Սովորաբար տղամարդիկ ատում են շոփինգը եւ հագուստի հարցում այնքան բծախնդիր չեն, ինչպես թույլ սեռի ներկայացուցիչները։ Ուժեղ սեռի ո՞ր տղամարդն է պատրաստ իր նյարդերը ժամերով չփչացնել հանուն մի քանի կտորի. միայն խենթը։
Տղամարդու համար շատ կարեւոր է ունենալ հարմարավետ հագուստ տարբեր սոցիալ-կենցաղային իրավիճակներում կրելու համար։ Տղամարդու զգեստապահարանի շատ քիչ մասն է օգտագործվում հատուկ նպատակներով եւ համապատասխանում նորաձեւության միտումներին։ Տղամարդկանց շապիկների, վերնաշապիկների, տաբատների, շորտերի մասին կարելի է շատ երկար խոսել, բայց շատ քչերն են քննարկում տղամարդու համար շատ կարեւոր հագուստի մի դետալի՝ անդրավարտիքի մասին։
Մի հետաքրքիր փաստ, որով տղամարդու անդրավարտիքը տարբերվում է հագուստի այլ դետալներից. այն տեսնում է միայն իր տիրուհին։ Տղամարդու անդրավարտիքը նույնպես կարող է լինել էլեգանտ, հարմարավետ եւ պրակտիկ։ Դրանք միաժամանակ կարող են լինել եւ յուրօրինակ եւ հարմարավետ։ Հարմարավետությունը կախված է տվյալ մարդու տրամադրությունից եւ նրա անձնական կարգավիճակից։ Տղամարդու անդրավարտիքը պարտադիր չէ, որ լինի էլեգանտ, ունենա ոճային առանձնահատկություններ, բայց կտորի որակը շատ կարեւոր է։ Այժմ տղամարդիկ ունեն ընտրության լայն հնարավորություն եւ ցանկացած ապրանքանիշ առաջարկում է առավելագույնս հարմարավետ անդրավարտիքի տեսակներ։
Տղամարդու անդրավարտիք գնելիս առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել դրա որակի եւ գնի համապատասխանությանը։ Բարձր որակի անդրավարտիք կարելի է գտնել այն խանութներում (նաեւ ինտերնետ-խանութներում), որոնք առաջարկում են անդրավարտիքների լայն տեսականի՝ ըստ ճաշակի, երկարության, կարված կտորի եւ այլն։ Սակայն ամենակարեւորը, որ անդրավարտիքը լինի հարմարավետ։ Հիանալի ընտրություն կլինի դասական դիզայնով կարված անդրավարտիքները՝ հատկապես այն դեպքում, երբ տղամարդը ընտրության առաջ է կանգնած, թե երբ եւ որտեղ պետք է հանգի այդ մոդելի անդրավարտիքը։
Կան նորաձեւության բազմաթիվ տներ, որոնք նոր միտումներով կարված անդրավարտիքների լայն տեսականի են առաջարկում գնորդներին։ Ամենօրյա կրելու համար անդրավարտիքը պետք է լինի ոչ միայն գրավիչ, այլեւ հարմարավետ, որակով եւ փափուկ։ Անդրավարտիքների ամենավերջին տեսակները իսկական արվեստի գործեր են, բայց դրանք միաժամանակ հարմարավետ են եւ ներքնազգեստի կարեւոր մասն են կազմում։ Նշենք, որ տղամարդը պետք է ունենա կյանքի ցանկացած իրավիճակին համապատասխան անդրավարտիք։
Աղբյուրը՝ manline.com.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում