Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ինչպե՞ս է պետք ճիշտ օգտագործել գունավոր սեւաներկերը

20:10, 12 հուլիսի

Դիմահարդարումը կազմված է ոչ միայն հիմնական տարրերից, որոնք ակնհայտ երեւում են, այլեւ մի շարք փոքր եւ առաջին հայացքից ոչ այնքան կարեւոր էլեմենտներից, որոնք նույնպես շատ կարեւոր են եւ իդեալական արտաքին տեսքի մի մասն են կազմում։ Կոսմետիկ ամենատեսանելի միջոցներից մեկը  սեւաներկն է, որոնք աչքերն ընդգծելու հիմնական եւ ամենագլխավոր էլեմենտն է։ 

Ամառը պայծառության եւ գույների շրջան է. անգամ դիմահարդարման մեջ։ Աչքերն ավելի գրավիչ դարձնելու համար վառ գույների սեւաներկերով դրանք շեշտադրելը շատ մոդայիկ է այս ամառ։

Ամենից առաջ պետք է ճիշտ ընտրել սեւաներկի գույնը. օրինակ, շագանակագույն կամ մանուշակագույն սեւաներկերը համարվում են ունիվերսալ, քանի որ համապատասխանում են գրեթե յուրաքանչյուր կնոջը։ Մանուշակագույն սեւաներկը նույնպես կարելի է օգտագործել բոլոր դեպքերում, սակայն ամենից շատ այն ընդգծում է կանաչ եւ կապույտ աչքերը։ Իսկ շեղաչք աղջիկներին խորհուրդ է տրվում օգտագործել կանաչ սեւաներկ։ Այս սեւաներկը նաեւ գեղեցիկ է կանաչ աչքեր ունեցող կանանց համար, սակայն կանաչի «չափազանցումից»  խուսափելու համար կարելի է այն քսել թարթիչների միայն ծայրերին. արդյունքը հիանալի կլինի։

Սովորական սեւաներկ քսելուց առաջ, պետք է դիմոփոշի քսել թարթիչների վրա, ինչը նրանց ավելի երկար եւ հաստ տեսք կհաղորդի։ Դրանից հետո պետք է զգուշորեն քսել սեւաներկը՝ թարթիչների հիմքից մինչ եզրեր։ Փորձեք նաեւ ներկել աչքերի խորը հատվածներում առկա թարթիչները, որոնք Ձեր հայացքն ավելի խորաթափանց եւ արտահայտիչ կդարձնեն։

Եթե որոշել եք գունավոր սեւաներկ օգտագործել, ապա պետք է ուշադրություն դարձնել դեմքի տոնին. վառ գունավորում ունեցող թարթիչները ավելի գրավիչ են, այդ պատճառով դեմքի գույնն ու մաշկը պետք է իդեալական վիճակում լինեն։ Դեմքի մաշկի անթերի վիճակին հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն օգտագործել տոնային միջոցներ եւ քողարկել թերությունները, այլեւ մշտապես խնամել այն։ 

Գունավոր սեւաներկեր օգտագործելիս չպետք է մոռանալ զսպվածության մասին։ Շատ քիչ կանայք են իրենց հարմարավետ զգում գունավոր սեւաներկով ներկված թարթիչներով։ Որպեսզի գունավոր թարթիչներով դիմահարդարումը համեստ եւ կոկիկ լինի, պետք է սկզբում օգտագործել սովորական սեւաներկ, որից հետո եզրերին քսել գունավորը։ Եվ հիշեք, բնական դիմահարդարում ունենալու համար գունավոր սեւաներիկը պետք է ավելի մուգ լինի ստվերաներկերից եւ աչքի գծաներկներից։

 

Աղբյուրը՝  Liza.ua

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել