Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ինչպե՞ս կարելի է բազմազանություն մտցնել սեռական կյանքում

23:09, 31 հուլիսի

Շատ հաճախ զուգընկերները կորցնում են միմյանց հանդեպ ունեցած հետաքրքրությունը։ Առօրյան աստիճանաբար, բայց հստակ քայլերով, սպանում է սեռական կյանքը։ Մասնագետները կարծում են, որ սա բավականին Մասնագետները հերքում են այն տարածված առասպել, որ սիրով լի կյանքը զույգերի մոտ տեւում է երեք տարի, եւ մշտական զուգընկեր ունենալը հավանական երեւույթ է։

Եթե սեքսն այլեւս բուռն զգացումներ չի առաջացնում զույգերի մոտ, ապա պետք է բազմազանություն մտցնել սեռական կյանքում։ Գոյություն ունեն մի շարք տարբերակներ սեքսն ավելի «երանգավորելու» համար. իհարկե, որոշ դեպքերում դրանք մեծ ջանքեր են պահանջում։

 

Սեռական կյանքում բազմազանություն մտցնելու տարբերակներից մեկը զուգընկերոջ երեւակայություններն իրականացնելն է։ Միգուցե, դուք վաղուց եք երազում կապած աչքերով սեքսով զբաղվելու մասին, իսկ տղամարդը ոչ մի անգամ այդպես չի վարվել։ Հետեւաբար, ժամանակն է անցնել այս մեթոդին։

Ձեր զուգընկերոջ հետ էրոտիկ ֆիլմ կամ ամսագրեր նայեք։ Պարտադիր չէ, որ բուռն զգացումներ արտահայտեք. անկեղծ ասեք կամ առաջարկեք այն, ինչ մտածում եք։

Սեքս-խանութը վատ միտք չէ այցելելու եւ մի անսպասել ու հաճելի նվեր գնելու Ձեր զուգընկերոջ համար. ինչու՞ ոչ՝ կարող եք պատասխան մի նվեր էլ Դուք պահանջեք։ Այսպես կարելի է մի զարկով երկու նապաստակ սպանել. ձեռք բերել ինտիմ մի խաղալիք եւ ցույց տալ հակառակ սեռի ներկայացուցչին, թե սեռական հարաբերություններում հատկապես ինչն է  Ձեզ գրգռում։

Գեղեցիկ եւ գայթակղիչ պարը կարող է հաճելիորեն զարմացնել զուգըկնոջը։ Բավական է սովորել մերկապարի մի քանի շարժում, ընտրել համապատասխան ներքնազգեստ եւ երաժշտություն։

Եթե զուգընկերուհին ցանկանում է բազմազանություն մտցնել սեռական կյանքում, ապա նա կարող է մի նոր եւ շատ գայթակղիչ ներքնազգեստ գնել։ Սա բնական երեւույթ է, եւ շատ տղամարդկանց դա դուր է գալիս։ Ավելին, փորձեք փոխել անկողնային պարագաներն ու ընտրեք մետաքսե կամ ատլասե պարագաներ, քանի որ դրանք սեքսի տրամադրություն են ստեղծում։

Շատ մարդիկ դյուրազգաց են հոտերի նկատմամբ։ Կան բույրեր, որոնք ավելի են ուժեղացնում սեռական գրգռվածությունը. օրինակ, իլանգ-իլանգի, հասմիկի, բերգամոտի, մեխակի եւ եղեսպակի բույրերը։ Կարող եք այս բույրերով օծել ննջասենյակը՝ ռոմանտիկ մթնոլորտ ստանալու համար։ Ի դեպ, կարելի է նաեւ էրոտիկ ձեւով մերսել զուգընկերոջը։

Եթե զույգը գումարային խնդիրներ չունի, ապա միասին ճամփորդության գնալու ժամանակն է։ Շրջագայությունները նոր տպավորություններ եւ ցանկություններ են առաջացնում, ինչպես նաեւ խթանում սեռական կյանքը։ Բացի այդ, կարելի է ճամփորդել նաեւ Ձեր բնակարանում. հավանաբար Դուք պատուհանագոգին կամ սպասք լվացող մեքենայի վրա սեքսով չեք զբաղվել։

Եթե հաճախակի փոխեք սեքսով զբաղվելու վայրը, կամ նոր պայմաններ ստեղծեք, ոչ ստանդարտ մոտեցումներ, ապա այս ամենը նույնպես կօգնի բազմազանություն մտցնել սեռական կյանքում։ Կարելի սիրային հանդիպում կազմակերպել անտառում կամ զբոսնել նավակով։ Էքստրեմալ պայմանները նույնպես կարող են ռոմանտիկ տրամադրություն հաղորդել։ Բայց հիշեք, պետք չէ սեքսով զբաղվել ավազի վրա. սեռական օրգանների վնասվածքը երաշխավորված է։ Ավելի լավ է տեղափոխվեք խոտածածկի վրա։

Ինչ մեթոդ էլ նախընտրեք, փորձեք այն հուզիչ  եւ գրգռիչ դարձնել, որպեսզի զուգընկերն անհամբերությամբ սպասի հաջորդ սիրային հարաբերությանը։ Հիշեք, թե ինչպես եք առաջին անգամ հարաբերությունների սկզբում սեքսով զբաղվել։ Մի շտապեք միանգամից սեռական ակտին անցնել, ժամանակ ձգեք, ավելի շատ համբուրվեք եւ գրկեք միմյանց։

 

Աղբյուրը՝ Infowoman.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել