Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

ՀՈՒԼԻՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:02, 30 հուլիսի

Այսօր կենդանակերպ գրեթե բոլոր նշաններին սպասվում է ուժերի վերականգնում, բարձր տրամադրություն եւ ոգեւորություն։

ԽՈՅԵՐ 

Աշխատավայրում մեծ ուշադրություն պետք է դարձնել մանրուքների վրա։ Օրը բարենպաստ է բանակցություններ վարելու, փաստաթղթերի գործավարության, պայմանագրեր կնքելու, ընկերների հետ հանդիպելու համար։

Ֆլիրտը, համակրանքը կարող են դրական ազդեցություն ունենալ Ձեր հետաքրքրությունների վրա։ Օրը հաջողակ է ընտանեկան միջոցառումների, տոնախմբությունների եւ շրջագայությունների համար։

ՑԼԵՐ

Հանդիպումներն ու ծանոթությունները, առաջարկներն ու խոստովանությունները կարող են զգալիորեն ազդել Ձեր կյանքի իրադարձությունների վրա։ Եթե սիրում եք ինչ-որ մեկին, բայց չեք կարողանում դրա մասին ասել, ապա օրը բավականին նպաստավոր է սիրո խոստովանություն անելու համար։ Իսկ եթե Ձեզ նոր ծանոթություններ են պետք, ապա գործի անցեք. օրը նպաստավոր է ամեն ինչ կարգավորելու համար։  

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր Դուք բավարարվածության զգացում կունենաք։ Ուշադրություն դարձրեք Ձեր մտերիմների հետաքրքրություններին եւ մի հրաժարվեք նրանց օգնելու մտքից։ Անձնական հոբբին նույնպես կարող է Ձեզ նոր զգացումներ պատճառել։ Ձեզ կարեւոր հանդիպում է սպասվում, որը կարող է մեծապես փոխել Ձեր անձնական կյանքի ընթացքը։

Շատ լավ ժամանակ է պարտքերը տալու եւ աշխատանքի վայրում ամեն ինչ կարգավորելու համար։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ 

Ավելի ուշադիր եղեք Ձեր զուգընկերոջ նկատմամբ, այսօ,ր միգուցե, նրան նեղացնեք։ Շատ ակտիվ եւ գործնական օր է Ձեզ սպասվում։ Փորձեք Ձեր առաջ հստակ նպատակներ դնել եւ աշխատել դրանց հասնել։ Օրը բարենպաստ է ճամփորդելու, տեղեկություններ հավաքելու եւ բանակցություններ վարելու համար։ Օգտագործեք Ձեր հմայքն ու լավատեսությունը։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ընդլայնեք Ձեր կապերը ընկերների եւ հովանավորների հետ։ Այսօր Դուք շատ հեշտությամբ կարող եք հաղթահարել ցանկացած բարդ իրավիճակ՝ գտնելով ճիշտ լուծումը։ Իսկ սիրային հարցերում Ձեզ հիասթափություններ են սպասվում. հպարտությունը կուրացնում է Ձեզ եւ թվում է, որ Ձեզ դավաճանում են։

ԿՈՒՅՍԵՐ

Ժամանակի մի մասը հատկացրեք տնային գործերին։ Տանը նորամուծություններ եւ փոփոխություններ կատարեք։ Ձեր ռոմանտիկան կուրացնում է Ձեզ եւ չեք տեսնում, թե ինչպիսի անհուսալի զուգընկեր է կանգնած Ձեր կողքին։ Ստուգեք նրան։

ԿՇԵՌՔՆԵՐ

Փորձեք նախօրոք պլանավորել Ձեր օրն ու խուսափեք Ձեզ ծանրաբեռնելուց։

Այժմ Ձեր առողջությունն ավելի մեծ ջանքեր է պահանջում՝ նորմալ տոնուս եւ տրամադրություն ունենալու համար։ Ավելի շատ հանգստացեք. կարելի է նոր դիետաներ փորձել, գնալ մերսման սրահ։ Ի դեպ, անձնական կյանքն իդեալական եւ ներդաշնակ վիճակում է գտնվում. սերն ու դրական զգացմունքներ են գերիշխում։

ԿԱՐԻՃՆԵՐ

Դուք ֆիզիկական եւ զգացմունքային առումներով վերելք կապրեք, բայց պետք է ճիշտ դասակարգել  նախապատվություններն ու էներգիան եւ հասկանալ, թե որոնք են ավելի կարեւոր եւ ձեռնտու։ Ընկերների հետ հանդիպելու շատ լավ օր է. Ձեզ անսպասելի եւ հետաքրքիր պահեր են սպասվում։

ԱՂԵՂՆԱՎՈՐԵՐ

Այսօր Ձեզ այնպիսի աշխատանքներ են սպասվում, որտեղ ստեղծագործական մոտեցումը  զուգորդվում է համբերատարության հետ։ Փորձեք մի ինչ-որ դժվար գործով զբաղվել, որից մի ինչ-որ զգալի եւ մեծ արդյունք եք ակնկալում։ Փորձեք ավելի զգույշ խոսել Ձեր ղեկավարի հետ, քանի որ դա կօգնի Ձեզ դրական արդյունքի հասնել։

Ուշադրություն դարձրեք նաեւ Ձեր առողջությանը, երեկոյան ժամանակ գտեք հանգստանալու եւ ինչ-որ հաճելի բանով զբաղվելու համար։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Եթե պատրաստվում եք տնային գործերով զբաղվել, ապա ժամանակի մի մասը տրամադրեք որոշակի անձնական հաճույքներին. գնացեք ինչ-որ հետաքրքիր մի տեղ, գնեք պետքական իրեր, նյութեր կամ ինքներդ հետաքրքիր մի բան պատրաստեք։

Օրը բարենպաստ է ճամփորդելու եւ շրջագայությունների համար։ Նույնը կարելի է ասել շփումների մասին. իրական եւ վիրտուալ հանդիպումները եւ հաճելի, եւ օգտակար կլինեն Ձեզ համար։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ուշադիր հետեւեք Ձեզ շրջապատող մարդկանց։ Մտքերով եւ գաղափարներով փոխանակվելն ու տարբեր քննարկումներն այսօր պետք է Ձեր հիմնական նախապատվությունը լինեն։

Կյանքը հնարավորություն է տալիս փոխել հարաբերությունների ընթացքը։ Հետաքրքիր տեղեկությունները կարող են Ձեզ նյութական օգուտ բերել։ Շատ բարենպաստ օր է փաստաթղթերով զբաղվելու եւ տարբեր ատյաններ գնալու ու փաստաբանական հարցերը լուծելու համար։

ՁԿՆԵՐ

Դուք մեծ աշխատանք ունեք այսօր անելու, բայց դա Ձեզ վառ ու դրական զգացումներ կարող է պարգեւել։ Այսօր բախտը կարող է Ձեզ ժպտալ, եւ Դուք մի հաճելի նորություն լսեք, առաջարկ ստանաք, կամ ծանոթանաք հետաքրքիր անձնավորության հետ։  

 

Աղբյուրը՝ oculus.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել