Այսօր՝ հուլիս 26-ին, ամերիկացի դերասանուհի, «Օսկարի» եւ «Ոսկե Գլոբուսի» մրցանակակիր Սանդրա Բալոքը, ում վերջերս փորձել էին թալանել (բայց պարզվել էր, որ նրան ցանկանում էին ամուսնության առաջարկ անել) նշում է իր 50 ամյակը։
Դերասանուհու ամենավառ կերպարներից կարելի է առանձնացնել «Միսս ազգակցություն», «Սպանությունների հաշվարկ», «Ծանուցումով նամակ», «Տուն լճի մոտ», «Առաջարկություն», «Անտեսանելի կողմը», որը նրան Օսկարի է արժանացրել։
Անցյալ տարի Սանդրա Բալոքի մասնակցությամբ էկրաններին է բարձրացնել երկու հայտնի ֆիլմ՝ «Հակումով հարցաքննություն» (The Heat) եւ «Գրավիտաիա» (Gravity)։ Այս ֆիլմերում իր հիանալի դերակատարության համար նա նոմինացվել է «Օսկարի» եւ «Ոսկե Գլոբուսի» արժանանալու համար։
Այժմ դերասանուհին ամուսնացած չէ եւ մեծացնում է իր խորթ տղային՝ Լուիս Բարդոյին։ 2004թ-ին «Monster Garage» ծրագրի նկարահանման հրապարակում նա ծանոթացել է հեռուստահաղորդավար եւ մոտոցիկլետներ արտադրող Ջեսի Ջեյմսի հետ։ 2005թ-ին նրանք ամուսնացել են, իսկ 2010թ-ին 3.5 ամսական տղա երեխա են որդեգրել։ Այդ նույն տարում մամուլում սկսեցին լուրեր պտտվել Ջեյմսի դավաճանությունների մասին։ Հետագայում այս լուրերը հաստատվեցին, եւ Բուլոքը ամուսնալուծության հայց ներկայացրեց։ Ամուսնալուծության գործընթացը պաշտոնապես ավարտվեց 2010թ-ին, եւ նրա խորթ որդին՝ Լուիսը, մնաց Սանդրայի մոտ։
Բացի դերասանական տաղանդից, Բալոքն ունի եւս մեկը. նա գիտի, թե ինչպես է պետք ճիշտ հագնվել կարեւոր եւ պատասխանատու պահերին։ Սանդրայի ոճն անկրկնելի է, եւ նա միշտ էլեգանտ եւ կանացի տեսք ունի։ Մյուս կողմից նա չի վախենում վառ եւ համարձակ կերպարներով հանդես գալ։
Ձեզ ենք ներկայացնում հոբելյարի լավագույն կերպարները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել