MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Կարեն Բոքսյանը հանուն սիրո պատրաստ է մեծ զոհողությունների գնալ. Էքսկլյուզիվ NEWS.am STYLE

12:03, 21 հուլիսի

Կարեն Բոքսյանի «Ты в моей душе» երգի տեսահոլովակը վերջերս է թողարկվել եւ արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել։ Այս երգի յուրահատկությունն նրանում է, որ այն արդեն սիրվել է ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում։ NEWS.am STYLE –ին հաջողվել է կապ հաստատել երգչի հետ, ով այժմ ապրում է ԱՄՆ-ում, եւ խոսել ոչ միայն տեսահոլովակի, այլեւ Կարեն Բոքսյանի անձնական կյանքի մասին։

Կարեն, «Ты в моей душе» երգը Ձեր ռեպերտուարում նոր չէ։ Ինչու՞ որոշեցիք նորից երգել այն եւ նկարահանել տեսահոլովակ։

Ժամանակը ցույց է տվել, որ այս երգը չի կորցրել իր արդիականությունը, եւ այն բավականին սիրված է ժողովրդի կողմից։ Ես համոզված եմ, որ երգի նոր տարբերակն ու տեսահոլովակը անակնկալ էր ունկնդիրների համար։

Ինչքանո՞վ է Ձեզ հարազատ տեսահոլովակի հերոսն ու նրա արարքները։

Տեսահոլովակի սյուժեն շատ բնական եւ ինձ հոգեհարազատ է ստացվել։ Կարծում եմ, որ հերոսը շատ լավ է խաղացել իր դերը. այս հարցում իր ներդրումն ունի նաեւ ռեժիսոր Սերժ Գաբյանը։ Մեր երկուսի միջեւ կար հոգեբանական «պայմանագիր», որի արդյունքը եղավ այս տեսահոլովակը։

Այսինքն՝ Դուք նույնպե՞ս ռոմանտիկ եւ միակնասեր անձնավորություն եք։

Այո, ճիշտ եք ռոմանտիկ, բայց ոչ՝ միակնասեր։

Իսկ հիշու՞մ եք Ձեր առաջին սիրուն։

Իհարկե, չէ՞ որ առաջին սերը ամենաբնական եւ անկեղծ զգացումն է։ Անմոռանալի է։

Իսկ հանուն սիրո Կարեն Բոքսյանն ի՞նչ զոհողությունների է պատրաստ։

Պարկեշտ եւ արժանի սիրո համար պատրաստ եմ մեծ զոհողությունների։

Ձեր սիրտն ազա՞տ է։

Իմ սիրտը հիմա ազատ է եւ ինչպես ասում եմ իմ երգերից մեկում՝ «Ես կգտնեմ քեզ, քո ժպիտը կուղեկցի ինձ...»։ Դեռեւս զբաղված եմ աշխատանքով։ Աշնանը ներկայացնելու եմ նոր երգ, բայց փակագծերը չեմ բացի հիմա։ Թող, իմ հանդիսատեսի համար անկանկալ լինի։

Իսկ Սերժ Գաբյանի հետ սկսել եք համագործակցել Երեւան գալուց հետո՞։

Մեզ ծանոթացրել է պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանը, ինչի համար նրան շատ շնորհակալ եմ։

Իսկ ինչպես՞ Ձեզ ընդունեց այստեղի հանդիսատեսը, եւ պատրաստվու՞մ եք համերգ տալ այստեղ։

Յուրաքանչյուր հարցազրույցի ժամանակ ես նշում եմ, որ հայ հանդիսատեսը շատ բնական, բուռն եւ շնորհակալ հանդիսատես է։ Իհարկե, մեծ սիրով եմ պատրաստվում համերգային շրջագայություններով գալ Հայաստան, որտեղ ինձ սպասում են իմ երկրպագուները։

 

Պատրաստեց՝ Ադա Մարինյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել