«Մանկական նոր ալիք-2014» մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի 12-ամյա Դավիթ Վարդանյանը։ Նշենք, որ մրցույթը կանցկացվի Ղրիմոմ օգոստոսի 16-18-ը։ Դավիթը մարտական է տրամադրված եւ մեկնելու է հաղթանակը Հայաստան բերելու ակնկալիքով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոքրիկ երգիչը։
«Նմանատիպ մրցույթներն անկանխատեսելի են։ Չես կարող ասել կհաղթես, թե ոչ։ Ինձ համար առաջնայինը լավ ելույթ ունենալն է։ Իհարկե, մարտական եմ տրամադրված եւ մեծ ցանկություն ունեմ հաղթելու»,- նշեց Դավիթը՝ ավելացնելով, որ մրցույթում մասնակցող յուրաքանչյուր մասնկացի նա համարում է իրեն մրցակից, քանի որ յուրաքանչյուրն օժտված է ինչ- որ յուրահատկությամբ։
Նշենք, որ Դավիթը մասնակցել է նաեւ «Մանկական Եվրատեսիլ 2013-ի»-ի հայաստանյան նախընտրական փուլին՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Իսկ այս տարի փոքրիկը որոշել է ուժերը փորձել «Մանկական նոր ալիք» մրցույթում։
«Դավիթը շատ ընդունակ երեխա է։ Նա ամբողջ օրվա ընթացքում անընդհատ պարապում է։ Վստահ եմ, որ եթե չհաղթենք, ապա լավագույն եռյակում կլինենք։ Մի քանի մասնակիցներ կան, որոնք լավագույն են եւ առաջատար, այդ թվում նաեւ Դավիթը։ Մի քանի երգեր ենք ընտրել՝ Բրունո Մարսի «Locked Out Of Heaven», Սիրուշոյի- «Պրեգոմեշ»-ը, իր անցած տարվա «Եվրատեսլի» երգը, որոնք դեռ վերջնական հստակեցված չեն, թե որ երգերը կկատարի մրցույթում»,- ասաց երգչի պրոդյուսեր Գրիգոր Կոկչյանը։
Դավիթի պարուսույցը Քրիստինե Հովակիմյանն է։
«Պետք է նշեմ, որ հատուկ պար չի բեմադրվում, այլ աշխտում ենք Դավիթի բեմական պահվածքի, ճկունության եւ ֆիզիկական պատրաստվածության վրա։ Դավիթը շատ աշխատասեր է եւ ընդունակ երեխա։ կարծում եմ, որ հաջողություններ անպայման կունենանք»,- հավելեց Քրիստինեն։
Իսկ ասուլիսի վերջում Դավիթը ներկաներին մի փոքրիկ կատարում նվիրեց։
Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»