Եթե նկատել եք, որ Ձեր մազերը սկսել են թափվել, ապա պետք է միջոցներ ձեռնարկել դրանք ամրացնելու համար։
Սովորաբար մարդու գլխից օրական մոտ 100 մազ է թափվում։ Որպեսզի հասկանաք կարիք կա՞ արդյոք անհանգստանալ մազաթափության համար, ապա պետք է մի փոքր մազափունջ վերցնել եւ զգուշորեն քաշել։ Եթե ձեռքի մեջ երկուսից քիչ մազ է մնում, ապա անհանգստանալու կարիք չկա։ Իսկ եթե ավելի շատ է թափվում, ապա պետք է որոշ միջոցառումներ ձեռք առնել։
Առաջին տարբերակ. դեղատնից գնեք В վիտամինային խումբ եւ ամեն անգամ գլուխը լվանալիս օգտագործեք այն. լվացեք մազերն այնպես, ինչպես սովորաբար անում եք։
Երկրորդ տարբերակ. պետք է խառնել մեկ ձուն, մի ամբողջ շիշ կեֆիրով ու մեկ ճաշի գդալ կակաոյով։ Հարեք ստացված զանգվածը։ Քսեք այն մազերի արմատներին, մազերը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով, այնուհետեւ գլուխը կապեք սրբիչով։ Ստացված զանգվածը պետք է թողնել մազերի վրա մոտ մեկ ժամ, ինչից հետո պետք է մազերը լվանալ ոչ շատ տաք ջրով։
Այսպիսի մեթոդը պետք է կանոնավոր կերպով կիրառել, ինչի արդյունքում մազերն այլեւս չեն թափվի։
Մազերի արմատներին կարելի է նաեւ քսել կռատուկի յուղի եւ կարմիր պղպեղի համադրությամբ ստացված դիմակը։ Այսպես կարելի է ամրացնել մազարմատներն ու կանխել մազաթափությունը։
Հաջորդը բավականին փորձված ու արդեն ավանդական դարձած միջոց է։ Պետք է վերցնել կռատուկի բույսի արմատներ (երկու ճաշի գդալի չափով), լցնել տաք ջրի մեջ եւ մարմանդ կրակի վրա եռացնել մոտ կես ժամ։ Ստացված լուծույթն անհրաժեշտ է թողնել, որ մի փոքր զովանա, եւ մազերը լվանալուց հետո կարելի է քսել մազերին։
Սոխով պատրաստված միջոցները նույնպես օգտակար են մազերն ամրացնելու հարցում, սակայն դրանց հոտի պատճառով այս դիմակն այնքան էլ հաճախ չի օգտագործվում։ Պետք է վերցնել բուսական յուղ, սոխի հյութ, մեղր (մեկ ճաշի գդալի չափով) եւ մեկ ձվի դեղնուց։ Զանգվածը մի լավ խառնելուց հետո, պետք է քսել մազարմատներին։ Հետո գլուխն անհարժեշտ է ծածկել սրբիչով եւ թողնել 30-40 րոպե։
Եթե այս դիմակն օգտագործեք շաբաթական երկու անգամ, ապա արդյունքն ակնհայտ կլինի 3 ամիս անց։ Սոխի հոտից ազատվելու համար կարելի է դիմակի պատրաստման ժամանակ մի քանի կաթիլ օծանելիք լցնել։
Աղբյուրը՝ medportal.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ