Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Անձնական փորձ. նիհարում ենք արձակուրդներից հետո

22:09, 30 օգոստոսի

Ամառային արձակուրդների շրջանը ավարտվում է եւ պետք է արդեն գնալ աշխատանքի։ Բայց շատ կանայք բախվել են մի մեծ խնդրի՝ ազատվել հանգստի ժամանակ հավաքած ավելորդ կիլոգրամներից։ Ես անկեղծորեն նախանձում եմ այն «երկաթյա կանանց», ովքեր հանգստի ժամանակ զրկում են իրենց համեղ եւ գիրացնող հաճույքներից, ինչպես նաեւ կանոնավոր գնում են մարզասրահ։ Ինչպես հասկացաք, ես այդպիսի կանանց շարքին չեմ պատկանում։ Ես կանանց մեծամասնության նման (համենայնդեպս ես դրան անկեղծորեն հավատում եմ) նախընտրում եմ արեւի տակ կամ լողավազանի մոտ ուտել մսի ֆիլե, կամ այն ամենը, ինչ տրված է Աստծո կողմից «ամեն ինչ ներառված է» («all inclusive»)համակարգում։ Զարմանալին այն է, որ մինչ ծովափ գնալը ես ինձ տանջում եմ մի շարք դիետաներով, սպորտային պարապմունքներով, մերսումներով, որպեսզի բիկինիով գեղեցիկ տեսք ունենամ։  Բայց բավական է տեսնեմ շվեդական սեղանը եւ իմ «երկաթե կամքի ուժը» մարում է այնպես, ինչպես արեւի տակ մնացած պաղպաղակը կհալչեր։

Սակայն հաշվի առնելով անցյալ տարիների դառը փորձ՝ այս տարի որոշեցի հավաքել ողջ ուժերս եւ պայքարել հավելյալ սնվելու դեմ։ Բացի այդ ես ինձ համար հատուկ մի դիետա էի մշաել, որը կօգներ արագ ազատվել մի քանի կիլոգրամներից։ Սակայն նույնիսկ եթե Դուք լիարժեք մտադրված եք քիչ ուտել, կամ սահմանափակել Ձեզ ուտելու հարցում, ապա ամեն ինչ հօդս է ցնդում, երբ դուք մտնում եք ռեստորան. «Ամեն ինչ ներառված է» համակարգը կանանց կազմվածքի թշնամին է։ Պետք է մի ծրագիր մշակել, որը թույլ կտա չզրկել քեզ հաճույքներից, բայց նաեւ չհավաքել ավելորդ քաշ կամ գոնե ոչ այնքան շատ։ Անձամբ ես այսպես վարվեցի. առավոտյան նախաճաշ՝ սուրճ, կրուասան, հյութ, կամ յոգուրտ, սուրճ, հյութ։ Ոչ մի լանչ կամ հավելյալ սնունդ կեսօրյա լանչի ժամերին։ Ճաշին ես ափսեի մեջ կանաչեղեն էի լցնում, աղցան, կաղամբ, բանջարեղեն, ավելացնում երկու  գդալ հունական «ցացիկի» սոուս եւ մի փոքրիկ կտոր ձուկ կամ միս դնում։ Աղանդերով հարուստ սեղանից կիլոմետրերով հեռու էի կանգնում կամ նախապատվությունս տալիս էի մրգերին։ Ընթրիքին կրկին գործում էր նույն սկզբունքը, միայն մի փոքր տարբերությամբ՝ բանջարեղենն ու միրգն ավելի քիչ քանակությամբ էի վերցնում եւ մեկ (իսկ երբեմն էլ՝ երկու-երեք) բաժակ գինի։

Ասեմ, որ ոչ մի անգամ սովի զգացում չեմ ունեցել, եթե շատ էի ուզում տորթ կամ թխվածք ուտել, ապա միայն մինչեւ 13։00, ինչից հետո երկար լողում էի լողավազանում հոգեկան հիվանդ դելֆինի պես։ Արդյունքում ես գիրացել էի ընդամենը 1,5-2կգ-ով, բայց տուն վերադառնալուց հետո մեկ շաբաթում վարսակով դիետայի միջոցով նիհարեցի։

Վարսակը շատերի համար զզվելի մթերք է՝ չնայած այն շատ օգտակար է եւ հիանալի ազդեցություն ունի նյութափոխանակություն վրա։ Առաջին օրը ես միայն վարսակ կերա (ընդ որում, առանց շաքարի եւ աղի) եւ շատ ջուր խմեցի։ Սա շատ դժվար էր, բայց արդյունքը բավականին լավ է ստացվում։ Օրինակ, իմ մայրիկն այս մեթոդի օգնությամբ մեկ օրում նիհարել է 1 կգ-ով։ Հաջորդ օրերին եւ վարսակի հետ նաեւ օգտագործում էի բանջարեղեն, միրգ, մածուն կամ յոգուրը։ Առավոտյան նախաճաշին երկու թեյի գդալ մեղր եւ դարչին էի ավելացնում։ Արդյունքում ես նիհարեցի 4կգ-ով։ Քանի որ վարսակը ստամոքսում ուռչում է, այն հագեցվածության զգացում է հաղորդում, ինչ շնորհիվ այս մեթոդն այնքան էլ ծանր ու դժվար չէ։ Բացի այդ, այս դիետան կարգավորում է նաեւ մարսողությունն ու նյութափոխանակությունը։

Ապացուցված է անձնական փորձով։

 

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում







@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել