Մեկ տարի առաջ՝ երկրորդ երեխայիս լույս աշխարհ գալուց հետո, ես մի լավ գիրացա։ Անկեղծ ասած՝ ես երբեք էլ շատ նիհար չեմ եղել, բայց վերջերս նայեցի ինձ հայելում եւ սարսափեցի։ Հայելու միջից ինձ նայում էր մի գեր կին՝ «երկրորդ կզակով», իսկ որովայնի շուրջը՝ մեծ ծալքերով։ Կանգնելով կշեռքին՝ ես քիչ էր մնում ուշաթափվեի. ունենալով 168սմ. հասակ՝ ես 73 կգ. էի կշռում։ Այս պահից սկսած ես որոշեցի հետեւել ինքս ինձ, սակայն պարզվեց, որ ամուսինս կտրականապես դեմ է, որ ես նիհարեմ։
Դիետա պահելու ժամանակ առաջին շաբաթը մեծ դժվարություններով հաղթահարեցի։ Նշեմ, որ ես ապրում եմ երեխաներիս, ամուսնուս եւ նրա ծնողների հետ եւ երբ տեսնում ես, թե ինչպես են բոլորը համեղ ուտեստներ ճաշակում, չես կարողանում դիմադրել։ Ընտանիքի բոլոր անդամները մշտապես գայթակղում էին ինձ՝ ուտելով բուտերբրոդներ, նրբերշիկ, թխվածքներ, բայց ես զսպում էի ինձ ինչպես անագե զինվոր։ Ճիշտ է, երբեմն ես մի քիչ նեղանում էի, երբ իմ ամուսինը, ինձ սատարելու եւ խրախուսելու փոխարեն, կատակում էր կամ ծաղրում ինձ, բայց ես չէի մտածում, որ այդ կատակի ետեւում իրականում «բողոք» է թաքնված։ Այն բոլոր նկատողություններ, որ «տղամարդը շուն չէ, որ ոսկոր գցես նրա առաջ», «կնոջ մարմնի վրա պետք է մի բան լինի, որից կարելի է բռնվել», ես ընդունում էի որ նա այդպես փորձում էր «խայթել» ինձ։ Սակայն երբ 10 օր անց ես նրան ուրախությամբ հայտնեցի, որ արդեն 4կգ-ով նիհարել եմ, նա ինձ հիասթափեցրեց. «Հետո, ում է պետք հյուծված կինը»։ Ես պատրաստ էի նրանց սպանել, բաց դրա փոխարեն սկսեցի լաց լինել։
«Այս ամենը քաղցից է,-ասաց ամուսինս,-անգամ քո հայացքն է փոխվել։ Աչքերդ անընդհատ ուտելիք է փնտրում. ասես նախամարդ լինես»,- քմծիծաղով ասաց նա։ Նրա ամեն խոսքը, կարծես, դանակի հարված լիներ սրտիս մեջ։ «Դու շատ դաժան ես. չէ՞ որ ես քեզ համար եմ տանջվում»,- հեկեկալով պատասխանեցի ես։
«Մոռացիր այդ կանացի «թիթիզությունները». ինձ չես կարող հիմարացնել։Դուք՝ կանայք, պարզապես կենտրոնացել եք Ձեր քաշի վրա, իսկ տղամարդկանց կարծիքը Ձեզ ընդհանրապես չի հետաքրքրում։ Քանի անգամ եմ քեզ ակնարկել, որ ինձ դուր է գալիս քո մարմինը, եւ ես հիանում եմ քո որովայնով եւ հետույքով։ Իսկ դու միայն երեւան ես հանում քո թերությունները, եւ դա ինձ դուր չի գալիս»,- հայտարարեց նա եւ դուրս եկավ սենյակից՝ դուռը շրխկացնելով երեսիս։ Նրա ելույթը բավականին ազդեցիկ էր. ես ոչ թե լաց էի լինում, այլ ողբաձայն հեկեկում էի։ Այնքան «ինքնամոռաց» էի լաց լինում, որ անգամ չնկատեցի, թե ինչպես ամուսինս ետ եկավ։ Նա մի մեծ ամանով կոտլետներ եւ աղցան էր բերել, որը տալով ինձ ասաց. «Քեզ ցավով եմ նայում քեզ։ Գոնե մի բան կեր»,-նրբորեն ասաց նա։ Եվ պատկերացնու՞մ եք, ես կերա. ուտում էի, լաց լինում, ծիծաղում։ Ասեմ, որ երբեք կոտլետներն այդքան համեղ չէին եղել, որքան այդ օրը։ Իսկ ամուսինս նայեց ինձ եւ ժպտալով ասաց. «միեւնույնն է, կանայք հիմար են»։
Ալինա Հակոբյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը