Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ինչպե՞ս կարելի է զսպել հավելյալ սնվելու ցանկությունը

19:07, 1 օգոստոսի

Ավելորդ քաշի հիմնական պատճառը հավելյալ սնվելն է։ Կան մի քանի մեթոդներ, որոնք կարող են օգնել Ձեզ ազատվել այդ վատ սովորությունից։ Ուտելու ընթացքում շատ կանայք կորցնում են իրենց ինքնատիրապետումը եւ սովը հանգեցնելու փոխարեն՝ սկսում են հավելյալ սնվել, ինչը անհրաժեշտ չէ օրգանիզմի համար։

Սովորեք ասել «ոչ»

Համոզեք Ձեզ այն փաստը, որ ուտելը կյանքի կենսագործունեության համար անհրաժեշտ մի պայման է. այսինքն՝ Դուք չեք ուտում սննդի համար, այլ ապրելու համար։ Սովորեք ժամանակ առ ժամանակ «ոչ» ասել Ձեր սիրելի ուտեստներին։

Պատրաստեք մեկ անգամյա ուտելու չափաբաժնով

Պատրաստեք այնքան, որ բավարար լինի մեկ անգամյա ուտելու համար։ Եթե ընտանիք ունեք, ապա կանոնները չեն փոխվում՝ ըստ անդամների թվի։ Կարելի է մեկ բաժին ավել պատրաստել, բայց ոչ թե Ձեզ համար, այլ ամուսնու կամ երեխաների։

Փոքր չափի սպասք օգտագործեք

Սա բավականին ազդեցիկ մեթոդ է։ Օգտագործեք այնպիսի ափսեներ, կաթսաներ կամ աղցանամաններ, որոնք ավելի փոքր չափաբաժնի սնունդ կարող են պարունակել։ Փոքր սպասքը կնպաստի, որ ավելի քիչ ուտեք։

Մի կերեք «ընկերակցելու համար»

Պետք չէ գնալ խոհանոց եւ հավելյալ սնվել միայն այն պատճառով, որ Ձեր ամուսինն այնտեղ հաց է ուտում։ Կերեք այն ժամանակ, երբ իսկապես քաղցի զգացում ունեք։

Ռեժիմ սահմանեք

Ռեժիմը ոչ միայն պետք է սահմանել, այլեւ հետեւել։ Խորհուրդ չի տրվում երեկոյան ժամերին յուղոտ, հացային սնունդ եւ քաղցրավենիք օգտագործել։ Հետեւելով Ձեր ռեժիմին՝ Դուք կսովորեք ճիշտ սնվել, ինչի արդյունքում չեք գիրանա։

Գիշերային ժամերին մի սնվեք

Սա ամենակարեւոր կանոններից մեկն է, որը կօգնի ազատվել հավելյալ սնվելու ցանկությունից։ Կարելի է հաց ուտել քնելուց 3-4 ժաման առաջ եւ ոչ շատ ուշ։ 

Հետեւեք մեր առաջարկած խորհուրդներին, եւ Դուք շատ արագ կարող եք ազատվել հավելյալ սնվելու ցանկությունից։

 

 

Աղբյուրը՝ Fancy


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել