Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:01, 23 հուլիսի

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա ավելի երկար մնալ ձեր կողքին։ Փորձեք ընդառաջ գնալ նրա այդ ցանկությանը՝ հետաձգելով ոչ այնքան հրատապ գործերն ու պատրաստելով նրա համար ձեր ամենաքնքուշ եւ հաճելի ժպիտը։ 

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին անպասելիորեն սատար կկանգի ձեզ այնպիսի մի հարցում, որից, ձեր կարծիքով, նա ընդհանրապես տեղյակ չէ եւ չի էլ լինելու։ Բարեբախտաբար, նման կարծիքը սխալ կլինի, եւ դուք մեկ անգամ չէ, որ շնորհակալ կլինեք դրա համար ճակատագրից։ 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք ձեր սիրելիին տասն անգամ ստիպված կլինեք ապացուցել ձեզ հայտնի ճշմարտությունները։ Ցավոք, ամեն ինչ մինչեւ վերջ բացատրել ձեզ այդպես էլ չի հաջողվի. որոշ բաներ կմնան անհասկանալի, որոնց հետ դուք ինչ-որ կերպ պետք է հարմարվեք։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք հնարավոր է խանդեք ձեր սիրելիին, ընդ որում՝ ոչ հակառակ սեռի ներկայացուցիչների հանդեպ, այլ աբստրակ կամ անշունչ բաների՝ հեռուստացույցի, ֆուտբոլի, շոփինգի եւ այլն։ Ինչ խոսք, ամենից հաճելի զգացումներից չէ...

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր կողմից ասված յուրաքանչյուր բառ այսօր կլինի ծանրակշիռ եւ նշանակալից, իսկ յուրաքանչյուր ակնարկ կդիտարկվի որպես գործելու հրահանգ։ Այնպես որ, հենց այնպես բառերը մի շպրտեք։ Տասն անգամ մտածեք՝ նախքան խոսելը, հակառակ դեպքում, ձեր անձնական կյանքը անսպասելիորեն այլ հունով կընթանա։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ավելի լավ է օրն անցկացնել տանը՝ ընտանիքի եւ երեխաների հետ հեռուստացույցի առջեւ։ Այսօր առանձնապես հակված կլինեք գիտական հաղորդումներ դիտելուն, ինչը երեխաներին նույնպես օգտակար է։  Մյուս  կողմից, սակայն, նման հաղորդումները երեխաների մոտ մի շարք հարցեր կառաջացնեն, եւ դուք ստիպված կլինեք շատ ժամանակ վատնել նրանց հետաքրքրքասիրությունը բավարարելու համար։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր այնքան տարված կլինեք դասերով կամ աշխատանքով, որ սիրելիի համար  ոչ ուժ, ոչ էլ ժամանակ կունենաք։ Չի բացառվում, որ նա նույնպես նման կերպ վարվի ձեզ։ Իսկ դուք ցանկանու՞մ եք, որ իրար այդքան մոտ եւ հարազատ մարդիկ միմյանցից այդքան հեռու գտնվեն։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեզ տհաճ կլինի ինչ-որ թեմայի շուրջ մտածել, սակայն ձեր սիրելին մեկը մյուսի հետեւից թեմաներ կառաջարկի։ Իրավիճակից միակ ելքը՝ խնդրել նրան չշոշափել նման թեմաներ։ Նա պետք է հասկանա եւ մտածի ձեր հոգեվիճակի մասին։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելին ձեր կողմից ուշադրության պակաս կզգա։ Փորձեք ամեն հնարավոր բան անել, որպեսզի այդ պակասը որքան հնարավոր է քիչ զգացվի նրա կողմից, այլապես՝ ստիպված կլինեք ամբողջ օրը վատնել, որպեսզի նրան հանսգտացնեք եւ համոզեք ձեր անկեղծ հավատարմությունը։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր թռիչքային տրամադրությունը ձեզ չի լքի ոչ մի վայրկյան։ Դրան կնպաստեն պարաշյուտից սիրելիի հետ թռիչքը, ուղղաթիռով զբոսանքը կամ էլ պարզապես ճոճանակով ճոճվելը։ Միայն թե՝ անպայման պետք է անել դա երկուսով՝ բռնելով միմյանց ձեռքը։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելին կփորձի ձեզ վրա որեւէ գիտական կամ քիչ գիտական փորձեր կատարել։ Հակառակվել դրան, թե ոչ, ինքներդ պետք է որոշեք։ Ամենայն հավանականությամբ, ձեզ համար ցավալի չի լինի դա, իսկ, ահա, հետաքրքրությունը փորձերի հանդեպ կարող է արթնանալ։

ՁԿՆԵՐ

Այսօր ձեզ կիշխի հուսահատությունը։ Միայն դրա շնորհիվ կարճ ժամանակահատվածում կկարողանաք հասնել անհնարինին, այդ թվում եւ անձնական կյանքում։ Այդ իսկ պատճառով անգամ եթե հուսահատություն չեք զգում, կարող եք այդ վիճակին փորձել հասնել արհեստական ձեւով։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել