MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Արձակուրդներ Վրաստանում. ինչու՞ ենք մենք՝ հայերս, մեզ այլանդակի նման պահում

21:18, 23 օգոստոսի

Հայաստանի շոգն ու տապը ստիպեցին ինձ, ինչպես նաեւ շատ այլ հայրենակիցների, ապաստան փնտրել Սեւ ծովի մոտ գտնվող վրացական հանգստավայրերում։ Ես, կինս եւ մեր երեք հյուրերը (երկուսը՝ Ռուսաստանից, մեկը՝ Ֆրանսիայից) մեքենայով ճանապարհ ընկանք եւ հազիվ էին անցել սահմանն ու մտել Վրաստանի տարածք, երբ մեր հյուրերը միանգամից նկատեցին վրացական ճանապարհների որակն ու հարցրեցին, թե արդյոք հնարավոր չէ այդպիսի ճանապարհներ կառուցել նաեւ Հայաստանում։ Այս հարցին մենք հպարտորեն պատասխանեցինք, որ թեեւ Վրաստանում ճանապարհներն ավելի լավն են, բայց մեզ մոտ էլ սպասարկման որակն է ավելի բարձր, քան Վրաստանում. դրանում համոզվեցին նաեւ մեր հյուրերը, երբ Թբիլիսիում գտնվող հյուրանոցներից մեկում աշխատողը չէր կարողանում ոչ ռուսերեն, ոչ էլ անգլերեն պատասխանել ու սպասարկել մեզ, երբ մենք մեր դժգոհությունն  էինք արտահայտում սենյակներում տաք ջուր չլինելու պատճառով։ Վրաստանի մայրաքաղաքում գտնվող սրճարաններում եւ ռեստորաններում (ի դեպ, բավականին թանկարժեք) կրկին նույն պատկերն էր։ Բայց պետք է նշել, որ Վրաստանի հնագույն մայրաքաղաքը՝ Մցխեթան, հիանալիորեն վերականգնված էր  (այս հարցում մեր իշխանությունները շատ սովորելու բան ունեն), ինչը գրավում էր տարբեր երկրներից եկած բազմաթիվ զբոսաշրջիկների։ Բայց այս հոդվածում խոսելու ենք ոչ թե այս հնագույն քաղաքի, այլ ՔՈԲՈՒԼԵԹԻԻ մասին։

Գիշերային ուժ ժամին հասնելով Քոբուլթեի՝ մենք պարզեցինք, որ այստեղ հանգստացողների 98 տոկոսը հայեր են։ Մինչ մենք խաղաղ մի տեղ էինք փնտրում, հասկացանք, որ հանգստի ընթացքում հայկական տխրահռչակ «ռաբիսը»  ուղեկցելու մեզ այնպես, ինչպես այն ամպը, որն առաջնորդեց Մովսեսին եւ հրեաներին Եգիպտոսից դուրս գալիս։  

Երկար փնտրտուքներից հետո մի տուն գտանք մեզ համար, բայց միեւնույնն է, մոտակա սրճարանից լսվում էին Թաթա Սիմոնյանի երգերը, ինչը հիասթափեցրեց մեզ։ Այդ երեկո մենք այդպես էլ չհանգստացանք, քանի որ «դիսկոտեկը» շարունակվեց մինչեւ ուշ գիշեր։ Այն տանը, որտեղ մենք տեղավորվեցինք, ապրում էին նաեւ հանգստի եկած այլ ընտանիքներ. մեկը՝ Վրաստանից, մյուսը՝ Ռուսաստանից, երեքն էլ՝ Հայաստանից։ Մեր «գյուղացիությունը» առավոտ կանուխ միանգամից իր մասին հիշեցրեց, երբ լսվեց մի «ոռնոց»՝ «նայում եմ պատկերիդ» երգը, որն արթնացրեց բոլորին։ Մեկ շաբաթվա ընթացքում մենք ոչ մի ձայն չլսեցինք ռուս եւ վրացի ընտանիքներից, ինչը չենք կարող ասել մեր հայրենակիցների մասին, ովքեր հենց սկզբից ցույց տվեցին «իրենց քաղաքավարությունը»։ «Ռաբիսն» ամենուր մեզ հետ էր՝ տանը, փողոցներում։ Հանգստանալու փոխարեն մենք «ճաշակում էինք» մեր ազգի «մշակույթը», քանի որ այն ցուցադրելու եւ տեսնելու համար շատ առիթներ եղան։ Տան տիրուհուն, ով բավականին պարկեշտ կին էր, մշտապես դիմում էին տուն փնտրող հայեր եւ առանց ողջունելու եւ հայկական մունաթով ասում.

«Մնալու տեղ կա, ինչքան ա։ Ոնց թե 30 լարի։ Խփնված ա էսի. 15, մաքսիմում 20. պաչեմու նետ»։

Ռուսաստանից եւ Ֆրանսիայից եկած մեր հյուրերը հազիվ թե մյուս անգամ ցանկանան գնալ Քոբուլեթի, քանի որ այն ամենն, ինչին նրանք ականատես եղան չունի ոչ մի տրամաբանական բացատրություն։

Մի քանի օր մնալով Քոբուլեթիում՝ համոզվեցինք, որ եթե մեքենան վարես երթեւեկության կանոնների համաձայն, ապա ոչ մի պետավտոտեսուչ չի կանգնեցնի քո մեքենան։ Բայց Բաթումի գնալու ճանապարհին մեզ կես ժամվա ընթացքում վազանց կատարեց վեց մեքենա, վեցն էլ հայկական պետհամարանիշներով եւ իհարկե, «գեղեցիկ» երաժշտություն միացրած։ 150 մետր անցնելուց հետո նկատեցինք, որ վրացի ոստիկանները կանգնեցրել են այդ նույն հայերի մեքենաները, իսկ տխուր դեմքով վարորդները չէին կարողանում կաշառել իրավապահներին, ինչը մեզ մի լավ ուրախացրեց։ Նրանցից մեկը՝ Range Rover-ի վարորդը, չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է մի վրացի ոստիկան տուգանում Հայաստանում «խնդիր չունեցող» իր «մեծն» մեքենան։

Արեւածաղիկ «չրթելը», լողալը, բարձր գոռալը, օրինակ՝ «կանգնի ստեղ էլ մի հատ նկարեմ», «հըլը սրանց հագնվածը տես», «Էտ վրացուն մի լարի տուր, թող կուկուրուզ տա», «արա սրանց մառոժնին սրանց պես անորակ ա». այս գոռգոռոցները դեռեւս երկար կմնան իմ հիշողությունների մեջ, եւ ես պետք է խոստովանեմ, որ այլեւս Վրաստանի այս շրջանը չեմ գնա հենց մեր հայրենակիցների պատճառով։ Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես  է ստացվում, որ հայերը եւ Հայաստանում եւ Վրաստանում իրենց անձեռոցիկը կամ աղբը թափում են որտեղ պատահի (անգամ Բաթումիի լողափին), բայց երբ գնում են Եվրոպա մեկ շաբաթում միանգամից դառնում են քաղաքավարի մարդիկ եւ իրենց այդպես անճոռնի չեն պահում։

Վերջում մենք արդեն սկսել էին խղճալ տան տիրուհուն, ով հանուն իր եկամուտի ստիպված հանդուրժում էր գիշերները ոռնացող Թաթուլին։

Քանի որ տիրուհին բավականին կրթված անձնավորություն էր, մենք որոշեցինք մեր ձեւով պատժել մեր «զարգացած» հայրենակիցներին։ Երբ հերթական անգամ երեք հայ տղամարդիկ «բեսեդկայում» բլոտ էին խաղում, իսկ նրանց կանայք դանդաղ սուրճ էին պատրաստում եւ «իմ ախպերս» երգի տակ ձմերուկ ու սեխ բերում, մենք խնդրեցինք տիրուհուն մոտենալ նրանց եւ ինչ-որ մի բան հարցնել աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի ներկայացուցիչներից։

Երբ 65-ամյա կինը մոտեցավ եւ ասաց, որ համալսարանում սովորելու տարիներին իմացել է Հովհաննես Թումանյանի՝ հայ մեծանուն գրողի մասին եւ  երբ խնդրեց երեխաներին ու մեծահասակներին մի քառատող արտասանել նրա որեւէ ստեղծագործությունից, այդ նույն պահին տղամարդկանց բերանը բաց մնաց, երեխաները հիմարի պես քար կտրեցին, իսկ կանայք սկսեցին արագ սեղանը հավաքել եւ փախչել այս իրավիճակից. ասես Գոգոլի «Ռեւիզոր» ստեղծագործության վերջին հատվածի համր պատկերը լիներ։

Մեր հայրենակիցները նոքդաունի ենթարկվեցին, երբ տիրուհին ասաց հետեւյալը.

«Ես գիտեի, թե Թումանյանն է Ձեր իրական մշակույթն ու արժեքը, այլ ոչ թե այս թուրքական երաժշտությունն ու վայնասունը»։

Նշենք, որ հաջորդ երկու օրերին այս սենյակներից այլեւս երաժշտություն չէր հնչում։

 

Ֆ. Մ


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել