ԽՈՅԵՐ
Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, ինչը նշանակում է, որ հաջողությունը կժպտա ձեզ, եւ ձեր ամեն մի ցանկություն կիրականանա։ Միայն թե՝ մտապահեք իսկապես ուրախ, վառ եւ զարմանահրաշ երազանք, որպեսզի հետո չափսոսաք բաց թողած հնարավորության համար։ Սա վերաբերում է նաեւ անձնական կյանքին։
ՑԼԵՐ
Այսօր խիստ եւ պահանջկոտ եղեք ձեր սիրելիի նկատմամբ։ Միայն նման եղանակով դուք նրանից կստանաք ցանկալի արդյունք, ադեկվատ արձագանք եւ խոստումների եւ ձեր ցանկությունների կատարում։ Հակառակ դեպքում՝ նա այսօր պասիվ կմնա։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր ընկերասիրությունը կարող է կոտրել անգամ սառույցը։ Այսօր այն յուրահատուկ դերակատարում կունենա սիրելիի հետ հարաբերություններում։ Շնորհիվ դրական տրամադրվածության՝ դուք ի վիճակի եք մարել սիրելիի բորբոքվածությունը։ Սակայն մի չարաշահեք ձեր այդ տաղանդը. ձեզ կարող են մանիպուլացիայի ենթարկել։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի հասկանալ, թե ինչ եք դուք ուզում ասել նրան ձեր այս կամ այն գործողությամբ կամ խոսքերով։ Աշխատեք այնպես անել, որ ձեր առեղծվածայնությունը նրան չվախեցնի, հակառակ դեպքում՝ ձեր շփումը չի ստացվի։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի համար շատ կարեւոր կլինի իմանալ, որ նա ձեզ պետք է, նրա կարծիքը ձեզ հետարքրում է եւ որ դուք միշտ ցանկանում եք նրա կողքին լինել։ Եթե դուք չանեք այս ամենը, դուք ռիսկի եք դիմում վերջ դնել ձեր հարաբերություններին կամ էլ փչացնել դրանք։ Աշխատեք իրադարձություններին նման ընթացք չհաղորդել։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր աշխատեք, որպեսզի կախված չլինեք սիրելիի տրամադրությունից, քանի որ այն այսօր ժամում մոտ վեց անգամ կփոփոխվի, եւ ձեր նյարդերը չեն բավականացնի, որպեսզի բավարարեք նրա ցանկությունները եւ պահանջները։ Եղեք բնական, թեթեւացեք եւ պարզապես ապրեք։
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր գործողությունների համար չպատժվելու արդյունքում այսօր սիրելիի հետ դուք ձեզ ոչ այնքան նրբանկատ եւ քաղաքավարությունից դուրս կպահեք։ Թեեւ ձեր խիղճը կարթնանա, սակայն հարց է՝ կլսե՞ք դուք նրան, թե՞ ոչ։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր կտրուկ մի եղեք սիրելիի հետ հարաբերություններում։ Նրբանկատ մոտեցումը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ստեղծված իրավիճակը եւ առավել լավ լուծում գտնել դրան։ Իսկ միգուցե լուծում գտնելու կարիք չլինի, եւ ամեն ինչ ձեզ դուր գա հենց այնպես, ինչպես որ կա։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ամբողջությամբ հույսը դնել պատահականության վրա։ Եթե ձեր անձնական կյանքում պետք է ինչ-որ բան կատարվի, այն ինքն իրեն անպայման կկատարվի, անկախ նրանից՝ կցանկանաք դուք դա, թե կխուսափեք դրանից։ Այնպես որ, թուլացեք եւ գնացեք հոսանքի ուղղությամբ։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Նախքան ինչ-որ կարեւոր քայլ անելը կամ ինչ-որ բան ասելը, փնտրեք դա չանելու ուղիներ, թե ինչպես կարող եք առանց ձեր իմիջը եւ սիրելիի ինքնասիրությունը վարկաբեկելու, ամեն ինչ գցել իր տեղը։ Այսօր դա անելը անչափ կարեւոր է։
ՋՐՀՈՍՆԵՐ
«Ես սիրում եմ քեզ ոչ նրա համար, թե դու ով ես, այլ նրա, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ» ։ Այսօր արժե հիշել այս ասացվածքի մասին եւ փորձել դա կիրառել գործնականում։ Միգուցե դա ձեզ պետք գա վերջնականապես գերելու համար այն անձնավորությանը, ով ձեզ դուր է գալիս, իսկ միգուցե ինչ-որ մեկը նման կերպ ձեզ գրավի։
ՁԿՆԵՐ
Դուք տխուր եք եւ միայնակ, չնայած նրան, որ սիրված եք։ Ձեզ իսկապես անհրաժեշտ են երկարատեւ հարաբերություններ ձեր միակի եւ անկրկնելիի հետ, եւ այսօր ամենահամապատասխան օրն է նրան փնտրելու համար։
Աղբյուրը՝ junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ