«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ֆեշըն իլուստրացիաների հայազգի վարպետը. Աննա Հակոբյան

16:29, 23 հուլիսի

«Նորաձեւ նկարազարդումներ» արտահայտությունը գուցե շատերին ոչինչ չասի, սակայն նույն այս արտահայտության օտարահունչ տարբերակը՝ «ֆեշըն իլուստրացիաները», առավել հայտնի է հասարակության մեջ եւ հատկապես՝ նորաձեւության աշխարհում: NEWS.am STYLE-ի զրուցակիցն է ֆեշըն իլուստրատոր Աննա Հակոբյանը, ով ներկայումս բնակվում եւ սովորում է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում:


Ողջույն, Աննա, պատմե'ք մեզ մի փոքր Ձեր մասին, ե՞րբ եւ ինչպե՞ս առաջացավ նորաձեւության հանդեպ հետաքրքրությունը:

Իմ սերը դեպի նորաձեւությունը առաջացել է դեռ մանուկ հասակից, քանի որ ես մեծացել եմ այդպիսի ընտանիքում: Իմ պապիկը՝ Մարտին Հակոբյանը, «Norarar Corperativ»-ի հիմնադիրն էր, որին կից 1987 թվականից գործել է «Sussan’s atelien», որն աշխատացվում էր իմ հորաքրոջ՝ Սուսաննա Հակոբյանի, եւ իմ մայրիկի՝ Դիաննա Բոժկոնի կողմից: Ատելիեյի  հաճախորդներն այն ժամանակվա հայտնի աստղերն ու կառավարական մարդիկ էին:


Ֆեշըն իլուստրացիաներն ինչո՞վ են Ձեզ գրավել: Ինչու՞ եք ընտրել նկարազարդման այդ ուղին:

Իմ առաջին ֆեշըն իլուստրացիան արել եմ 3 տարեկանում՝ պատկերացնելով,  որ հորաքրոջս հաճախորդներն իմ հաճախորդներն են: Հստակ չեմ կարող ասել, թե ինչն էր պատճառը, որ իլուստրացիան ինձ գրավեց: Մինչեւ 2014 թվականը ես ընտրել եմ արվեստի բոլոր ոճերը՝ բացի ֆեշըն իլուստրացիայից, քանի որ դա ինձ համար ուղղակի կիրք էր, հաճույք, փախուստ արտաքին աշխարհից դեպի իմ ներքին աշխարհ: Նույնիսկ երբ աշխատանքային պատվերներ էի ստանում, ես դա ընկալում էի որպես ընդմիջում կյանքից:


2014 թվականին որոշեցի վերջապես դարձնել իմ ներքին աշխարհը արտաքին եւ կիսել այն ամբողջ աշխարհի հետ:

Ներկայումս Դուք սովորում եք Իտալիայում: Ինչպե՞ս եւ ինչու՞ որոշեցիք մեկնել Ֆլորենցիա:

Ֆլորենցիան իմ երազանքը չէր, պարզապես իմ ընկերուհին սովորում էր այնտեղ եւ ինձ առաջարկեց նույնպես դիմել: Դա մի շրջան էր, որի ընթացքում ես հնարավորություն ունեի լիովին նվիրվել անտիկ արվեստին եւ Վերածնունդն ուսումնասիրելուն: Եվ կարելի է ասել՝ հայտնվեցի Վերածննդին ծնունդ տված քաղաքում՝ Ֆլորենցիայում:


Կարո՞ղ եք նշել այնտեղի եւ այստեղի կրթական համակարգերի տարբերության մասին: Ի՞նչ է տալիս Ձեզ իտալական կրթությունը, որը չի տվել հայկականը:

Հայաստանի կրթական համակարգն ինձ տվել է շատ պինդ հիմք, բազա, իսկ Իտալիան՝ ավելի ազատություն ներքին ստեղծագործական աշխարհում, բայց դա շատ հնարավոր է, որ լինի տվյալ ժամանակահատվածում իմ կենտրոնացումից:


Ձեր իլուստրացիաներում շատ են հայտնի աստղերը: Հնարավո՞ր է՝ մի օր տեսնենք աեւ հայ աստղերին: Ընդհանրապես, ի՞նչ կարծիք ունեք հայ աստղերի հագնվելաոճի երաբերյալ եւ Հայաստանում նորաձեւության մասին:

Իհարկե՝ Քիմ Քարդաշյանը, հետագայում հնարավոր է նաեւ Շերը եւ այլք:

Ճիշտն ասած, երկար ժամանակ է, ինչ չեմ հետեւում հայ աստղերին եւ կդժվարանամ կարծիք հայտնել: Հայ դիզայներներից հետեւում եմ Վահան Խաչատրյանին, որն իմ մանկության ընկերն է եւ շատ տաղանդավոր արվեստագետ:

Ֆեշըն իլուստրացիաները աշխարհում բավականին ճանաչված են եւ ընդունված, սակայն հայ հասարակությունում քչերը գիտեն դրա մասին: Ի՞նչ է այն եւ արդյոք Հայաստանում դրա պահանջարկը կա՞:

Իմ կյանքի փորձը ցուց է տվել, որ կա պահանջարկը, քանի որ իմ առաջին աշխատանքային փորձերը եղել են Հայաստանում:


Ձեր տվյալները Ձեր բլոգում ընթերցելիս, նկատեցի, որ Հայրենիքում աշխատանքային փորձ ունեցել եք, իսկ ի՞նչ կասեք Իտալիայի մասին, այդտեղ աշխատու՞մ եք կամ ինչո՞վ եք բաղվում ազատ ժամանակ:

2009 թվականին, երբ եկա Իտալիա, անկուշտի պես առավոտից գիշեր նկարում էի թե' թանգարանում, թե' ակադեմիայում, թե' դասերից դուրս: Ես փորձում էի հասկանալ այս նոր մոտեցումը մարդու մարմնի գեղեցկության հանդեպ եւ այն ներքին քարոզները, որոնք թողել են այդ ժամանակվա հանճարեղ արվեստագետներն իրենց աշխատանքների մեջ՝ մինչեւ մի օր իմ պրոֆեսորը ինձ ասաց՝  բավական է ուսումնասիրես, քեզ մոտ չափից լավ է ստացվում արդեն ստեղծագործելը: Դա եղավ վերջին օրը, որ ես նկարել եմ: Ես հասկացա, որ ժամանակն է գտնել իմ ստեղծագործական ուղղությունը: 2011 թվականին անհաջող փորձերից հետո ես համոզվեցի, որ վերջնականապես թողնում եմ արվեստը եւ որոշեցի գտնել իմ ուղին: Անթիվ գրքեր կարդացի: Դրանցից մեկը, որն անգին է ինձ համար, Rhonda Byrne-ի  «The Power» գիրքն է. պատմություն մի կնոջ մասին, որը հեղափոխեց մարդկանց մտածելակերպն աշխարհով մեկ:  Պետք է նշեմ, որ միայն գրքերը չեն օգնել ինձ, այլ նաեւ մարդիկ, ովքեր իմ կողքին էին եւ ինձ օգեցին ոտքի կանգնել:


Բացի իլուստրացիաներ նկարելուց, Ձեր կապը նորաձեւության հետ ուրիշ ի՞նչ կերպ է արտահայտվում:

Հիանալ այն բոլոր արվետսի գործերով, որ ներկայացնում են ֆեշըն դիզայներները:

Ովքե՞ր են Ձեր կուռքերը նորաձեւության աշխարհում եւ ու՞մ հետ կցանկանայիք աշխատել:

Յուրաքանչյուր մարդ, որ կարողանում է արտահայտել իր ներքին աշխարհը որեւէ միջոցով, ես դա շատ գնահատում եմ: Ես շատ կուզենայի աշխատել այնտեղ, որտեղ փոխադարձ բավարարություն եւ բարգավաճում կստանամ:


Ինչի՞ մասին եք երազում, ի՞նչ նպատակներ ունեք կյանքում:

Իմ երազանքները հիմնականում իմ հաջորդ քայլերն են: Երազում եմ, պատկերացնում եւ գործում՝ ինձ 100 տոկոսով նվիրելով մտքերին եւ երազանքներին: Իսկ եթե խոսենք իմ մեծ երազանքների մասին, դա կլինի այն, որ ես կարողանամ փոխել ֆեշըն իլուստրացիայի հասկացողությունը մարդկանց մոտ եւ բացեմ ավելի մեծ դռներ այդ աշխարհում: Հուսով եմ՝ իմ նախագծերը կհաստատվեն եւ անպայման կիրագործեմ դրանք:


 

Իմ նպատակն է՝ նվիրեմ իմ կյանքը ստեղծագորելու անվերջ աճին, առանց վախի նոր տեխնիկաներ եւ ոճեր փորձարկեմ՝ ձգտելով ամենաբարձր որակին եւ ավելի բարձր հաջողությունների: Ինձ միշտ ուրախացնում է ավել շատ, քան ցանկացած այլ բան, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը դրական էմոցիա է ստանում իմ աշխատանքներից, դա ինձ ավելի է ոգեշնչում եւ շարունակություն տալիս ստեղծագործալան կյանքին:

 Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել