Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Ինչպես դադարել ձեռնաշարժությամբ զբաղվել

23:04, 26 հուլիսի

Մաստուրբացիան (ձեռնաշարժություն) բավականին սովորական երեւույթ է, բայց եթե այն սկսում է խանգարել անձնական կյանքին, շատ ժամանակ է ձեզանից խլում, կամ կախվածություն է առաջացել, ապա պետք է դրանից ազատվել։

Այն դադարեցնելու առաջին միջոցը լիարժեք սեռական կյանք վարելն է։ Բայց կարող է այնպես պատահել, որ մարդն ունենա մշտական զուգընկեր, բայց այդ սովորությունը խանգարի իրեն հարաբերությունների խորացման գործում։ Այս կախվածության հիմնական պատճառներից մեկն այն է, որ տվյալ անձն ունի սեռական որոշակի երեւակայություններ, որոնք նա չի կարող իրագործել իրական զուգընկերոջ հետ (ԲԴՍՄ, խմբակային սեքս, անալ սեքս եւ այլն), այդ պատճառով նա ինքնաբավարարմամբ է զբաղվում։ Բայց եթե այն իսկապես խանգարում է անձնական կյանքին, ապա այդ սովորությունից ազատվելու միջոցներ է պետք փնտրել։

Խորհուրդ 1. Ավելի շատ շարժվեք

Գաղտնիք չէ, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նպաստում է սեռական լարվածությունից ազատվելու գործում։ Օրինակ, մարզիկներին արգելում են կարեւոր խաղերից եւ հանդիպումներից առաջ իրենց կանանց հանդիպել՝ մարզական տրամադրվածությունը չկորցնելու համար։ Մտածեք Ձեր մարմնի, ոչ թե այլ մարդկանց մարմնի մասին, իսկ Ձեր էներգիան սպառեք ֆիզիկական վարժություններ կատարելով։ Եթե սպորտով զբաղվելու հնարավորություն չունեք, փորձեք Ձեզ ծանրաբեռնել ֆիզիկական այլ գործերով. մաքրեք տունը, կարտոֆիլ աճեցրեք, ինչ կպատահի։

Խորհուրդ 2. Զբաղեցրեք Ձեր ձեռքերը

Ձեռքերը զբաղված են, խնդիրը ժամանակավորապես լուծված է։Կարող եք անել ամեն ինչ. ասեղնագործել, կիթառ նվագել, խաչբառ լուծել. ամենակարեւորը Ձեր միտքն ու ձեռքերը ինչ-որ բանով զբաղված լինեն։ Սկսեք օրական մեկ անգամով նվազեցնել մաստուրբացիաների քանակը, իսկ հետո փորձեք լիովին ազատվել այդ սովորությունից։ Մի ամաչեք գովել Ձեզ «մաքուր օր» անցկացնելու համար, չէ որ դա նույնպես սովորություն է, որից դժվար է ազատվել։

Խորհուրդ 3. Խուսափեք գայթակղությունից

Համակարգչից ջնջեք բոլոր պոռնո հոլովակներն ու ֆիլմերը, դեն նետեք բոլոր ձայնասկավառակները, անկեղծ լուսանկարներով ամսագրերը, այսինքն՝ ազատվեք այն ամենից, ինչը գրգռում է Ձեր սեռական ցանկությունը։ Երկար մի նայեք ոչ մի անկեղծ լուսանկարներով պաստառների ու լուսանկարների եւ նման այլ բաների։

Խորհուրդ 4. Ավելի շատ շփվեք

Ինչքան շատ մարդկանցով շրջապատված լինեք, այնքան ավելի քիչ  ժամանակ կտրամադրեք  ինքնաբավարարմամբ զբաղվելուն։ Եթե Դուք ընկեր կամ ընկերուհի չունեք, ապ Ձեզ համար զուգընկեր գտեք։ Իսկ եթե արդեն գտել եք Ձեր կյանքի կեսին, ապա փորձեք ավելի շատ շփվել նրա հետ սեքսուալ եւ այլ շփումների համար։ Փորձեք ինչ-որ մեկին, ում ամենից շատն ենք վստահում, պատմել Ձեր խնդրի մասին։ Երկուսով ավելի հեշտ կլինի դրանից ազատվել։

Խորհուրդ 5. Դիմեք բժշկի

Միացյալ նահանգներում մաստուրբացիայի խնդիրը  դասվել է հիվանդությունների շարքին, եւ այն դատապարտելի, ամոթալի եւ մերժելի չի համարվում։ Նման մարդիկ հաճախում են հատուկ աջակցման կենտրոններ, որտեղ այս նույն սովորություն ունեցող մարդիկ փորձում են միասին հաղթահարել այն։ Ռուսաստանում եւ հարեւան երկրներում բուժման այսպիսի ավանդույթներ չկան, եւ այս մեթոդը այնքան էլ տարածված չէ, բայց մասնագետները՝ սեքսապաթոլոգները, հոգեբանները եւ հոգեթերապեւտները,  կարող են օգնել այսպիսի խնդիրներ ունեցող մարդկանց։

Ձեռնաշարժությամբ հաճախ զբաղվելը ոչ մի անհարմարություն չի առաջացնում, բայց երբեմն այն կարող է խոչընդոտ ստեղծել հարաբերություններում, անձնական կյանքում եւ ընկերական շրջապատում, եւ երջանիկ կյանք կառուցելու հարցում։ Հետեւաբար, ժամանակն է այս սովորությունից ազատվել։

 

Աղբյուրը՝ infowoman.com.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել