Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Մանիկյուրը շատ բան կարող է պատմել Ձեր մասին

19:03, 5 օգոստոսի

Սիրելի տիկնայք, պարզվում է, որ տղամարդիկ շատ հեշտությամբ կարող են հասկանալ եւ բացահայտել Ձեզ (եթե իհարկե, այդքան խելք ունենան)։

Շատ ուղիղ կապ կա Ձեր մանիկյուրի եւ բնավորության միջեւ։

1. Քառակուսի եղունգներն ու բնավորության գծերը

Քառակուսի եղունգներ ունեցող կանայք լինում են սրամիտ, հետաքրքրասեր, մեծ ինտելեկտի տեր եւ ուշադիր։ Նման մարդիկ կյանքում ամենից շատ գնահատում են ճշտապահությունը։ Յուրաքանչյուր խնդրի նրանք մոտենում են փիլիսոփայական տեսանկյունից։ Կա տեսակետ, որ քառակուսի եղունգներ ունեցող մարդիկ տիրապետում են իրենց զգացմունքները եւ անձնական կյանքում շարժվում են ուղեղի՝ եւ ոչ սրտի թելադրանքնով։ Ահա այսպիսի հատկանիշների շնորհիվ նման մարդիկ միշտ առաջատարի դերում են եւ շատ նպատակասլաց, ինքնավստահ, հաստատակամ, վճռական, քաջ եւ անկախ են։ Այս մարդիկ կարող են նաեւ հիանալի խորհուրդներ տալ իրենց շրջապատողներին։

2. Ուղղանկյուն եղունգներն ու բնավորության գծերը

Ուղղանկյուն եղունգներ ունեցող կանայք շատ աշխատասեր, եւ ինչպես ասում են, ձեռքից շատ շնորհքով են։ Նրանց բնավորության գծերից կարելի է առանձնացնել հետեւյալները՝ մաքսիմալիստ, միամիտ, վստահելի, լավատես, բարի, զգացմունքային եւ բոլորին կատարյալ դարձնելու եւ այդպես տեսնելու հատկանիշ։ Չնայած նման մարդիկ հավատում են ճակատագրին, բայց նրանք հիմնականում հասնում են այն ամենին, ինչն իրենց առջեւ դրված է։ Ի դեպ, նման մարդիկ հույսը միայն իրենց ուժերի վրա են դնում եւ ամեն ինչին հասնում են ինքնուրույն։ Իհարկե, իրենց միամտության եւ բոլորին վստահելու հատկանիշների պատճառով նրանց կարելի է հեշտությամբ խաբել։  

3. Սուր ծայրերով եղունգներն ու բնավորության գծերը

Սուր ծայրերով եղունգներ ունեցող կանայք հիմնականում ստեղծագործ հոգի ունեն։ Նրանք հաճախ լինում են երաժիշտներ, նկարիչներ, քանդակագործներ, դիզայներներ եւ այլն։Այսպիսի կանայք բնութագրվում են որպես ոչ ստանդարտ մտածողությամբ, երազկոտ ստեղծագործական միտք եւ աշխարհի նկատմամբ խանդավառ վերաբերմունք ունեցող, ազատատենչ, կրքոտ, անհանգիստ, զգայուն, ինչպես նաեւ խոցելի մարդիկ։

4. Շրջանաձեւ եղունգներն ու բնավորության գծերը

Շրջանաձեւ եղունգներ ունեցող կանայք իրենց էությամբ շատ զգացմունքային եւ սենտիմենտալ արարածներ են։ Նրանք ապրում են իրենց իսկ հնարած կանոններով, հստակորեն հավատում իրենց իդեալներին, պայքարում են արդարության համար եւ չեն կարող հանդուրժել ոչ մի դաժանություն։ Նման մարդկանց համար ամենից կարեւորը  խաղաղ գործունեություն ծավալելն է։

 

Աղբյուրը՝ stil.mirtesen.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել