MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Անձնական փորձ. հանգիստ Կրետե կղզում

21:10, 27 օգոստոսի

Կրետե կղզի՝ հիանալի մի տեղ ոչ միայն ընտանեկան, այլեւ ռոմանտիկ հանգիստ անցկացնելու համար։

 Այս ամառ շատ հայեր նախընտրել են իրենց հանգիստն անցկացնել հունական Կրետե կղզում, քանի որ հանգիստը բավականին «դեմոկրատական» արժեքի է։ Հունաստանի Իրակլիոն քաղաքում գտնվող հյուրանոցում 10 օրյա հանգիստ անցկացնելու համար անհրաժեշտ է մոտ 2000 եվրո (տոմսերը ներառյալ). ընդ որում, այս նույն արժեքով կարելի էր հանգստանալ եւ 2, եւ 4 հոգով՝ կախված հյուրանոցի մակարդակից։ Բացի մատչելիությունից, մարդկանց նաեւ գրվում է Կրետե կղզու մեղմ կլիման՝ չնայած մոտ 40 աստիճան ջերմաստիճան եւ բավականին խոնավ է լինում այնտեղ, բայց այնքան էլ հեղձուցիչ չէ, ինչպես այդ նույն ժամանակահատվածում Անթալիայում։

Հունաստանում մնալու ընթացքում ինձ ամենից շատ զարմացրեց այն փաստը, որ հույները կտրականապես չեն ուզում աշխատել. հավանաբար նրանք աշխարհի ամենածույլ ազգն են։ Բայց պետք է նաեւ նշել, որ հույները շատ բարեհաճ, ջերմ ու առատաձեռն մարդիկ են։ Հույներն օրվա մեծ մասը նախընտրում են հանգստանալ։ Օրինակ, խանութները բացվում են առավոտյան 9-ին եւ աշխատում մինչեւ կեսօրին ժամը 2-ը, եւ միայն շաբաթական երեք օրերին են (եթե իհարկե, տոն օրեր չեն, իսկ այստեղ տոները շատ են) աշխատում երեկոյան 5-9։ Իսկ շաբաթ-կիրակի բոլոր խանութներն ու անգամ մի շարք ռեստորաններ ընդհանրապես փակ են։

Դիտարկելով տեսարժան վայրերի առատության տեսանկյունից՝ Կրետեն, իհարկե, Աթենք չէ։ Այստեղ ամենահայտնի տեսարժան վայրերը՝ Կնոսոսի պալատ եւ այն քարայրը, որտեղ ծնվել է Զեւսը, տպավորիչ չէին ինձ համար։ Կնոսոսի պալատը այնքան էլ լավ պահպանված չէր, եւ շատ բաներ վերակառուցել են մեր օրերում. ըստ գիդի՝ այդ հատվածները վերականգնել են՝ հիմնվելով գիտնականների առաջարկների վրա, այսինք՝ կարելի է ենթադրել, որ միգուցե, դրանք չեն էլ եղել։ Այնուամենայնիվ պալատը պետք է տեսնել՝ մշակութային ինտելեկտը զարգացնելու համար։ Ըստ իս՝ Կրետե կղզին տեսնելու եւ բացահայտելու համար պետք է մի մեքենա վարձել եւ ճամփորդել նրա ոլոր-մոլոր ճանապարհներով (սա կարժենա ընդամենը 40-60 եվրո մեկ օրվա համար)։ Ասպես շատ ավելի մատչելի ու հետաքրքիր է լինում, քան տուրօպերատորի հետ գնալը, քանի որ այսպիսի կազմակերպությունները նենգաբար «թալանում են» զբոսաշրջիկներին։ Իրակլիոն քաղաքը, ասես, մի մեծ գյուղ լինի, որը տուրիստներին գրավում է իր պատմական Դեդալա փողոցով եւ Առյուծների հրապարակով։ Նշեմ, որ այստեղ ոչ մի ճարտարապետական հմայիչ կառույց չկա։ Քաղաքում կարելի է գեղեցիկ հուշանվերներ գնել եւ ճաշել տեղի պանդոկներից մեկում։ Իսկ ինչ վերաբերում է սննդին, ապա պետք է ասել, որ այստեղ սնունդը պարզապես հիանալի համ ու հոտ ունի, բայց դժբախտաբար, նաեւ բարձր կալորիականություն. բայց այդ հաճույքը վայելելու հնարավորությունը ոչ մեկ չի ցանկանում բաց թողնել։ Պետք չէ մոռանալ նաեւ տեղի թեթեւ, հաճելի համ ունեցող, մեղրով եւ ծաղկի բույրով քաղցրացրած գինիների մասին։ Իրակլիոնում գտնվող ցանկացած պանդոկում ճաշելուց հետո Ձեզ անպայման ռակի (օղու տեսակ) եւ իհարկե, աղանդեր (միրգ եւ պաղպաղակ) կհյուրասիրեն՝ տվյալ պանդոկի հաշվին. սա հունական ավանդույթ է։ Հետեւաբար, հանգստից հետո Դուք ոչ միայն գեղեցիկ արեւայրուք, այլեւ մի քանի ավելորդ կիլոգրամ ձեռք կբերեք, բայց ոչ անտեղի։ Պետք է նշել, որ ի տարբերություն եվրոպական այլ երկրների՝ այստեղ գները շատ ավելի մատչելի են. երկու հոգու համար նախատեսված ճաշը կարժենա 20-50 եվրո։ Հիշեցնեմ, որ խոսքը Իրակլիոնի մասին է, քանի որ Սանտորինի կղզում գները շատ ավելի բարձր ու թանկ են։ Այս կղզին համարվում է տեղի Մալդիվները, հետեւաբար, գներն այստեղ Մալդիվներին համապատասխան են։

Ծով... մաքուր, նուրբ եւ հաճելի ավազով ծովափ։ Ասեմ, որ հանգստի մեկնելուց առաջ ես վախենում էի ծովային ոզնիներից, որոնք գալիս ու մտնում են անտեղյակ զբոսաշրջիկների ոտքերի տակ։ Սակայն տասն օր այնտեղ անցկացնելու ընթացքում ոչ մի անգամ նման ոզնի չտեսա։ Այսպիսով, Կրետեն զարմանահրաշ մի կղզի է, եւ ես մտածում եմ կրկին այնտեղ գնալու մասին...

 

Յուլիա Վարդանյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել