Թեւնոցները, ինչպիսին Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն է կրում, արգելված են բրիտանական դպրոցներում։ Բրիտանիայում Քեյթը նորաձեւություն թելադրողներց մեկն է, եւ այն իրերը, որոնք կրում է դքսուհին, հաշված ժամերի ընթացքում վաճառվում են ինտերնետ-խոնութներում։
Ինչպես հայտնել է Daily Mail-ը՝ բժիշկներն ու ուսուցիչները այս պայծառ թեւնոցները, որոնք կրում է Քեյթ Միդլթոնը, համարել են վնասակար մանուկների առողջության համար։
Միդլթոնը շատ պատահաբար նորաձեւության մի նոր միտում է բերել Բրիտանիա։ Այն բանից հետո, երբ մի քանի ամիս առաջ նա որպես զարդարանք օգտագործել էր Loom Bands-ի թեւնոցները, դրանք սկսել են կրել գրեթե բոլոր դեռահասները, ինչը վատ հետեւանք է ունեցել նրանց վրա։
Բժիշկները սկսել են անհանգստանալ այն բանից հետո, երբ յոթամյա Կայլի Լոուրենսի մայրիկը իր որդուն տարել է հիվանդանոց. երեխան այս թեւնոցով վնասել էր իր աչքը։ Բանը նրանում է, որ երեխաները այս թեւնոցները օգտագործում են որպես պարսատիկ։ Այդ պատճառով մի քանի դպրոցներում Loom Bands-ը արգելված է, եւ նման դպրոցների թիվը աճում է։
Իսկ մեկ ուրիշ մայրիկ պարզել է, որ իր քնած որդու ձեռքի մատները կապտել են նման թեւնոցների պատճառով։ Բժիշկները հայտնել են, որ այս աքսեսուարի մշտական օգտագործումը կարող է արյան շրջանառության խանգարում կամ շնչահեղձություն առաջացնել։
Loom Bands թեւնոցները այս ամռան ամենահայտնի աքսեսուարներն են Բրիտանիայում. թեւնոցների վաճառքը ավելացել է 300%-ով։ Բացի Քեյթ Միդլթոնից, ռետինե օղակներով այս թեւնոցները կրում են նաեւ արքայազն Չարլզը, ֆուտբոլի նախկին աստղ Դեյվիդ Բեքհեմը, One Direction խմբի անդամ Հարի Սթայլզը եւ Մայլի Սայրուսը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ