Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ամառային արձակուրդներ. հանգիստն անցկացնելու այլընտրանքային տարբերակներ

18:27, 18 հուլիսի

Ոչ բոլորին է տրված վայելել ամառային արձակուրդները Մալդիվյան կղզիներում կամ, հեռու չգնանք՝ հարեւան Վրաստանում։ Ամառային հանգստի լավագույն ձեւերից մեկը՝ լողափնյա հանգիստը, Հայաստանի շատ քաղաքացիների համար այդպես էլ երազանք է մնում։ Ֆինանսական սուղ միջոցները, սակայն, պատճառ չեն, որպեսզի լիարժեք չվայելեք ամառն ու արձակուրդները։ Ստորեւ ներկայացնում ենք ամառային հանգիստն անցկացնելու այլընտրանքային տարբերակներ, որոնք շատ գումար չեն պահանջում, սակայն պակաս արդյունավետ եւ հետաքրքիր չեն։


Պիկնիկ՝ քաղաքից դուրս։ Իհարկե, քաղաքից դուրս գնալը ծովափի հետ չես համեմատի, սակայն շաբաթ-կիրակին Հայաստանի գեղատեսիլ բնթույան գրկում անցկացնելը լիարժեք հանգստի տարբերակներից կարող է լինել, մանավանդ եթե այնպիսի մի վայր ընտրեք, որտեղ գետ կամ լիճ կա։ Մենք՝ հայերս, սովոր ենք քաղաքից դուրս գնալը վերածել խրախճանքի, սակայն բոլորովին էլ պարտադիր չէ ամեն անգամ կլորիկ գումար ծախսել սննդի վրա, երբ կարելի է պարզապես փոքրիկ պիկնիկ կազմակերպել խոտերի վրա, գիրք կարդալ, ոտքերն ընկղմել խշխշան գետի մեջ եւ վայելել հանգիստը։

Նմանատիպ պիկնիկ, ի դեպ, կարելի է կազմակերպել նաեւ քաղաքային այգիներից որեւէ մեկում՝ ընտրելով գողտրիկ անկյուն, որտեղ ձեզ չեն խանգարի առանձնանալ եւ վայելել արեւոտ օրը։

Դուք հաստատ որեւէ ծանոթ կունենաք, ով կիթառի կամ այլ երաժշտական գործիքի կտիրապետի։ Վերցրեք նրան ձեզ հետ քաղաքից դուրս եւ, մութն ընկնելուն պես, խնդրեք նրան նվագել՝ խարույկի ներքո։


Ջրային հանգստի սիրահարները նույնպես կարող են ծովին փոխարինող գտնել։ Քաղաքային լողավազաններում ամռանը մեծ զեղչեր են լինում։ Մի ամբողջ օր կարող եք անկացնել բացօթյա լողավազանում, որի գներն, ի դեպ, մեկ անձի համար սկսվում են 3000-4000 դրամից։ Պարզապես հետաքրքրվել է պետք, թե որ լողավազանն ինչ գնային քաղաքականություն ունի եւ ընտրել գրպանին առավել հարմար տարբերակ։

Իսկ հիմա մի քանի խորհուրդ, ովքեր չեն պատրաստվում ամառային արձակուրդներին որեւէ տեղ գնալ, անգամ՝ քաղաքից դուրս, եւ իրենց կարճատեւ հանգիստը պատկերացնում են միայն բազմոցին պառկած։ Եթե չունեք մտերիմներ, ընկերներ, որոնց հետ կարող եք գնալ լողավազան կամ պիկնիկի, այգի, սրճարան կամ կինոթատրոն, ապա տխրել պետք չէ. ազատ ժամանակն աննպատակ պարպելու փոխարեն կարելի է ինքնակրթությամբ զբաղվել։

Գրադարանից արձակուրդների համար մի քանի գիրք վերցրեք, համացանցից  շաբաթվա յուրաքանչյուր օրվա համար մի ֆիլմ ներբեռնեք եւ դիտեք։ Ի վերջո, կարելի է սենյակը կարգի բերել՝ մաքրել զգեստապահարանը ավելորդ եւ հնամաշ իրերից, կահույքի տեղափոխություն կատարել, փոփոխել ինտերիերը։ Ի դեպ, նույն համացանցից կարելի է դիզայնի պարագաների պատրաստման բազմաթիվ տարբերակներ պեղել եւ ինքնուրույն փորձել պատրաստել։ Այդպես ե'ւ ազատ ժամանակը իզուր չի կորչի, ե'ւ սենյակի համար նոր իրեր ձեռք կբերեք։

Շ.Շ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել