ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի հասկանալ, թե ինչի եք դուք ձգտում ձեր հարաբերություններում։ Սակայն դա իմանալը նրա համար կենսական նշանակություն կունենա, հակառակ դեպքում՝ նա իրեն ձեր կողքին անվստահ կզգա։ Միգուցե հուշե՞ք նրան։
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին ամեն կերպ կխանգարի ձեզ այն հարցերում, որոնք իրեն չեն վերաբերում։ Այնպես որ, աշխատանքային օրը ծրագրելիս, աշխատեք կրճատել որոշ գործեր, այլապես վեճերը սիրելիի հետ անխուսափելի կլինեն։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեզ դժվար կլինի անվանել հանգիստ անձնավորություն։ Ամենաշատը ձեր նյարդերի պատճառով կտուժի ձեր սիրելին, քանի որ ձեր ամբողջ բարկությունը նրա վրա կթափեք։ Մտածեք այն մասին, որ դա նրա համար ցավալի կլինի։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Փնտրեք մտերիմների մեջ կարեկցանք, ոչ թե հիացմունք։ Երբ գտնեք, կիմանաք, թե այսուհետ ում կարող եք դիմել, եթե օգնության կարիք ունենաք եւ միաժամանակ կպարզեք, թե ում է անօգուտ դիմել։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր կյանքում կհայտնվի այնպիսի մեկը, ով լուրջ մրցակից կլինի ձեր սիրելիի համար։ Միգուցե նա կլինի կապուտաչյա, հումորով կամ համապատասխանի ձեր տրամադրությանը... Աստղերը հուշում են չշտապել ընտրություն անելիս։ Դուք դեռ ժամանակ ունեք մտածելու համար։
ԿՈՒՅՍԵՐ
Ճիշտ ժամանակն է շուրջը նայելու համար։ Մոտակայքում շրջում է նա, ում հետ դուք կարող եք երկար եւ երջանիկ կյանք ունենալ։
ԿՇԵՌՔՆԵՐ
Եթե դուք փորձեք սպասել մինչ դժվար ժամանակներն անցնեն եւ ապրեք հույսերով, որ լավ ժամանակներ կգան, ապա խնդիրները լուծելու ծանր բեռը կընկնի ձեր սիրելիի ուսերին։ Աշխատեք, ամեն դեպքում, շատ չծանրաբեռնել նրան եւ խնդիրների կեսը վերցնել ձեզ վրա։
ԿԱՐԻճՆԵՐ
Ձեր սիրելիի հանդեպ առավել քնքշանք եւ սեր ցուցաբերեք։ Նա դրա կարիքը հիմա շատ է զգում։ Չնայած, դուք էլ ձեր ջերմ զգացմունքներով ինչ-որ մեկի հետ կիսվելու կարիք կունենաք։ Ինչու՞ դա չանել սիրելիի հետ. նա ձեզ երախտապարտ կլինի։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Կարծես թե, դուք սկսել եք կարծրատիպերով առաջնորդվել։ Եթե ծաղիկներ, ապա միայն վարդեր, եթե կոնֆետ, ապա միայն շոկոլադե, եթե ժամադրության գնալ, ապա միայն բարձրակրունկներով կամ փողկապով։ Իսկ ինչու՞ վարդերը չփոխարինել հասարակ երիցուկով, շոկոլադե կոնֆետները՝ գունեղ մարմելադներով, իսկ բարձրակրունկներն ու փողկապը՝ կեդերով եւ սվիտերով։ Եղեք առավել ազատ։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր ձեզ կտանջեն հոգեկան ապրումները։ Ձեր լավագույն բժիշկը կլինի ձեր սիրելին։ Հենց նա բոլորից հստակ կտա ախտորոշումը, կնշանակի ամենաարդյունավետ դեղամիջոցները եւ կանցկացնի բուժման հիանալի կուրս, եւ վաղն արդեն կառողջանաք։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր կազմակերպեք փոքրիկ ընտանեկան երեկո՝ լավ, հասարակ ֆիլմերով, խաղերով կամ էլ բարձրաձայն ընթերցանությամբ։ Ցանկալի է նախապատվությունը տալ մանկական հեքիաթներին, որպեսզի անհոգ, բարի, ջերմ եւ հարմարավետ մթնոլորտ ապահովեք, որն այդքան չի բավականեցնում ձեզ առօրյայում։
ՁԿՆԵՐ
Այսօր սիրելիի հետ հարաբերությունները ամբողջությամբ կախված կլինեն ձեր արտաքին տեսքից։ Այնպես որ, արժե լինել վառ, ոճային, կոկիկ եւ էքստրավագանդ։ Անգամ եթե տան մաքրությամբ եք զբաղված, հագեք տոնական շապիկ եւ տաբատ։
Աղբյուրը՝ junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)