Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Զբոսաշրջիկները Հայաստանում. իրականություն եւ սարսափ

21:08, 2 սեպտեմբերի

Հայաստանում զբոսաշրջության թեմայի մասին համացանցում հազարավոր նյութեր կարելի գտնել։ Բայց ամեն անգամ բացի դրական հիշողություններ ունենալուց, այստեղ կարելի է նաեւ մի շարք սարսափելի երեւույնթերի հանդիպել։ Եթե Դուք ամեն տարի արտասահմանից հյուրեր եք ընդունում, եւ նրանց այստեղ-այնտեղ տանում, ապա կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը։

Սկսենք նրանից, որ զբոսաշրջիկները տարբեր են լինում։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստան գալու են հարուստ մարդիկ, ովքեր իրենց գումարները կսկսեն աջ ու ձախ ծախսել։ Սակայն տուրիստները (հիմնականում եվրոպացիները) շատ պրագմատիկ մարդիկ են, եւ ոչ բոլորն են պատրաստ մեծ գումարներ ծախսել եւ օգտվել Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների առաջարկած թանկարժեք ծառայություններից։ Իսկ ինչպիսի՞ն է սպասարկումը մեզ մոտ։ Որքա՞ն էժան կարող է լինել Հայաստան այցելելը։

Սկսենք այն հանգամանքից, որ այս տարի մեզ մոտ շատ ռուսաստանցիներ կային։ Հավանաբար քաղաքական պատճառներից ելնելով՝ նրանք չէին կարողացել գնալ Իսպանիա կամ Թուրքիա, հետեւաբար, այս մարդկանց տեսնում էինք Երեւանի եւ Թբիլիսիի փողոցներում, եւ քանի որ մեզ մոտ ամեն ինչ համեմատաբար ավելի էժան է, զբոսաշրջիկները սկսում են հետաքրքրվել Հայաստանով։ Իհարկե, չենք մոռանում նաեւ Իրանից եկած քաղաքացիներին, ինչպես նաեւ ֆրանսերեն եւ իտալերեն խոսող եվրոպացիներին։

Զբոսաշրջիկներին սովորաբար տանում են Գառնի, Գեղարդ, Սեւանա լիճ, Տաթեւ, Խոր Վիրապ, Էջմիածին, եւ այս ճանապարհին եղած մի քանի այլ տեղեր։ Այժմ ասացեք խնդրեմ, թե որ մի տուրիստը կցանկանա վերադառնալ Գառնի կամ Սեւանա վանք, այն բանից հետո, երբ Աստված չանի ցանկանա հոգալ բնական կարիքները։ Զուգարանի դիմացը կանգնած տատիկին 100 դրամ տալով՝ տուրիստը տեղում մինի-ինֆարկտ է ստանում, քանի որ հաճախ ներսում ոչ թուղթ, ոչ էլ ջուր է լինում։ Ֆրանսիայից եկած իմ հյուրը, ում մենք տարել էին Գառնի, այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե ինչպես է, որ այնտեղ ամեն ինչ արված է բարձր մակարդակով, բայց սանհանգույցը մոռացության է մատված։ Նույն շոկը մեր հյուրն ապրեց նաեւ Սեւանա վանքում, որտեղ տատիկը մի լավ գոռաց հյուրի վրա, թե մտնելուց առաջ պետք է սպասել, որ զուգարանի տակառիկը (բոչկան) լցվի. ասես Հյուսիսային Կորեայում լինեինք։

Զարմանալին այն է, որ մենք կարծում ենք, որ զբոսաշրջիկները պարտական են մեզ, որ Հայաստանն իր սպասարկմամբ ու մշտական մունաթով (սկսած տաքսու վարորդներից մինչեւ հոսթելների աշխատակիցներ) այնպիսի մի վայր է, որտեղ զբոսաշրջիկը կցանկանա վերադառնալ։ Տուրիստի ցանկությունը հասկանալու եւ կատարելու համար պետք է հիմա մի լավ «գռփել» նրան, իսկ հետո նա նորից կգա այստեղ, թե ոչ, նշանակություն չունի։

Հարգելիներս, հիշեք, ըստ միջին վիճակագրական տվյալների եվրոպացին ամբողջ տարվա ընթացքում գումար է հավաքում ինչ-որ մի տեղ հանգստանալու համար։ Նա  նույնպես մեծ կարեւորություն է տալիս «էժանությանը», ինչպես մենք։ Համոզված եմ, որ անգամ նկատած կլինեք զբոսաշրջիկների, ովքեր հեծանիվով են գնում Դիլիջան կամ Գորիս։ Եվրոպացին հիմար չէ, եւ շատ լավ հասկանում ու տեղյակ է Հայաստանում հյուրանոցի կամ հոսթելի գներից, այդ պատճառով արտասահմանցին մի կողմ է դնում հյուրանոցում մնալը եւ նախընտրում փողոցում վրան խփել ու այնտեղ քնելը։

Հերթական ամառն ավարտվում է, եւ նա, ով արդեն իսկ հասցրել է «թալանել» զբոսաշրջիկներին, դրանով երջանկացել է, ռուսասատանցի տուրիստները նկարվել են Առնո Բաբաջանյանի արձանի մոտ (չիմանալով՝ ով է նա), բռնել նրա քթից (հենց այդ պատճառով էլ այն կորցրել է իր գույնը), իսկ պարսիկները բավականին գոհացել են մեր ալկոհոլից եւ բարեր հաճախող աղջիկներից, ֆրանսիացիներին ու իտալացիներին դուր են եկել նոր ու հետաքրքիր բաներ տեսնելը։ Այս ամենից հետո բոլորը վերադառնում են իրենց հարմարավետ երկրներ, իսկ մենք մեր տատիկների, զուգարանի եւ պատմական վայրերի հետ միասին մնում ենք բախտի քմահաճույքին։

 

Ա. Կ.

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել