ԽՈՅԵՐ
Այսօր հավանականությունը մեծ է, որ կվարակվեք ինչ-որ տհաճ հիվանդությամբ, որով կարող եք վարակել նաեւ ձեր սիրելիին։ Մի կողմից, դա ձեզ թույլ կտա մեկ շաբաթ արձակուրդ վերցնել եւ սիրելիի հետ «վայելել» ընդհանուր հիվանդությունը, մյուս կողմից... միթե՞ դուք այդքան ցանկանում եք հիվանդանալ։
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի շփվել ձեր մտերիմների հետ, քանի որ նրանք կխոսեն տարբեր լեզուներով։ Եթե նրանց հանդիպումն իրոք այդքան անհետաձգելի է, ապա ստիպված եք թարգմանիչ եւ մոդերատոր աշխատել՝ փորձելով շտկել բոլոր սուր անկյունները։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեզ հետ ինչ-որ անսպասելի բան կկատարվի, որը էականորեն կազդի ձեր անձնական կյանքի վրա։ Միգուցե, այդ փոփոխությունները կլինեն աննշան, սակայն իրենց հետ կբերեն իրադարձությունների այնպիսի զարգացում, որն իսկապես զարմանալի կլինի։ Զգոն եղեք, որպեսզի չսխալվեք ռազմավարությունն ընտրելիս։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր չարժե սիրելիին դրդել անկեղծության։ Նրա կողմից ասված խոսքերը կարող են ձեզ չուրախացնել, ընդ որում՝ նշանակալիորեն։ Ավելի լավ է հավատացեք այն ամենին, ինչն ասում է ձեզ պաշտոնապես։ Ճիշտ է, դա միշտ չէ, որ ճշմարտությանը մոտ է, փոխարենը՝ անչափ հաճելի է։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կկարողանա ապացուցել ձեզ նրա այս կամ այլ քայլի կարեւորությունը։ Սակայն, նախանձելի համառությամբ նա կփորձի դա անել նորից ու նորից, որպեսզի դուք հասկանաք դա։ Հասկացեք, խնդրում ենք։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեզ համար լավագույն օրերից չէ։ Երեխաները չեն ուրախացնի ձեզ իրենց լավ պահվածքով, եւ դուք, հավանաբար, ստիպված կլինեք նրանց գլխին քարոզ կարդալ եւ խելք սովորեցնել։ Թույլ մի տվեք երեխաներին իշխել ձեզ, այլապես հետագայում դժվար կլինի ձեզ համար։
ԿՇԵՌՔՆԵՐ
Բարեհաջող օր է սիրելիի հետ միասին պարելու համար։ Ընդ որում՝ պարտադիր չէ, որ դա լինի դանդաղ եւ ռոմանտիկ պար։ էներգետիկ ռոք-ն-ռոլը նույնպես օգտակար կլինի։ Ամենակարեւորը՝ գտնել համապատասխան վայր, երաժշտություն եւ ժամանակ, մնացածը ինքն իրեն կստացվի։
ԿԱՐԻճՆԵՐ
Եթե ձեզ թվում է, որ հակառակ սեռի ներկայացուցիչներից ինչ-որ մեկը ձեր հանդեպ ավելի շատ ջերմ եւ ուժեղ զգացմունքեր ունի, որքան դուք կցանկանայիք, փորձեք լուծում գտնել։ Բացատրեք նրան, թե ինչու նրա զգացմուքները ի հայտ են եկել ոչ ճիշտ տեղում եւ ոչ ճիշտ ժամանակին։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սիրելին դժվար թե համապատասխանի այն չափանիշներին, որոնք սահամանել եք այս գիշեր նրա համար։ Ցավոք, կախարդական արքայազն նրանից չի ստացվի, փոխարենը՝ նա կլինի այնպիսի մեկը, ով սիրում է ձեզ եւ ում դուք եք սիրում։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր կարող եք նշանակել այնքան ժամադրություն, որքանի ֆիզիկապես կարող եք ներկա գտնվել։ Այդպես օրը կլինի հագեցած եւ բուռն, իսկ տպավորությունները՝ շատ։ Բացի այդ, ձեր բոլոր զուգընկերներին ավելի լավ կկարողանաք համեմատել, կարեւորը՝ չխառնվելն է։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր բավականին երկար ստիպված կլինեք սիրելիին համոզել այս կամ այն քայլի ճշմարտացիությունը, որը դուք ցանկանում եք, որ նա անի։ Հայտնի չէ, թե դա կստացվի ձեզ մոտ, թե ոչ, բայց, ամենայն հավանականությամբ, ձեր մտածածը ստիպված կլինեք ինքներդ իրագործել։ Նախօրոք պատրաստվեք դրան։
ՁԿՆԵՐ
Այսօր անսպասելի զանգը կարող է ձեզ անհարմար դրության մեջ դնել եւ ինչ-որ կերպ ազդել ձեր անձնական կյանքի վրա։ Միգուցե դա արտահայտվի ձեր սիրելիի թեթեւ հետաքրքրասիրությամբ, իսկ միգուցե ավելի խորը արմատներ գցի՝ վերածվելով հարաբերությունների լուրջ պարզաբանման։ Ժամանակը ցույց կտա։
Աղբյուրը՝ junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը