Կիտրոնով ջեմ կարելի է պատրաստել տարվա ցանկացած եղանակին, քանի որ այն շատ հեշտ եւ շատ ժամանակ ու ջանք չպահանջող մի գործընթաց է։ Չնայած այս ուտեստը բնորոշ է պորտուգալական խոհանոցին, բայց այն նաեւ պատրաստվում է մեզ մոտ։
Ներկայացնում ենք կիտրոնի ջեմի պատրաստման փորձված բաղադրատոմսեր եւ հավաստիացնում, որ արդյունքում շատ համեղ եւ սննդարար ջեմ եք ստանալու։
Կիտրոնի ջեմը մի յուրահատուկ հաճույք կարող է պարգեւել Ձեզ։ Այն կարելի է մատուցել եւ թեյի հետ, եւ որպես առանձին աղանդեր, անգամ օգտագործել կարկանդակներ պատրաստելիս։
Կիտրոնի ջեմի պատրաստման դասական բաղադրատոմս N1
Այս առաջին բաղադրատոսմի համար Ձեզ անհրաժեշտ է 10 կիտրոն (միջին չափսի), 1.8կգ. շաքար, 30գր. վանիլի շաքար, 1.5 լ. ջուր՝ եռացնելու եւ զովացնելու համար։
Սկզբում լվանում եք կիտրոնը, դնում եռացող ջրի մեջ։ 5 րոպե անց ջուրը քամում եք եւ սկսում շերտատել կիտրոնը։
Այնուհետեւ կիտրոնի շերտերը լցնում եք կաթսայի մեջ եւ ավելացնում 1.5 լ. ջուրն ու դնում կրակին։ 45-50 րոպե անց կարելի է ավելացնել շաքարը (եւ սովորական, եւ վանիլի)։ Կրակը ցածրացնում եք եւ թողնում եւս մեկ ժամ։
Հաջորդ քայլի համար Ձեզ քափքաշ է հարկավոր, որի օգնությամբ պետք է հեռացնել կիտրոնի կեղեւները։ Արդեն կարելի է ջեմը լցնել ապակե տարաների մեջ, պահածոյացնել կամ դնել սառնարան։
Ահա տեսնում եք՝ ամեն ինչ շատ պարզ ու հեշտ է։ ի դեպ, այս նույն սկզբունքով կարող եք նաեւ նարնջով կամ թուրինջով ջեմ պատրաստել. միայն շաքարը պետք է ավելի քիչ վերցնել, քանի որ նարինջն ու թուրինջն այնքան էլ թթու չեն, ինչպես կիտրոնը։
Կիտրոնի ջեմի պատրաստման դասական բաղադրատոմս N 2
Փաստացի այս բաղադրատոմսն այնքան էլ շատ չի տարբերվում առաջինից, բայց այն ունի որոշ յուրահատկություններ։ Առաջին հերթին համամասնություններն են տարբեր. 1կգ կիտրոնի համար պետք է վերցնել 2 լ. ջուր եւ 3կգ. շաքար։ Կիտրոնը պետք է մանր-մանր շերտերով կտրատել, որոնք անհրաժեշտ է լցնել էմալե կաթսայի մեջ, ջուր ավելացնել եւ մեկ օր թողնել ջրի մեջ։
Այնուհետեւ կիտրոնը պետք է եռացնել այնքան, մինչեւ հեշտությամբ կարողանաք մատներով կեղեւը առանձնացնել միջուկից։ Այս գործընթացից հետո կիտրոնը պետք է եփել եւս 20 րոպե։
Վերջին քայլը. ջեմը լցնում եք ապակե տարաների մեջ եւ դնում տաք ջրի մեջ՝ մինչեւ սառչելը։
Կիտրոնի ջեմի պատրաստման պորտուգալական բաղադրատոմսը
Ջեմի համար անհրաժեշտ է վերցնել 10 դեղին, անուշաբույր, հասած կիտրոն (մոտ 1.5կգ.)։ Կիտրոնը պետք է լվանալ, չորացնել եւ դանակի օգնությամբ հեռացնել կեղեւը (բայց պետք չէ դեն նետել)։ Կիտրոնների կեսից պետք է հյութը քամել։ Կիտրոնի հյութը անհրաժեշտ է խառնել ջրով եւ առանձնացրած կեղեւների հետ միասին լցնել կաթսայի մեջ։
Կիտրոնի հյութն առանձնացնելիս կիտրոնի կեղեւն ու կաշին պետք է որ մնացած լինի, հետեւաբար անհրաժեշտ է դրանք լցնել մարլայից կամ նեյլոնից պատրաստված պարկի մեջ եւ դնել կաթսայի մեջ։ Հարց է առաջանում՝ ինչու՞։
Գաղտնիքը հետեւյալն է. կիտրոնի կեղեւը հարուստ է պեկտինով, որը ջեմին ժելեի տեսք է հաղորդում։
Կաթսան պետք է կրակի վրա թողնել 1-3 ժամ, մինչեւ ստացված զանգվածի կեսը գոլորշիանա։
Երբ կիտրոնն արդեն կեռա, պետք է պարկը զգուշորեն հանել կաթսայի միջից եւ դրել քամիչի մեջ, որպեսզի ամբողջ հյութը կրկին լցվի կաթսա։ Երբ պարկի պարունակությունը մի փոքր կսառչի, պետք է այն քամել եւ գդալի օգնությամբ հավաքել առանձնացված պեկտինը. կիտրոնի կեղեւներն արդեն կարելի է դեն նետել։
Ստացված զանգվածը կրկին դնում եք մարմանդ կրակի վրա եւ եռացնում՝ չմոռանալով խառնելու մասին։ Պատրաստելուց հետո պետք է ստացված ջեմը թողնել, որ մի փոքր սառչի, ինչից հետո արդեն կարելի է լցնել ապակե տարաների մեջ։ Այս բոլոր գործողություններից հետո Դուք կստանաք երեք լիտր ջեմ։
Ջեմն ավելի համեղ դարձնելու համար կարելի է կաթսայի մեջ ավելացնել խորդենուն տերեւներ։
Աղբյուրը՝1000.menu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:29, 21 մայիսի
Ամերիկուհին, ով պնդում է, որ ամուսնացել եւ բաժանվել է ուրվականից, այժմ որդեգրել է «դիվահար» ծաղրածուի21:04, 21 մայիսի
Wine Story. Ոչ ալկոհոլային գինիներ՝ այս տարվա թրենդը20:24, 21 մայիսի
Անահիտ Սիմոնյանի համարձակ զգեստն ու Ադելի «Easy on me» երգի cover-ը՝ երգչուհու մեկնաբանությամբ (ֆոտո/վիդեո)19:22, 21 մայիսի
«Կարիբյան ծովի ծովահենների» պրոդյուսերը ցանկանում է վերադարձնել Ջոնի Դեփին16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը