Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Ժաննան ամբողջ կյանքիս ընթացքում հոգ է տարել իմ մասին». Օլգա Օռլովա

16:45, 27 օգոստոսի

«Блестящие» խմբի նախկին անդամ Օլգա Օռլովան «Антенна» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ պատմել է իր եւ Ժաննա Ֆրիսկեի ընկերության մասին, եւ թե ինչպես են նրանք հոգ տանում միմյանց մասին։

«20 տարիների ընթացքում մենք հարազատներ ենք դարձել, իսկ հիմա արդեն բարեկամներ ենք Աստծո առաջ, քանի որ ես նրա որդու՝ Պլատոնի կնքամայրն եմ։ Մենք միասին կրակի ու ջրի միջով ենք անցել, կիսվել մեր՝ թե անձնական կյանքում, թե կարիերայում պատահած դեպքերի եւ պատմությունների մասին։  Ցանկացած իրավիճակում դիմել ենք մյուսի օգնությանը, ինչի շնորհիվ մեր կյանքն ավելի է հեշտացել։ Միասին մեծացել ենք, իմաստություն եւ փորձ ձեռք բերել, եւ արդյունքում անխոցելի դարձել»,- ասել է Օլգան։

«Հետաքրքիր է, որ Ժաննան ամբողջ կյանքիս ընթացքում հոգ է տարել իմ մասին, ասես մայրս լիներ։ Նրա պայուսակի մեջ մշտապես պանրիկներ կային, որոնք նա վերցնում էր, որպեսզի ես երբեք քաղցած չմնամ։ Անցյալ տարի մենք դերերով փոխվեցինք։ Լինում էին օրեր, որ ես հավի միս էի պատրաստում ընթրիքի համար, բայց նա արթնանում եւ ասում էր, որ միդիաներ է ուզում։ Ասում էի՝ «լսում եմ, թագուհի» եւ գնում խանութ։ Այժմ կարող եմ պարծենալ, որ հիմա նա առավոտյան կարող է թակել իմ սենյակի դուռն ու թարմ հյութ բերել ինձ համար, իսկ ճաշին՝ պանրով սմբուկ։ Ես դրանք այնպիսի հաճույքով եմ ուտում, քանի որ շատ թանկ են ինձ համար»,- պատմել է Օռլովան։

 

Աղբյուրը՝ Wday.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել