Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. ինչ չի կարելի հագնել դպրոցում

14:16, 30 օգոստոսի

Ուսումնական տարին մեկնարկում է, եւ շատ դպրոցական աղջիկներ արդեն շտապում են համալրել իրենց զգեստապահարանը նոր հագուստով եւ աքսեսուարներով։ Գաղտնիք չէ, սակայն, որ դպրոցներում պարտադրված է դասական՝ սեւ-սպիտակ գույների համադրությունը։ Որոշ դպրոցներում էլ տաք եղանակին պարտադիր է կիսաշրջազգեստ կրելը, իսկ տաբատի մասին կարելի է հիշել միայն խորը աշնանը եւ ձմռանը։ Սակայն սա չի խանգարում, որ շատ աշակերտուհիներ, տրվելով նորաձեւության խելահեղ միտումներին, դպրոցում կրեն աշակերտին ոչ հարիր հագուստ։ Իսկ ո՞րն է այն, կամ ի՞նչ չի կարելի հագնել դպրոցում։

Շատ աղջիկներ կարծում են, որ պահպանելով վերնազգեստի սպիտակ գույնը, կարող են կրել ինչ տեսակի շապիկ որ ցանկանան։ Բայց դա այդպես չէ։ Լինի շապիկ, թե վերնաշապիկ, այն պետք է ոչ միայն սպիտակ գույնի լինի, այլեւ դասական ոճի մեջ։ Դպրոցում չի կարելի հագնել լայն բացվածքներով շապիկներ, շապիկներ, որոնց վրա գունավոր տառերով խոշոր գրվածքներ կան եւ այլն։

Ոչ մի դեպքում չի կարելի դպրոց գնալ կարճ ջինսե շորտերով։ Ընդհանրապես շորտերը, անգամ՝ դասական ոճի եւ կտորից, պետք է մոռանալ ուսումնական ամբողջ տարվա ընթացքում։

Ջինսից տաբատների մասին, այն էլ՝ պատառոտված, կարծում եմ, անիմաստ է նշել. սա պետք է բացառել անգամ ցուրտ եղանակին, երբ դպրոցներում թույլ են տալիս շրջազգեստը փոխարինել տաբատով։

Եթե խոսք գնաց տաբատների մասին, պետք է նշել նաեւ, որ սպորտային ոճի տաբատները նույնպես հարիր չեն դպրոցներում։ Ընդհանրապես, սպորտային ոճը դպրոցում ընդունելի է միայն ֆիզկուլտուրայի դասերի ժամանակ։
 

Իսկ հիմա կոշիկների մասին։ Հատկապես բարձր դասարանի աշակերտուհիները սիրում են դպրոցում ճեմել բարձրակրունկներով։ Իհարկե, բարձրակրունկները յուրաքանչյուր աղջկա երազանքն են, եւ, թերեւս, կարելի է այդ երազանքն իրականացնել նաեւ դպրոցում, սակայն ոչ մի դեպքում չի կարելի չափն անցնել։ Ահա կոշիկների մի քանի օրինակներ, որոնք հարիր չեն աշակերտուհուն.

Աղջիկների ամենասիրելի աքսեսուարներից մեկը՝ պայուսակը, նույնպես պետք է լինի դպրոցին համապատասխան։ Բացառեք փոքրիկ ձեռնապայուսակները։ Դրանց մեջ դասերի համար անհրաժեշտ ոչինչ չեք կարողանա տեղավորել, իսկ ինչի՞ համար եք գնում դպրոց, եթե ոչ սովորելու։

Մաղթում ենք ձեզ հաջող ուսումնական տարի։

Պատրաստեց՝ Շ.Շ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել