Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Թասիբով» հանգիստ կամ ինչու պետք չէ հանգստանալ Թուրքիայում

22:08, 22 հուլիսի

Երեւանյան շոգ ամառ: Բոլորը ցանկանում են փախչել, գնալ հեռու այս քաղաքի անվերջանալի աղմուկից, փոշուց (որն ամենուր է) տխուր եւ չժպտացող դեմքերից, ովքեր քայլում են քո կողքով եւ կամա-ակամա փոխում նաեւ քո տրամադրությունը: Բոլորը տխուր են կամ մտածում են հանգստանալու մասին: Իհարկե, հանգստանալ ցանկացողներ շատ կան. բոլորն էլ ցանկանում են մի փոքր կտրվել առօրյա հոգսերից, խնդիրներից եւ մի քանի օր ընդհանրապես չմտածել այդ մասին: Բայց ցանկանալը մի բան է, իրականացնելը՝ մեկ ուրիշ: Ցավոք, ոչ բոլորն են իրագործում իրենց հանգստանալու ցանկությունը՝ ինչու ոչ նաեւ պահանջը: Տարբեր մարդիկ, տարբեր կարծիքներ ունեն այս հարցի շուրջ: Օրինակ, օլիգարխները մտածում են՝ «Տեսնես էլ որտեղ չեմ եղել գնամ այնտեղ», նրանց վարորդները՝ «ինչ տեղ կա Հայաստանից դուրս գնանք այնտեղ», միջին խավը՝ «այս տարի մենք էլ գնացքով գնանք Բաթումի», իսկ ցածր խավը՝ «երանի՜  գնացողներին»:

Ճիշտ է, սոցիալական տարբեր խավեր կան բոլոր երկրներում, բայց ցավոք, մեզ մոտ երանի տվողները շատ շատ են: Իհարկե, հարուստները չեն հասկանա ցածր խավի ներկայացուցիչներին, իսկ ես էլ չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր իրենց արդար (որոշ դեպքերում էլ՝ ոչ այնքան) քրտինքով վաստակած գումարները տանում տալիս են մեր «արդար» հարեւանին՝ Թուրքիային: Ես 32 տարեկան եմ, եւ իմ ողջ գիտակից կյանքում չեմ տեսել գոնե մի տասը թուրքի, ովքեր եկել են Հայաստան Սեւանա լիճը, Տաթեւի վանքը, Գառնին կամ Գեղարդը տեսնելու՝ էլ չասած մեր բյուջեն մի քիչ հարստացնելու մասին: Բայց Թուրքիայում հանգստացողների մի մասը հայեր են:  Գիտեմ, հիմա որոշ մարդիկ կասեն՝ «Հայաստանում ամեն ինչ թանկ է, այդ պատճառով էլ գնում ենք Թուրքիա»:

Բայց այսպես ասում են այն մարդիկ, ովքեր տեղյակ չեն գործող զեղչային համակարգերից. տեղեկացնեմ, որ կան կազմակերպություններ, որոնք առաջարկում են հատուկ կուպոններ, որոնք 30% եւ ավել զեղչ են ապահովում եւ հանգիստն ավելի մատչելի է դառնում: Կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ «Բայց մենք ուզում ենք Հայաստանից դուրս հանգստանալ»: Այդ դեպքում մի՞թե այս ողջ երկրագնդում հանգստի այլ տարբերակ չկա, մի՞թե Անթալիան լավագույնն է: Ոչ, այստեղ կա թաքնված մի պատասխան. մենք անգիտակցաբար տրվում ենք նախանձին եւ հանգստանում այնտեղ, ուր անցյալ տարի գնացել էր մեր տնօրենը, գործընկերը, հարեւանը՝ ետ չմնալու համար: Բայց այդպես մենք անգիտակցաբար կրկնում ենք նրանց սխալը: Իսկ ի՞նչ սխալի մասին է խոսքը:

Բնականաբար, ցանկացած զբոսաշրջիկ մեծ գումարներ է ծախսում օտար երկրում հանգստանալու ժամանակ՝ վճարում հյուրանոցի, սնվելու, տրանսպորտի, տեսարժան վայրեր այցելելու, հաճույքներից օգտվելու համար: Իհարկե, սա բնական երեւույթ է, քանի որ անվճար հանգիստ չի լինում: Բայց Թուրքիայում հանգստացող հայերի դեպքում ամեն ինչ մի փոքր այլ է: Գաղտնիք չէ, որ զբոսաշրջիկների ծախսած գումարների մեծ մասը հարկերի տեսքով մտնում է պետական բյուջե: Այդ նույն բյուջեից մեծ գումարներ հատկացվում է Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, որն էլ հզորացնում է իր զինուժը: Բացի այդ, Թուրքիան Ադրբեջանի N1 բարեկամ երկիրն է, որը մեծապես օգնում է նրան սպառազինության եւ ադրբեջանական բանակի հզորացման գործում:

Արդյունքում, մեր գումարները երկար «պտտվելուց» հետո գնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ մեր գլխավոր թշնամիների ռազմական ուժերի հզորացմանը, որը Աստված մի արասցե, պատերազմական իրադրության ժամանակ օգտագործվելու է հենց մեր դեմ: Փաստորեն, մեր թշնամիները հարստանում եւ հզորանում են հենց մեր գումարներով: Այո, հենց այս սխալն ենք մենք կրկնում՝ Թուրքիայում հանգստանալով:

Մեր կյանքի ցանկացած դրվագ արտացոլում է հենց մեզ, մեր մտածելակերպն ու աշխարհայացքը: Հայերիս ետ չմնալու, ձգտելու, առաջ գնալու բնավորությունը դրական երեւույթ է, բայց ոչ այս պարագայում (մեր կյանքում կան այլ ոլորտներ, այլ հարցեր, որտեղ կարելի է ձգտել ու հասնել ավելի լավին): Եկեք լինեք ավելի խոհեմ, ավելի ինքնասեր, կամ ինչպես պապիկս էր ասում՝ թասիբով, եւ ամեն քայլ կատարելուց առաջ ավելի խորը մտածենք: Եկեք մի փոքր ավելի հայրենասեր լինենք, եւ գոնե այն հարցերում, որոնք մեզանից են կախված, ինչ-որ չափով ցույց տանք մեր պատվախնդրությունն ու ազգասիրությունը:

 

Դիանա Հ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել