունիսին Ռուսաստանում «Тренинг-центр СЕКС.РФ» ցանցի բոլոր այցելուների շրջանում։ Հետազոտությանը մասնակցել են 18 տարեկանից բարձր, սեռական կյանքով ապրող 564 կին։

 

Աղբյուրը՝ moscvichka.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել