Աղջիկները տարբեր են լինում՝ սեւ, սպիտակ, կարմիր... գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ որակական հատկանիշները, որով հիացնում ու գրավում է տղամարդկանց։ Բայց կան որոշ հատկություններ, որոնք դուրեկան են գրեթե բոլոր տղամարդկանց համար՝ անկախ ճաշակից, գունային եւ այլ նախընտրություններից։
Նրբություն, անկեղծություն, զգայունություն, երախտագիտություն... ահա այս ամենը կարող է գրավել ուժեղ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը։ Այդպիսով, ներկայացնում են այդ ցուցակը...
1. Անկեղծություն
Երբեմն մենք այնքան ենք ցանկանում հաճոյանալ դիմացինին եւ լավ տպավորություն թողնել նրա վրա, որ կորցնում ենք մեր իրական դեմքը։ Չգիտես ինչու, կարծում ենք, որ իրականում մենք այնքան էլ հետաքրքիր չենք եւ շատ թերություններ ունենք, որոնք ակնհայտորեն տեսնում է դիմացինը: Ահա թե ինչու, կինը, ով կարծում է, որ ֆուտբոլն անիմաստ խաղ է, հաճոյանալու համար սկսում է «մեծ հետաքրքրությամբ» իր սիրելի հետ քննարկել ֆուտբոլային վերջին խաղը, եւ մի քան տարի հետո տղամարդը անակնկալի է գալիս, երբ կինը սկսում է բողոքել ու դժգոհել, քանի որ զբոսանքի գնալու փոխարեն՝ տղամարդը նախընտրում է ֆուտբոլ դիտել: Տղամարդիկ անկեղծությունն ավելի են գնահատում, քան կեղծ հաճոյանալը: Ի դեպ, բոլոր իրադրություններում ձեր սկզբունքներին հավատարիմ մնալը վկայում է ձեր ինքնահաստատված լինել կամ չլինելու մասին:
2. Նրբություն
Նուրբ կանայք միշտ էլ գերել են տղամարդկանց: Միգուցե տղամարդիկ դա ասոցացնում են մայրական սիրո հետ կամ իրենց ուժեղ բնավորության կողքին նրանք նրբության ու քնքշանքի կարիք ունեն: Երկու տարբերակներից յուրաքանչյուրի դեպքում էլ կանացի ու նուրբ կանայք հմայում են տղամարդկանց, եւ սա փաստ է: Ոչ մի տղամարդ իր կողքին չի ուզում տեսնել երկրորդ տղամարդու՝ թեկուզ կիսաշրջազգեստ հագած: Բացի այդ նրանց դուր է գալիս թույլ ու նուրբ կանանց պաշտպանող թիկունք լինելը:
3. Երախտագիտություն
«Շնորհակալություն» ասելու ունակություն՝ տղամարդու արած քայլերի դիմաց. ահա սա է ցանկանում տեսնել տղամարդն ու իրեն գնահատված զգալ: Հավանաբար զույգերի վիճաբանության ժամանակ հաճախ կարելի է լսել հետեւյալը. «եթե ես մի բան չեմ անում, դա նկատում ես, բայց այն, ինչ անում եմ այնպես ես ընդունում, ասես, այդպես էլ պետք է լիներ»: Սա վիրավորական է տղամարդու համար: Հետեւաբար մի մոռացեք անկեղծ շնորհակալություն հայտնելու եւ նրա կատարած քայլերը գնահատելու մասին:
4. Զգայունություն
Եթե տեսնում եք, որ տղամարդը հոգնած վերադարձել է աշխատանքից, ապա պետք չէ նրան սկսել հարցախեղդ անել կամ հարաբերություններ պարզել: Այս իրավիճակում նա կարող է նույնիսկ ծաղրել ու վիրավորել ձեզ՝ չնայած իրականում նա այդպիսի ցանկություն չուներ: Տղամարդիկ ասում են, որ կանանց զգայունության պակասը կարող է մեծապես ազդել հարաբերությունների վրա: Նրանք կարծում են, որ կատարյալ զուգընկերուհին պետք է զգա իր սիրած էակին եւ հասկանա, թե երբ է պետք է լրջորեն խոսել եւ երբ պետք է լռել: Իհարկե, զգայունություն պետք է նաեւ ցուցաբերել այլ հարցերում. օրինակ, երբ ամուսինը հիվանդ է, տանից դուրս գալիս նրա գրպանում անհրաժեշտ դեղամիջոց դրեք:
5. Կենսուրախություն
Միշտ չէ, որ կարող ես կենսուրախ լինել՝ հատկապես ամսվա մի քանի օրերին: Բայց տղամարդկանց մտածելակերպը չես կարող փոխել. նրանց դուր են գալիս դրական ու կենսախինդ կանայք: Նվնվացող ու մշտապես բողոքող կինն անկասկած հիասթափեցնում է տղամարդուն: Եվ այս դեպքում տղամարդը, ով ցանկանում էր իր ողջ ուշադրությունը Ձեզ նվիրել, կարող է փոխել իր մտադրությունը:
6. Լսելու ունակություն
Տղամարդիկ սիրում են կանանց, ովքեր մեծ ուշադրությամբ լսում են այն, ինչ նրանք պատմում են: Տղամարդը սիրում է հասկանալ, որ կինը հետաքրքրված է իր պատմությամբ: Կինն, ով անընդհատ ընդհատում է տղամարդուն, ցանկանում փոխել խոսակցության թեման կամ հորանջում է նրա խոսելու ժամանակ, ստիպում է տղամարդուն փախչել իրենից մեկ ուրիշի մոտ, ով կարող է լսել ու հարգել նրա խոսքը:
7. Վստահելու ունակություն
Հասկանալի է, որ եթե տղամարդը մեկ անգամ արդեն իրեն չվստահելու առիթ է տվել, ապա դուք փորձելու եք չափազանց ուշադիր ու հետեւողական լինել: Սակայն տղամարդկանց մեծամասնությունը ատում է, երբ նա փորձում է արդարանալ մի բանի համար, ինչը չի արել: Բացի այդ, երբ տղամարդն ընկերների հետ բարում նստած է, եւ դուք տասնհինգ րոպեն մեկ զանգահարում եք նրան, տղամարդն իրեն զգում կապված շան նման: Ավելորդ է ասել, որ նման պարագայում նա պարզապես վայրկյան առ առաջ կփորձի փախչել պարանոյիկ մտքեր ունեցող «ջղայն տիկնոջից»:
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում