Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Մեր ոստիկանությունը պաշտպանում է մեզ

21:03, 23 հուլիսի

Արդեն երկու ամիս է Գյուլբենկյան եւ Քոչար փողոցներում ականատեսն եմ դառնում հետեւյալ պատկերին. մի սպիտակ «Լեքսուս» ազդանշան տալով սլանում է փողոցով, իսկ նրա ետեւից գալիս է մի սպիտակ «նիվա», որի ղեկին նստած է մի համբալ, ում մարմինը մեքենայից պարզապես «դուրս է գալիս»։ Նշեմ, որ «Լեքսուսին» հետեւող այդ երկրորդ «կադրը» նույնպես բարձր ազդանշաններ է տալիս։ Մի երեկո, երբ ես՝ Ձեր խոնարհ ծառան, Գյուլբենկյան փողոցում գտնվող բանջարեղենի խանութից ցանկանում էի գնումներ կատարել, ինձ բախտ վիճակվեց տեսնել այդ թանկարժեք մեքենայի վարորդին, ով նույնպես մտավ այդ նույն խանութը բանան, թե նեկտարինա գնելու. նա հեռախոսով էր խոսում, եւ եթե նրա գոռգոռոցից ճիշտ հասկացա, իր մոր հետ։

Բայց դա այնքան էլ էական չէ, քանի որ նման «խաղեր» ամեն տեղ էլ լինում են։ Ինձ զարմացրեց այն հանգամանքը, որ այդ վարորդը մի փոքրիկ, 13-14 տարեկան արքայազն էր։ Այո, այո, չեք սխալվում, հենց այդ տարիքի։ Ես սառած ու շփոթված կանգնել եմ ու փորձում եմ հասկանալ, թե ո՞վ է մարդկության այս սերունդն իր՝ «նիվայում» գտնվող թիկնապահի հետ միասին։ Ո՞վ է նրան իրավունք տվել այդպես երթեւեկել փողոցում, այն էլ այդ տարիքում։

Իսկ ամենազարմանալին այն էր, որ 15 մետր հեռավորության վրա՝ սուպերմարկետից մի քիչ ներքեւ,  «տնկված» էին (ներողություն, այս պարագայում մեկ ուրիշ բայով չեմ կարող նկարագրել նրանց) մեր խիզախ ոստիկանները, ովքեր նայում էին այս «հրաշամանուկին» ու իր թիկնապահին եւ դժգոհ քմծիծաղում։ Ինչ-որ անհասկանալի վախի մի զգացում կասեցրեց համազգեստով տղաների գործողությունները եւ նրանից ոչ մեկի մտքով չանցավ գնալ ու հարցնել, արդյոք այդ հարուստի տղան վարորդական իրավունք ունի, թե՞ ոչ (հարգելի ոստիկաններ՝ հատկապես նրանք, ովքեր այնտեղ «տնկված» էին, այսքանից հետո Դուք ինքներդ որոշեք Դուք «աղբ եք», թե՞ ոստիկան)։

Մի շաբաթ ես այս մեքենաների քաղցր զույգին չտեսա, բայց գրեթե նույն վայրում՝ Ավետիսյան-Գլյուբենկյան փողոցի խաչմերուկում հայտնվեց մի «յաշիկ» Brabus Mercedes։ Մեքենան խանութներից մեկի դիմաց կանգնեց, ու կրկին մեքենայից իջավ մի անչափահաս տղա, ով առավելագույնը կլիներ 14 տարեկան, իսկ նրա մայրիկն էլ հետեւից գոռում էր, որ անանուխով ծխախոտ գնի։ Այս անգամ ոստիկան չկար, բայց ես համոզված եմ, որ նույնիսկ եթե լիներ, ապա նույն բանն էր կրկնվելու, ինչ առաջին դեպքում. այսինքն՝ ոչ մի ռեակցիա։

Իսկ երեկ, հենց այդ նույն Ավետիսյան փողոցում ես տեսա, թե ինչպես էին երկու ոստիկան օրենքով «ճնշում» մի կնոջ, ով մուտքի մոտ միրգ ու բանջարեղեն էր թաքուն վաճառում։ Ոստիկանները երկար, ու համառ ձեւով բացատրում էին հարկերի մասին օրենքը, եւ մունաթով ասում, որ դա անօրինական գործողություն է։ Պարզ է, որ այդ խեղճ կնոջ վրա ոստիկանները «թափեցին» իրենց ողջ կատաղությունն ու մաղձը, բայց երբ հերթը հասնում է հարուստներին ու լկտիներին, այդ նույն ոստիկանները անզոր ու տկար են դառնում։

Այժմ, ինչն է ինձ իրականում բարկացնում։ Այն, որ ոստիկանները դեռեւս միլիցիոներներ են մնացել, փաստ է. ընդ որում, միլիցիոներ՝ իր ամենավատ իմաստով։ Գրողը տանի նրանց, մենք գիտենք, որ օրենքները մշակվում եւ ընդունվում են միայն աղքատների համար։ Բայց ինձ դա այդքան էլ սարսափեցնում։ Ես անհանգստացած եմ մեկ այլ հանգամանքով. ովքե՞ր են այդ պրիմատները, ովքե՞ր են այդ, ներողություն արտահայտությանս համար, այդ շքեղ մեքենաներով մարդիկ։ Այս հարուստի «սերունդները» սովորում են Չեխովի անվան դպրոցում, հանգստանում լավ ու թանկարժեք վայրերում, ընդունվում են իրավաբանական ֆակուլտետ իրենց հայրիկի փողերի շնորհիվ, դիպլոմ են ստանում, բանակ չեն գնում, որովհետեւ ինչպես հայերն են ասում «պալոզ չի», իսկ հետո տեղի է ունենում ամենասարսափելին՝ նրանց տեղավորում են աշխատանքի։ Եթե մի սովորական իրավաբան լինեն էլի ոչինչ, բայց նրանք դառնում են պատգամավորներ, դատախազներ, թաղապետեր։ Ահա սա է ամենասարսափելին, որ մեր ապագան մանկուց շքեղության մեջ մեծացած, նենգ ու գոռոզ այլանդակների ձեռքերում է հայտնվելու։ Եվ ես ամենաշատը սրանից եմ վախենում։

 

Միշտ Ձեր՝ Գասպար Վովյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել