«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Սոսո Պավլիաշվիլի. «Թմրանյութերով, նույնասեռականությամբ եւ խաղատներով չեմ տարվել»

14:46, 24 հուլիսի

Հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին պատմել է, որ լուրջ ավտովթար է ենթարկվել, որի հետեւանքով հետտրավմատիկ էպիլեպսիա է առաջացել նրա մոտ։ Միայն յոթ տարի անց նա կարողացել է հաղթահարել այդ հիվանդությունը. ըստ նրա՝ իր ընտանիքի շնորհիվ։

Ավտովթարը պատահել է մի քանի տարի առաջ, սակայն այդ մասին երգիչը միայն վերջերս է սկսել խոսել։ Մեքենան վարել է նրա ընկերը, ով խմած է եղել։

«Գրիգորին խոսք էր տվել վարել 30 կիլոմետր ժամից ոչ ավել արագությամբ։ Հազիվ էինք մեքենա նստել, եւ նա սկսեց արագ ընթանալ։ Եվ մենք սլացանք։ Եվ հանկարծ Հերոսների հրապարակի մոտ՝ Թբիլիսիի հենց կենտրոնում,  մեր առաջ կանգնեց սեւ շորերով մի կին՝ երեխայի հետ։ Փառք աստծո, որ Գրիգորին նկատեց նրանց, արագ ձախ թեքվեց եւ բախվեց եզրաքարին... աչքերս բացում եմ, շուրջս հարյուրավոր մարդիկ են։ Ես դեմքով բախվել էի մեքենայի առջեւի ապակուն, իսկ մեքենայի առջեւ հատվածից ոչինչ չէր մնացել։ Բոլորը գոռում էին. «Սոսոյին սպանել են, Սոսոյին կրակել են»։ Իսկ Գեորգին անընդհատ ասում էի. «Սոսոյին ես եմ սպանել, այս ինչ արեցի ես»։ Ի զարմանս բոլորին՝ նրա վրա անգամ մի փոքր քերծվածք»,- պատմել է երգիչը։

Միջադեպից հետո նրա մոտ հետտրավմատիկ էպիլեպսիա է առաջացել. «Միշտ գիշերը քնած ժամանակ էր պատահում. երբեմն գիշերը երկու-երեք անգամ։ Առավոտյան արթնանում ես եւ մարմինդ ցավից կտոր-կտոր է լինում, շուրթերդ եւ այտերդ արյան մեջ թաթախված, իսկ քեզ ոչ մեկ չի հիշում, ոչ մի տեղ չի կանչում. համերգ չկա, փող չկա։ Երբեմն քնելն այնքան սասափելի էր, եւ ես մնում էի ռեստորանում ընկերներիս հետ՝ միայնակ չլինելու համար։ Ահա այսպես է անցել այս յոթ տարիները»,- Սոսոյի խոսքերը հայտնել է «Экспресс-газета»-ն։

Սակայն իր երկրորդ կնոջը՝ Իրինային հանդիպելուց հետո այս դաժան երեւույթները երգչի մոտ այլեւս չեն կրկնվել։Նա ասել է.

 «Այժմ ես մտածում եմ, որ երեւի այս վթարը պետք է լիներ։ Դստերս ծննդից հետո ինձ մոտ ամեն ինչ կարգավորվել է։ Եվ ես հասկացել եմ, որ սխալ եմ ապրել. իհարկե, ես թմրանյութերով, նույնասեռականությամբ եւ խաղատներով չեմ տարվել»։

Սոսո Պավլիաշվիլի համար ընտանիքը ամեն ինչ է։ Նա խոստովանել է. «Շոու-բիզնեսը իմ ողջ կյանքը չէ։ ես չեմ ապրում հանուն դրա, եթե ես վաղն այլեւս չերգեմ, ես չեմ դադարի Սոսո Պավլիաշվիլի լինել։ Ինձ համար ամենակարեւորը իմ սիրելի մարդիկ են։ Ճակատագիրը միշտ ապտակում է քեզ։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է ինձ հետ պատահել այսօր, վաղը։ Բայց հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Իսկ եթե այդպես լինի, ուրեմն ես դրան արժանի եմ»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել