«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Անձնական փորձ. իմ առաջին տատուն

21:11, 26 հուլիսի

Իմ առաջին տատուն ես արել եմ բավականին հասուն տարիքում՝ 27 տարեկանում։ Ի՞նչն ինձ ստիպեց այդպես վարվել։ Ինձ միշտ էլ տատուները դուր են եկել, բայց երկար ժամանակ չէի համարձակվում։ Վախենում էի մաշկիս վրա տեսնել այդ կանաչ-մոխրագույն նկարը՝ «վերջերս բանտից ազատված» թեմաների շարքից։ Բայց գայթակղությունը շատ մեծ էր եւ ինքնաբերաբար ես դիմեցի այդ քայլին։ Հին Արբատով զբոսնելու ժամանակ ես որոշեցի մտնել ամենամոտ տատու սրահը եւ մտածեցի՝ թող պատահի այն, ինչ պետք է լինի։ Փառք աստծո ի տարբերություն իր տատիկի ապրած ժամանակաշրջանի՝ այժմ տատուների մասին մարդկանց կարծիքը փոխվել է։ Այժմ մարդիկ մարմնի տատուները չեն համարում ցուցանիշ այն բանի, որ նա եղել է «արգելված եւ փակ տեղերում»։ Չնայած պետք է խոստովանեմ, որ տատիկս, տեսնելով իմ տատուն, երկար ժամանակ գոռում-գոչում էր, որ ես «այլանդակել եմ» իմ մարմինը։

Իմ առաջին տատուն ես արել եմ ոտքիս վրա։ Ես  ընտրեցի կնոջ եւ տղամարդու պատկերով մի կրքոտ նկար։ Պատասխանեմ բոլորին այդքան շատ հուզող հարցին, թե որքան ցավոտ է տատու անելը։ Միանգամից ասեմ, որ այնքան էլ հաճելի գործընթաց չէ, բայց կարելի է դիմանալ։ Ամեն ինչ կախված է տատուի տեղից. որքան քիչ նյարդային հանգույցներ լինեն այդ հատվածում, այնքան ավելի քիչ ցավոտ կլինի։ Օրինակ, երբ իմ ոտքին տատու էին անում դա նույնքան էր ցավոտ, ինչպես առաջին անգամ ոտքերը էպիլյատորով մաքրելու ժամանակ (աղջիկները ինձ կհասկանան)։ Իսկ երբ արդեն երկու տարի անց ես որոշեցի իմ երկրորդ տատուն անել գոտկատեղի հատվածում, ասեմ, որ հազիվ էի ցավին դիմանում եւ զսպում ինձ։ Անգամ պահ եկավ, որ ուզում էի դուրս գայի եւ փաչել։ Այնպես որ, եթե Դուք այնքան էլ ցավադիմացկուն չեք, ապա խորհուրդ չեմ տալիս տատու անել։

Իսկ ինչ վերաբերում է ցավազրկողներին, ապա ասեմ, որ տատու անելիս, ոչ մի վարպետ այն չի օգտագործում։ Երբեմն երբ շատ անտանելի է դառնում, կարող են մի փոքր լիդոկաին ցանել, բայց ազդեցությունը այնքան էլ երկար չի տեւում, եւ ցավը դրանից էապես չի նվազում։ Անզգայացումից մաշկը փոխում է իր հատկությունները, վարպետը այն չի զգում, եւ նկարը հետո կարող է դեֆորմացված ստացվել։ Հետեւաբար, պետք է զսպեք ցավը՝ սեղմելով ատամները...

Նկարի որակը առաջին հերթին կախված է վարպետի մասնագիտական հմտություններից, բայց պակաս կարեւորություն չունի նաեւ ներկանյութը։ Կարծիք կա, որ ամենալավը ամերիկյան արտադրության ներկանյութերն են, եւ դրանց գույնը երկար ժամանակ վառ եւ պայծառ է մնում։ Բայց նույնիսկ ամենալավ տատուի վրա ժամանակի ընթացքում պետք է ուղղումներ անել։ Ժամկետները կախված են ինչպես ներկանյութի որակից, այնպես էլ մաշկի յուրահատկությունից։ Սովորաբար առաջին շտկումները խորհուրդ է տրվում անել երկու տարի անց։

Տատու անելուց հետո մոտ երկու շաբաթ չի կարելի գնալ լողավազան, սաունա կամ երկար ժամանակ մնալ արեւի ուղիղ ճառագայթների տակ։ Որոշ վարպետներ անգամ խորհուրդ են տալիս լոգանք ընդունելիս տոպրակով փակել տատու արված հատվածը, բայց այս կարծիքը ոչ բոլոր մասնագետներն են կիսում։ Ի դեպ, արեւային լոգանքներ ընդունելիս անհրաժեշտ է տատու արված հատվածում արեւապաշտպան քսուք օգտագործել...

Իսկ ինչ վերաբերում է գներին, ապա ասեմ, որ ես իմ տատուն արել եմ Հայաստանի սահմաններից դուրս, սակայն վերջին ժամանակներում Երեւանում բավականին շատ սրահներ են բացվել։ Որակի մասին չեմ կարող խոսել։ Օրինակ, իմ ընկերներից մեկը ցանկանում էր իր ուսին սեւ գայլի տատու անել, արդյունքում ստացվել էր կանաչ մուտանտ, որն արջի եւ հովվաշան մեջտեղում մի բան էր ստացվել. եւ նա այս սարսափելի տատուի համար վճարել էր 30000 դրամ։ Իհարկե, հետո նա արտասահմանում տատուն փոփոխել եւ շտկել էր։  Բայց իմ ընկերուհիներից մյուսը ավելի լավ բախտի էր արժանացնել՝ այցելելով երեւանյան տատու սրահներից մեկը։ Նրա ձեռքին մի գեղեցիկ գրառում էին արել։Հետեւաբար, Երեւանյան տատու սրահներից օգտվելուց առաջ պետք է մի լավ մոնիթորինգ անցկացնել։  

 

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել