Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Հայ ալֆոնսները

23:01, 1 սեպտեմբերի

Վերջին շրջանում Հայաստանում հայտնվել է տղամարդկանց այնպիսի մի դասակարգ, ովքեր նախընտրում են ապրել կանանց հաշվին։ Հայ ալֆոնսներն ու կավատներն ակտիվորեն փնտրում են իրենց զոհին ոչ միայն իրական, այլեւ վիրտուալ աշխարհում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում շատ ավելի հաճախ ենք լսում այն մասին, որ այս կամ այն քաղաքացին, վստահություն ձեռք բերելով կնոջ մոտ, ինտերնետային նամակագրության միջոցով փորձում է նրանից մեծ գումարներ «կորզել»։

Սակայն ոչ բոլոր կանայք են հասկանում, որ «սպիտակ ձիով իրենց ասպետը» խղճուկ մի ալֆոնս է, ով իհարկե, խուսափում է պատասխանատվությունից, իսկ նրա զոհը մնում է ոչ միայն դատարկ գրպանով, այլեւ կոտրված սրտով։ Մեր հերոսուհիները, ովքեր այդպիսի դառը փորձ են ունեցել իրենց կյանքում, որոշել են կիսվել իրենց պատմություններով, որպեսզի կանխեն այսպիսի ճակատագրական սխալներ գործելը. (բոլոր անունները փոփոխված են)։

Բանկում աշխատող 32-ամյա Նառան ծանոթացել է 40-ամյա Արսենի հետ. «նա այնքան բարձրահասակ, առնական, եւ լավ խնամված էր, իսկ ինձ միշտ այդպիսի մարդիկ են դուր եկել։ Հարաբերությունները շատ բուռն էին ու կրքոտ, եւ մի ամիս անց ես մինչեւ ականջներս սիրահարվեցի նրան՝ չնայած իր սկզբանե այս հարաբերությունները ընդունում էի որպես սիրային մի ինտրիգ»,- պատում էր Նառան։ Արսենը ներկայացել էր որպես նախկին իրավապահ եւ պնդում էր, որ ամուսնալուծված է։ «Իր խոսքով՝ նա աշխատում էր  որպես անվտանգության աշխատակից ընկերություններից մեկում։ Նա մշտապես սրտաճմլիկ պատմություններ էր պատմում իր կյանքի, տանջանքների մասին։ Կես տարի անց մենք որոշեցինք մեր հանդիպումների համար բնակարան վարձել։ Առաջին ամսվա գումարը նա վճարեց եւ հանկարծ պարզվեց, որ նա կորցրել է իր աշխատանքն ու տան վարձը թողեց իմ ուսերին»,-ասում էր Նառան։ Սկզբում նա կարեկցում էր իր սիրեցյալին, փորձում աշխատանքի տեղավորել նրան։

«Հետո նա ինձնից պարտքով գումար խնդրեց՝ հոր բուժման ծախսերը հոգալու համար։ Հետո մի անգամ ինչ-որ պատրվակով նա կրկին գումար խնդրեց ինձնից։ Ասեմ, որ իմ աշխատավարձը այնքան էլ ցածր չէ՝ մոտ 200000 դրամ, բայց փողը միշտ էլ պակասություն էր անում։ Նա երդվում էր, որ երբ ոտքի կանգնի, ինձնօց վերցրած ամեն մի կոպեկը ետ է վերադարձնելու։ Սակայն մի անգամ նա եկավ ինձ մոտ եւ ասաց, որ նա հսկայական պարտքեր ունի, եւ պարտատերերը սպառնում են իրեն։ Ես նրան տվեցի այն ողջ գումարը, որը հավաքել էի մեքենա գնելու համար, մի քիչ էլ պարտքով վերցրեցի ընկերներիցս։ Ես ոչ մի վայրկյան չէի կասկածում նրա անկեղծությանն ու ազնվությանը մինչ այն պահը, երբ իմացա, որ նա այդ կերպով մեծ գումարներ է կորզել իր նախկին սիրուհուց, ով իրենից 20 տարով երիտասարդ է եղել։ Սա ստիպեց ինձ իմ «ասպետին» մի ուրիշ աչքով նայել»։ Նառան, իհարկե, չկարողացավ ետ բերել իր գումարները։ «Ավելին, ես մի շարք արդարամիտ դատողություններ ու արտահայտություններ լսեցի իմ հասցեին. պարզվեց, որ ես չարչիի մեկն եմ եւ ինձ միայն փող է հարկավոր»,-տխրադեմ ասաց Նառան։ «Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչպես կարող է հայ տղամարդն այդպես իջնել»...

30-ամյա Արմանին Էմմայի հետ ծանոթացրել է վերջինիս ընկերուհին։ «Նա ինձ մոտ շատ հանգիստ տղայի տպավորություն թողեց, ով նաեւ հումորի լավ զգացում ուներ։ Ինձ համար խնդիր չէր մեր միջեւ եղած տարիքային տարբերությունը. ես մի քանի տարով մեծ էի Արմանից։ Նա միանգամից մեծ հետաքրքրություն առաջացրեց ինձ մոտ։ Մի քանի ամիս անց մենք սկսեցինք միասին ապրել։ Հայրս մի քանի անգամ փորձեց նրան աշխատանքի տեղավորել, բայց նա ոչ մի տեղ չէր կարողանում հարմարվել. կամ քունն էր տանում, կամ տնօրենը դուրը չէր գալիս, կամ աշխատանքն արժանի չէր իրեն եւ այլն։ Ես աշխատում էի մեր երկուսի համար. փառք աստծո, ես հաճախորդների պակաս չունեմ։ Մի անգամ Արմանը համոզեց ինձ բանկից վարկ վերցնել՝ սեփական բիզնես սկսելու համար։ Ես հիմարի նման համաձայնեցի։ Նա վերցրեց գումարն ու անհետացավ։ Մի քանի ամիս անց ես իմացա, որ նա Ռուսաստան է մեկնել։ Վարկը մինչ այսօր ես եմ մարում, եւ հաշվի առնելով այս դառը փորձը՝ ես խաչ եմ քաշել ցանկացած տղամարդու հետ հարաբերություններ սկսելու վրա։ Ես մինչեւ կոկորդս կուշտ եմ...»։

 

Յուլիա Վարդանյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել