«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ի գիտություն կանանց. հղի ժամանակ սեքսով զբաղվելու յուրահատկությունները

22:04, 25 հուլիսի

Սեքսը, որի հետեւանքով կինը հղիացել է, չպետք է վերջինը դառնա ապագա մայրիկի համար. բացառություն են կազմում բարդ հղիությունները։ Մնացած բոլոր ապագա ծնողների համար այս ընթացքում սեռական կյանքում կան մի քանի յուրահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել։

Հղիության ընթացքում պատահող մի շարք երեւույթներին պետք  է ի սկզբանե պատրաստ լինել։ Գոնե պետք է հավաքել այն նվազագույն տեղեկությունը՝ սխալներից խուսափելու համար։ Սեքսով զբաղվել, թե՞ ոչ. իհարկե, բավականին էական հարց է։

Ժամկետները

«Սեքսաֆոբիան» հղիության սկզբում առաջին նախանշանն է։ Եթե Ձեզ մոտ սեքսից վախ է առաջացել, կամ ցանկություն չունեք սեքսով զբաղվել ապա գնացեք դեղատուն եւ հղիության թեստ գնեք։ Մի անհանգստացեք, այս ամենը անցողիկ է, եւ Դուք կարող եք վերադառնալ բնականոն սեռական կյանքի։ Որոշ դեպքերում հղիության 4-6 ամիսների ընթացքում կնոջ մոտ սեռական ցանկության ակտիվություն է նկատվում եւ սեռական բավարարվածությունը կնոջը հպարտություն եւ ինքնավստահություն է հաղորդում։ Սակայն հղիության վերջին ամիսներում խորհուրդ չի տրվում այդպիսի մեծ ակտիվություն ցուցաբերել՝ ժամանակից շուտ չծննդաբերելու համար։

Դիրքերը

Ավելի վտանգավոր դիրք է, երբ զուգընկերը ետեւից է։ Այս դեպքում կնոջ մոտ կարող են ցավեր առաջանալ, արգանդի վզիկի ավելորդ խթանումը կարող է ազդել տոնուսի վրա։ Դասական դիրքը կորցնում է իր «արդիականությունը» փորիկի առկայության պատճառով։ Մնում է միայն մեկ անվտանգ տարբերակ՝ «կողքից», որը շատ շատերն են նախընտրում։ Կարեւորը պետք է հիշել այն, որ հղիության ժամանակ չի կարելի երկար ժամանակ մեջքի վրա պառկած լինել, քանի որ դա կարող է պտղի հիպոքսիա առաջացնել։

Նախազգուշական միջոցներ

Մի մոռացեք, որ հղիության ժամանակ իմունիտետը թուլանում է։ Սա նշանակում է, որ Ձեր օրգանիզմի դիմադրողականությունը նվազագույն մակարդակի վրա է, այսինքն՝ ցանկացած վնասվածք կարող է լուրջ հետեւանքներ առաջացնել։ Նույնիսկ մի փոքր ցավ զգալու դեպքում պետք է դադարեցնել սեռական ակտը՝ հեշտոցային եւ այլ խնդիրներից խուսափելու համար։ Հղիության ընթացքում ցանկալի չէ բուժումներ ստանալ, ընդ որում, դրանք բավականին քիչ ազդեցություն են ունենում։

Պահպանակ օգտագործելու կարիք կա, թե ոչ, որոշեք ինքներդ։ Եթե 100%-ով վստահում եք Ձեր զուգընկերոջը, ապա պետք չէ։ Ապացուցված է, որ սերմնահեղուկը ոչ մի վնաս չի հասցնում պտղին ու կնոջ օրգանիզմին։ Քալիֆորնիայի բժշկական համալսարանի հետազոտությունները ցույց են  տվել, որ այն անգամ օգտակար է։ Հետեւաբար, ամերիկուհիներին խորհուրդ են տալիս ավելի հաճախ օրալ սեքսով զբաղվել (սա պտղին չի վնասի, հայրիկը գոհ կլինի, իսկ հորմոնալ բալանսը՝ նորմայի սահմաններում)։

Ըստ բժիշկների առաջին եւ երրորդ եռամսյակներում ավելի լավ է խուսափել սեքսով զբաղվել։ Հղիության առաջին փուլում ընկերքը դեռեւս մինչեւ վերջ հասունացած չէ, այդ պատճառով սեքսով զբաղվելիս այն կարող է տարանջատվել։ Որոշ դեպքերում ապագա մայրիկը կարող է անգամ կորցնել երեխային՝ չիմանալով այդ մասին։ Եթե Ձեզ մոտ հղիության ընթացքում սկսում են ամսականները, ապա սա կարող է պատահել այն ժամանակ, երբ ընկերքը արգանդի խոռոչում տեղակայվելու փոխարեն, տեղակայվում է արգանդի ստորին հատվածում։

Երրորդ եռամսյակում սեքսով զբաղվելը կարող է խնդիրներ առաջացնել արգանդի վզիկում, որի հետեւանքով միգուցե, վաղաժամ ծննդաբերություն սկսվի։ Բայց, կան բժիշկներ, ովքեր կարծում են, որ եթե ապագա մայրիկը ցանկություն ունի սեռական հարաբերություններ սկսել, ապա նա կարող է սեքսով զբաղվել հղիության ցանկացած փուլում։

 

Աղբյուրը՝ xochu.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել