Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Իգոր Կրուտոյի Լատվիայում տոնել է իր 60 ամյակը

17:14, 30 հուլիսի

Ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները շնորհավորել են Իգոր Կրուտոյի 60-ամյակը։ Երեկ Յուրմալայում Կրուտոյը «հիանալի» երեկույթ է կազմակերպել։

Իր 60 ամյակը Կրուտոյը որոշել է նշել Լատվիայի օպերայի ազգային թատրոնի դահլիճում։ 

Երեկոն կազմակերպելու համար հանդիսատեսի աթոռները հանել եւ դրանց փոխարեն կլոր սեղաններ էին տեղադրել, որոնք լի են եղել տարբեր ճաշակի եւ քիմքին հաճո ըմպելիքների տեսականիով։ 

Հյուրերին նաեւ տեղավորել էին կամարների եւ ոսկե նրբաքանդակների մոտ։

VIP  հատվածում տեղավորվել էին Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինը։ Ինքը՝ Կրուտոյը, իր մայրիկի՝ Սվետլանա Սեմենովայի, կնոջ՝ Օլգայի, դստեր՝ Վիկտորիայի եւ նրա ամուսնու հետ նստել էին հենց դահլիճի կենտրոնում։  

Նկատելի է, որ երեկույթին մասնակից բոլոր կին-աստղերը՝ Անի Լորակը, Լերա Կուդրյավցեւան, Յանա Ռուդկովսկայան, Օլգա եւ Վիկա Կրուտոյները եւ այլոք եկել էին սեւ զգեստով՝ հետեւելով դրես-կոդին։


 Իսկ երգչուհի Ժասմինն ու Մաքսիմ Գալկինը համարձակություն են ունեցել եւ ներկայացել են  կարմիր հագուստով եւ սպիտակ կոստյումով համապատասխանաբար։

Երեկոյին ներկա էր նաեւ Թոմ Ջոնսը. այս մասին տեղեկանում ենք Նիկոլայ Բասկովից, ով միանգամից նրա հետ արված լուսանկար է տեղադրել է իր միկրոբլոգում։

Երեկոյի բացումը կատարել է Ֆիլիպ Կիրկորովը։ Հյուրերը շամպայնի լի բաժակներով մի լավ զվարճացել են իր «Հավա Նագիլա» եւ «Կրակ եւ Ջուր» ստեղծագործությունների կատարումների ժամանակ։ Այնուհետեւ, բեմ է բարձրացել Լեոնիդ Ագոտինը, ով Իգոր Կրուտոյին նվիրված հեղինակային երգ է կատարել։ Իսկ հետո Ագուտինը երգել է իր ամենահայտնի «Հոպ-Հեյ-Լալա-Լեյ» եւ «Օդանավակայաններ» երգը։

Բոլորի տրամադրությունն ավելի է բարձրացրել Անի Լորակը։ Մինչ հյուրերը վայելում էին աստղերի կատարումները, Իգոր Կրուտոյը լուսանկարվում էր կնոջ եւ ընկերների հետ։ Ի դեպ, լուսանկարներից կարելի է հասկանալ, որ VIP սրահի հյուրերի տրամադրությունը մի փոքր տարբերվում էի մյուսներից. այստեղ ավելի զուսպ մթնոլորտ էր տիրում։

Ալլա Պուգչովան ծխախոտը ձեռքին վերեւից հետեւել է երեկոյի ընթացքին։ Երեկոյի ողջ ընթացքում Ալլա Պոգաչովան,ու Մաքսիմ Գալկինն ակտիվորեն չեն մասնակցել երեկույթի բուռն զվարճանքին. որոշ ժամանակ անց Ֆիլիպ Կիրկորովը միացել է նրանց։ Պետք է նշել նաեւ, որ Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինը երեկոյի կեսից հեռացել են օպերային դահլիճից։ Հոբելյարը թողել է բոլոր հյուրերին եւ մինչեւ մեքենա ճանապարհել է Պրիմադոննային։  

 

 

Նյութը եւ լուսանկարները՝ Super, Instagram, Dni


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել