ԽՈՅԵՐ
Այսօր լուրջ կանհանգստանաք ձեր սիրելիի համար, քանի որ նրա պահվածքը ձեզ համար իսկապես անհասկանալի կլինի։ Չնայած, ծայրահեղորեն անհանգստանալ նրա կյանքի եւ առողջության համար չարժե։ Նա չափահաս եւ խելացի մարդ է, այդ պատճառով իրեն թույլ չի տա անել այնպիսի մի բան, ինչն իրեն դուր չի գա։
ՑԼԵՐ
Ձեր զուգընկերոջ տեսանկյունից, այսօր դուք անտանելի, ծայրահեղորեն անհասկանալի եւ ծանր կլինեք շփման մեջ։ Ուստի այսօր դուք ոչ այնքան հաճելի ժամանակ կանցկացնենք միասին, սակայն, ավելի լա՞վ չէ օրը միմյանցից առանձին անցկացնել։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Եթե մինչ օրս դուք մի քանի երկրպագու ունեիք, ապա այսօր լավ օր է, որպեսզի ընտրություն կատարեք նրանցից մեկի օգտին։ Դուք արդեն հոգնել եք գլուխ կոտրել եւ հիշել, թե նրանից որին ինչ եք պատմել։ Չնայած, միգուցե շատ հնարավոր է, որ դուք էլ նրանց կյանքում միակը չեք։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր արժե սիրելիին պատմել այն ամենի մասին, ինչը ձեզ ուրախացնում է կամ տխրեցնում, եւ անել դա անկեղծորեն՝ առանց գաղտնիքների, քանի որ ցանկացած կեղծիք նա կզգա եւ այնքան էլ չի ուրախանա դրանից։ Այնպես որ, աշխատեք լինել անկեղծ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Օրը բարեհաջող է սիրելիի հետ քաղաքից դուրս մեկնելու համար։ Այնքան բարեհաջող, որ նման հանգստի համար արժե մի կողմ դնել բոլոր գործերը։ Պարզապես հենց այսօր, հենց քաղաքից դուրս ձեր միջեւ կկատարվի այնպիսի մի բան, որին դուք երկար էիք սպասել։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր կհասկանաք, որ այն, ինչ արել եք, իզուր չեք արել։ Միգուցե արդյունքները չլինեն այպիսին, ինչպիսին դուք ակնկալում էիք, սակայն, ամեն դեպքում, դրանք կլինեն, եւ դա արդեն իսկ լավ է։ Դա նշանակում է, որ դուք կարող եք առաջ շարժվել ձեր սիրո ուղիով։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր արժե ամեն հարցում համաձայնել սիրելիի հետ։ Նրան ինչ-որ բանում հակառակն ապացուցել ձեզ մոտ միեւնույն է չի ստացվի, իսկ հարաբերությունները փչացնելուց չեք խուսափի։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր թեթեւացած շունչ կքաշեք, քանի որ վերջապես կանեք այն, ինչ վաղուց խոստացել էիք սիրելիին, նա էլ իր հերթին կուրախանա, որ դուք կատարեցիք ձեր խոստումը։ Ձեր համատեղ կյանքում մի խնդիր կպակասի, եւ դա հրաշալի է։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր համոզվեք նրանում, որ դուք իսկապես գիտեք, թե երբ է ավարտվում ընկերությունը եւ երբ սկսվում սերը։ Այսօր դուք հեշտությամբ կհատեք այս երկուսի միջեւ եղած սահմանը ինչպես առաջինի, այնպես էլ երկրորդի կողմ։ Դուք պետք է հստակ գիտակցեք՝ ինչ եք անում եւ ինչի համար։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր սիրելիին դժվար կլինի ձեզ ինչ-որ քայլի դրդել, որը նրա տեսանկյունից ճիշտ կլինի, բնական եւ տրամաբանական, իսկ, ըստ ձեզ, խենթություն։ Աստղերը, ցավոք, փոխըմբռնում այստեղ չեն տեսնում։ Ստիպված եք ընտրություն կատարել։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր երջանկության համար ձեզ ընդհանրապես ոչ ոք պետք չէ։ Մարդիկ, անգամ ամենահարազատ եւ սիրելի, կխանգարեն եւ հավասարակշռությունից դուրս կբերեն ձեզ։ Այնպես որ, ավելի լավ է ձեր սենյակի դռան վրա նախազգուշացնող պաստառ փակցնեք։
ՁԿՆԵՐ
Այսօր դուք զանգ կստանաք մեկից, ով գլխիվայր կշրջի ձեր կյանքի ընթացքը եւ, շատ հավանական է, կդառնա ձեր երկրորդ կեսը։ Աշխատեք կարեւոր որոշումը միանգամից չկայացնել։ Դրա համար դուք դեռ ժամանակ ունեք։
Աղբյուրը՝ junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը