Երիցուկով դիմակները վաղուց են օգտագործվում կանանց կողմից։ Դրանց բաղադրության մեջ առկա են ֆլավոնոիդներ պաշտպանում են մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Բացի այդ, դրանք նաեւ նպաստում են կոլագենի արտադրությանը։
Երիցուկով դիմակներ նորմալ մաշկի համար
Երիցուկով դիմակներ նորմալ մաշկի համար ավելի քիչ են օգտագործվում, քան մյուսները, քանի որ երիցուկն ունի վառ արտահայտված բուժիչ ազդեցություն։ Բայց նորմալ մաշկի համար էլ դրանք անփոխարինելի են։
Օրինակ, այսպիսի մի դիմակ կարող եք պատրաստել երիցուկով եւ ընդամենը մի քանի կաթիլ եթերայի յուղով։ Եթերային յուղը կարող եք ընտրել Ձեր ցանկությամբ՝ հաշվի առնելով թե մաշկի հետ կապված որ խնդրից եք ուզում ձերբազատվել։ Մի լավ ուսումնասիրեք տվյալ յուղի հակացուցումները եւ դրա ազդեցությունը, այլապես կարող եք վտանգել Ձեր առողջությունը։
Երիցուկով դիմակներ՝ նախատեսված բոլոր տեսակի մաշկերի համար
Կան երիցուկով դիմակներ՝ նախատեսված բոլոր տեսակի մաշկերի համար, որոնք օգնում են որոշակի խնդիրների դեմ պայքարելու հարցում. օրինակ, մաշկի ծերացում եւ թոշնում, հոգնածություն, բշտեր ու պիգմենտացիոն հետքեր կամ գրգռվածություն եւ այլն։ Այս բոլոր խնդիրները կարելի է լուծել երիցուկով դիմակների օգնությամբ։
Երիցուկը շատ ավելի նախընտրելի է տարեց կանանց համար, քանի որ այն հրաշալիորեն երիտասարդացնում է մաշկը։ Նման դիմակ ստանալու համար պետք է երկու ճաշի գդալ երիցուկով պատրաստված թուրմը խառնել նույն քանակությամբ նուշի յուղով եւ ավելացնել մեկ ձվի դեղնուց։ Մշուշաքողը (մարլա) մի լավ թաթախեք ստացված զանգվածի մեջ եւ դրեք դեմքին։ 20 րոպե անց հանեք մարլան եւ հեռացրեք ջրի ավելորդ մնացորդները։
Շատ օգտակար են նաեւ տոնուսը բարձրացնող դիմակենրը։ Այս դիմակի համար հատուկ մի թուրմ է անհրաժեշտ։ Վերցրեք 3 ճաշի գդալ երիցուկի չորացրած ծաղիկներ, լցրեք բաժակի մեջ եւ եռացրած ջուր ավելացրեք։ Բաժակը փակեք եւ 12-18 ժամ պահեք ստվերոտ մի տեղում։ Այնուհետեւ, պետք է թուրմից հեռացնել (ֆիլտրել) ծաղիկները եւ մարլան խոնավացնել թուրմի մեջ, դնել երեսին եւ դեմքը բրդյա կտորով ծածկել։ 2 րոպե անց կարելի է հանել մարլան ու բուրդը, եւ դեմքը ջրով լվանալ։Այս դիմակը ոչ միայն կկարգավորի մաշկի տոնուսը, այեւ կխթանի ռեգեներացիայի գործընթացին։
Աղբյուրը՝ Fancy
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ