ԽՈՅԵՐ
Այսօր աշխատեք սիրելիին խորհուրդներ չտալ, եթե նա ձեզ այդ մասին չի խնդրել։ Անգամ եթե միանգամայն հստակ գիտեք՝ ինչ անել, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի, զերծ մնացեք մեկնաբանություններ անելուց։ Ձեր քայլը, բացի նյարդայնացնելուց, այլ բանի չի ծառայի։
ՑԼԵՐ
Այսօր սիրելիին դուր կգա այն երաժշտությունը, որը դուք չեք հավանում, ու նա կցանկանա լսել դա, ինչը ձեզ կնարդայնացնի։ Խնդրեք նրան ականջակալներ հագնել կամ լսել երգը ցածրաձայն, եւ իրավիճակը կհարթվի։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր տունը նման կլինի մրջյուններով լի մրջնաբույնի։ Ձեզ կայցելեն մեծաթիվ հյուրեր, որոնք ցանկություն կհայտնեն մնալ ձեզ մոտ մի քանիի օր շարունակ։ Ավելի լավ կանեք՝ զիջեք նրանց ձեր տունն ու ձեզ համար առավել խաղաղ վայր գտնեք։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեզ դժվար թե հաջողվի օրն անցկացնել սիրելիի հետ։ Ընկերները, բարեկամները, երեխաները ասես հատուկ մտադրված կլինեն խանգարել ձեր ռոմանտիկ երեկոն։ Ուրախացեք, որ այս աշխարհում մարդիկ կան, որոնց դուք պետք եք, եւ հետաձգեք երեկոն մեկ այլ օր։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր արժե, որ մտածեք այն մասին, թե արդյոք բավարար ջերմություն, հոգատարություն եւ երջանկություն տալի՞ս եք ձեր սիրելիին, կամ նրանից ստանու՞մ եք, թե՞ ոչ։ Եթե ձեր հարաբերություններում որոշակի անհարթություններ կան, ավելի լավ է դրանք վերացնեք միանգամից, հակառակ դեպքում՝ դրանք իրենց հետ մի շարք խնդիրներ կբերեն։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր դուք պետք է ինչ-որ պատասխանատու որոշում կայացնեք, որը նշանակալիորեն կարող է բարելավել ձեր սիրելի անձնավորության կյանքը։ Այնպես որ, ձեր վերջնական խոսքն ասելուց առաջ, տասն անգամ չափեք։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելին նպատակ կհետապնդի ամեն գնով ձեզ ամաչեցնել։ Միգուցե՝ ոչ միտումնավոր, բայց դրանից նրա ձգտումը չի նվազի։ Մնում է հուսալ, որ իր նպատակին նա կհանսի ձեզ ուրախացնելով, այլ ոչ ստիպելով շիկնել։
ԿԱՐԻճՆԵՐ
Ինչը՞ կարող է ավելի լավ լինել, քան ընկերական շրջապատում անցկացրած լավ երեկոն։ Միայն երեկոն՝ սիրելիի հետ։ Սակայն այսօր դուք կկարողանաք համատեղել այս երկուսը։ Ձեզ եւ ձեր սիրելիին հավանաբար կհրավիրեն տոնելու ինչ-որ կարեւոր միջոցառում։ Երեկոն կանցնի շատ ջերմ եւ ընկերական մթնոլորտում։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Պետք չէ հետ նայել։ Այսօր ոչ մի դեպքում նոստալգիան կամ անցյալի հետ առերեսումը ոչ մի օգուտ ձեզ չի բերի, իսկ տառապանքն ու ցավն առանց դրա էլ ձեզ բավարար է։ Ապրեք ներկայով, իսկ եթե այսօրվա օրը ձեր սրտով չէ, ապա գոնե վաղվա օրով։ Թող ձեզ ջերմացնի ձեր ներկայիս սերը, այլ ոչ թե անցյալի հիշողությունները։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր մեծ ցանկություն կունենաք պիտակավորել ձեր սիրելիին այնպիսի մի բառով, որն ամբողջովին կնկարագրի նրա բնավորությունը։ Օրինակ՝ աշխատասեր կամ վախկոտ։ Սակայն չարժե նման բան անել. իրականում նա շատ ավելի հետաքրքիր անձնավորություն է, քան դուք կարծում եք։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեզ մոտ տպավորություն կստեղծվի, որ ձեր սիրելին ձեզ ծաղրում է, դրդում ինչ-որ բանի՝ փորձելով ձեզանից ինչ-որ հատուկ արձագանք ստանալ։ Եթե դուք հստակ գիտեք, թե կոնկրետ ինչ է սպասում նա ձեզանից, ապա արեք դա. թող նրան հաճելի լինի։
ՁԿՆԵՐ
Այսօր բացառիկ կերպով ինքնուրույն կլինեք ձեր դատողություններում։ Անգամ ձեր սիրելիի խոսքերը ձեզ համար նշանակություն չեն ունենա, ինչը նրան կարող է լրջորեն վիրավորել։ Փորձեք գոնե տպավորություն թողնել իբրեւ թե ընդունոմ եք նրա ասածները։
Աղբյուրը՝ junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»