Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Լուսինե Թովմասյանն այսօր տոնում է իր 28-ամյակը

17:50, 25 հուլիսի

Այսօր՝ հուլիսի 25-ին, գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը տոնում է իր 28-ամյակը։
Գեղեցկուհին դեռեւս կեսգիշերից բազմաթից շնորհավորական մաղթանքներ է ստացել։

«Առաջինն ամուսինս է շնորհավորել։ Գեղեցիկ անակնկալ էր պատրաստել, սակայն չեմ ուզում նշել, թե ինչ է նվիրել։ Շնորհակալ եմ բոլորին մաղթանքների եւ շնորհավորանքների համար»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Լուսինեն։

Վերջինս այն անձանցից չէ, ով ակամայից տխրում է իր տարեդարձին. «Ընդհակառակը, անհամբեր սպասել եմ այսօրվան։ Ես սիրում եմ իմ ծննդյան օրը։ Տարեդարձիս սիրում եմ տարբեր նվերներ ստանալ։ Երբեք նվերի արժեքին ուշադրություն չեմ դարձրել»։

Գեղեցկուհին իր բնույթով երազկոտ անձնավորություն է. «Ես միշտ եմ երազում։ Շատ երազանքներ ունեմ, բայց երբ պետք է ծննդյանս տորթի մոմերը փչեմ այդ ժամանակ պահում եմ ամենակարեւոր, առաջնային ցանկությունս։ Ամեն տարի պահել եմ ցանկություն եւ այն կատարվել է։ Հուսամ այս տարի էլ կիրականանա»։

Անակնկալների սիրահար հոբելյանը երեկոյան պատրաստվում է իր ամուսնու հետ նշել։ Այս մասին մեզ փոխանցեց Լուսինեի քույրը՝ Իրինա Թովմասյանը. «Այսօր Լուսինեն իր ամուսնու հետ է երեկոն նշելու։ Իսկ վաղը ընկերների հետ միասին քաղաքից դուրս ենք գնալու»։


Այս տարի Իրինան գեղեցիկ անակնկալներ է պատրաստել Լուսինեի համար. «Նվիրել եմ այն, ինչը ինքն է ցանկացել։ Բայց նաեւ կան այլ անակնկալներ, որոնց մասին դեռ չեմ խոսի, թող մնա գաղտնի։ Լուսինեին մաղթում եմ ամենալավը, թող որ ամեն տարի ինչ-որ բանով նշանակալից լինի»։

NEWS.am STYLE-ը շնորհավորում է գեղեցկուհուն՝ մաղթելով անսահման երջանկություն։

Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել