Այսօր աստղերը հակված են հումորի, կատակների, ոչինչ չնշանակող զրույցերի եւ սիրո արտահայտման այլ՝ անմիտ, բայց անկեղծ դրսեւորումների: Բնականությունը այսօր սիրային հաղթանակների գրավականն է: Եղեք պարզ, եւ հակառակ սեռի ներկայացոսւցիչներին անպայման կձգեք դեպի ձեզ:
ԽՈՅԵՐ
Այսօր դժվար թե խուսափեք ձեզ քիչ ծանոթ կամ ընդհանրապես անծանոթ մեկի հետ սիրախաղից, հատկապես, եթե այդ անծանոթը համակրելի մեկը լինի: Սակայն դուք պետք է հիշեք մի պարզ բան՝ բուռն սկսված հարաբերություններն արագ են ավարտվում, եւ եթե իրական սեր եք փնտրում, ապա այսօր պետք է փորձեք ճանաչել ձեր ընտրյալին ավելի մոտից:
ՑԼԵՐ
Այսօր դուք հնարավորություն ունեք նոր անկյունից տեսնել այն անձնավորությանը, ում դուք պարզապես գործընկեր կամ ծանոթ էիք համարում:շ
Իհարկե, սա չի նշանակում, որ դա անպայման սեր կծնի, սակայն կարող է ձեր շփմանը նոր լիցք հաղորդել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ չեն տալիս նստել տանն ու միայնության մեջ տրվել սիրային անհանգստություններին: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների եւ տպավորությունների համար: Այսօր դուք հնարավորություն ունեք ծանոթանալ մի անձնավորության հետ, ով իր գիտելիքներով ձեզ կզարմացնի:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելիի հետ շփվելիս դուք կամ պետք է ցույց տաք ձեր մարտական կարողությունները կամ էլ դիվանագիտական արվեստը: Որպեսզի խուսափեք վեճերից, այսօր դուք պետք է փոխզիջման գնաք սիրելիի հետ: Ժամանակն է որոշել, թե ով է ձեր մեջ գլխավորը, հակառակ դեպքում, եթե շարունակեք յուրաքանչյուրդ իր կողմը ձգել վերմակը, ապա հարաբերությունները կարող են հայտնվել փակուղում:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր եւ մոտակա օրերը ստիպված եք ոչ այնքան հեշտ ընտրություն կատարել, թե ով է ձեր շուրջը եղած թեկնածուներից առավել համապատասխանում ձեզ:
Իհարկե, հակառակ բեւեռները ձգում են միմյանց, սակայն արդյո՞ք երկար են տեւում այդ հարաբերությունները: Սիրո համար միայն կիրքը քիչ է:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր սիրո հարցում ձեզ իսկական հետախույզ կզգաք, որը փորձում է պետական կարեւորության գործ բացահայտել: Եթե վերջերս փորձում էիք ձեզ հետաքրքրող անձի վերաբերյալ ինչ-որ գաղտնիք բացահայտել, ապա այսօր ունեք այդ հնարավորությունը: Սակայն հետախուզության ընթացքում չմոռանաք ուշադրություն դարձնել ոչ միայն փաստերին, այլեւ ձեր սրտի ձայնին:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեզ կայցելի սիրային պոռթկումը, ինչը կարող է ձեզ ֆիզիկապես տանջել եւ հոգնեցնել: Սակայն դժվար թե դուք ցանկանաք դա փոխել հանգիստ կյանքի հետ:
Ինչեւէ, ձեզ մնում է վայելել օրը՝ չմոռանալով ժամանակ հատկացնել հանգստանալու եւ քնելու համար:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր արժե ականջ դնել ամենաանսովոր մտքերին: Միգուցե դուք ստանաք այն հարցի պատասխանը, որի մասին վերջին շրջանում մտածում էիք: Հնարավոր է նաեւ, որ սիրելին ձեզ պատրաստի լուծում առաջարկի: Կարեւորը՝ միանգամից նրան չմերժել, որքան էլ տաօրինակ թվա նրա ասածը:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր դուք հնարավորություն կունենաք սիրելիի հետ հարաբերություններին նոր զարկ հաղորդել: Միգուցե վերջերս ձեզ թվում էր, թե ձեր սիրավեպը կորցրել է իր սկզբնական թարմությունը՝ դառնալով կանխատեսելի: Այսօր, սակայն, աստղերը ձեզ հնարավորություն կտան զգալ արկածների համը եւ թարմացնել զգացմունքները:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր սիրո համար հրաշալի օր է: Եթե արդեն ունեք սիրած էակ, ապա նրա հետ անմոռանալի երեկո կանցկացնեք: Իսկ եթե դեռ նոր եք անում առաջին քայլերը սիրային հարաբերություններում, ապա օրը բարենպաստ է առաջ գնալու համար՝ որքան հնարավոր է շատ ճանաչելով միմյանց:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր աստղերի դասավորության շնորհիվ դուք կհայտնվեք հիացմունքի կենտրոնում: Հակառակ սեռի ներկայացուցիչներն ամեն կերպ ուշադրության նշաններ ցույց կտան ձեզ: Ինչեւէ, այսօր արժե ընդունել հաճոյախոսությունները, չէ՞ որ դուք դրան արժանի եք:
ՁԿՆԵՐ
Այսօր աստղերը կոչ են անում ձեզ ի սրտե փորձարկումներ անելի սիրելիի հետ միասին: Դուք պետք է ընդառաջ գնաք ամեն նորին ձեր կյանքում՝ գնալ այնտեղ, ուր դեռ չեք եղել, անդամագրվել դասընթացների, որոնց մասին վաղուց էիք մտածում, ծանոթանալ նոր մարդկանց հետ եւ այլն: Անգամ փոքրիկ նորույթը կարող է մեծ հրաշքներ գործել ձեր հարաբերություններում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին