MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ինչպե՞ս կանխել մազաթափությունը

19:26, 20 օգոստոսի

Եթե նկատել եք, որ Ձեր մազերը սկսել են թափվել, ապա պետք է միջոցներ ձեռնարկել դրանք ամրացնելու համար։

Սովորաբար մարդու գլխից օրական մոտ 100 մազ է թափվում։ Որպեսզի հասկանաք կարիք կա՞ արդյոք անհանգստանալ մազաթափության համար, ապա պետք է մի փոքր մազափունջ վերցնել եւ զգուշորեն քաշել։ Եթե ձեռքի մեջ երկուսից քիչ մազ է մնում, ապա անհանգստանալու կարիք չկա։ Իսկ եթե ավելի շատ է թափվում, ապա պետք է որոշ միջոցառումներ ձեռք առնել։

Առաջին տարբերակ. դեղատնից գնեք В վիտամինային խումբ եւ ամեն անգամ գլուխը լվանալիս օգտագործեք այն. լվացեք մազերն այնպես, ինչպես սովորաբար անում եք։

Երկրորդ տարբերակ. պետք է խառնել մեկ ձուն, մի ամբողջ շիշ կեֆիրով ու մեկ ճաշի գդալ կակաոյով։ Հարեք ստացված զանգվածը։ Քսեք այն մազերի արմատներին, մազերը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով, այնուհետեւ գլուխը կապեք սրբիչով։ Ստացված զանգվածը պետք է թողնել մազերի վրա մոտ մեկ ժամ, ինչից հետո պետք է մազերը լվանալ ոչ շատ տաք ջրով։

Այսպիսի մեթոդը պետք է կանոնավոր կերպով կիրառել, ինչի արդյունքում մազերն այլեւս չեն թափվի։

Մազերի արմատներին կարելի է նաեւ քսել կռատուկի յուղի եւ կարմիր պղպեղի համադրությամբ ստացված դիմակը։ Այսպես կարելի է ամրացնել մազարմատներն ու կանխել մազաթափությունը։

Հաջորդը բավականին փորձված ու արդեն ավանդական դարձած միջոց է։ Պետք է վերցնել կռատուկի բույսի արմատներ (երկու ճաշի գդալի չափով), լցնել տաք ջրի մեջ եւ մարմանդ կրակի վրա եռացնել մոտ կես ժամ։ Ստացված լուծույթն անհրաժեշտ է թողնել, որ մի փոքր զովանա, եւ մազերը լվանալուց հետո  կարելի է քսել մազերին։

Սոխով պատրաստված միջոցները նույնպես օգտակար են մազերն ամրացնելու հարցում, սակայն դրանց հոտի պատճառով այս դիմակն այնքան  էլ հաճախ չի օգտագործվում։ Պետք է վերցնել բուսական յուղ, սոխի հյութ, մեղր (մեկ ճաշի գդալի չափով) եւ մեկ ձվի դեղնուց։ Զանգվածը մի լավ խառնելուց հետո, պետք է քսել մազարմատներին։ Հետո գլուխն անհարժեշտ է ծածկել սրբիչով եւ թողնել 30-40 րոպե։

Եթե այս դիմակն օգտագործեք շաբաթական երկու անգամ, ապա արդյունքն ակնհայտ կլինի 3 ամիս անց։ Սոխի հոտից ազատվելու համար կարելի է դիմակի պատրաստման ժամանակ մի քանի կաթիլ օծանելիք լցնել։

 

Աղբյուրը՝ medportal.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել