«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչպես աղ դնել սպիտակ սունկը

19:17, 29 սեպտեմբերի

Ապիտակ սունկը համարվում է ամենահամեղ նախուտեստներից մեկը։ Սունկը մի յուրահատուկ մթերք է, որը կարելի է եւ տապակել, եւ պահածոյացնել, եւ եփել, եւ աղ դնել։ Կան մի քանի տարբերակներ՝ սունկն աղ դնելու համար, սակայն դրանցից յուրաքանչյուրն իր դրական եւ բացասական հատկանիշներն ունի։

Սպիտակ սունկն աղ դնելու ավանդական մեթոդը. բաղադրատոմս 1

Այս բաղադրատոմսն ունի պատրաստման շատ պարզ եղանակ։ Մեկ դույլ սպիտակ սունկը աղ դնելու համար անհրաժեշտ է երկու բաժակ աղ։ Պատրաստման համար պետք է սունկը լցնել եռացրած ջրի մեջ, եւ երբ այն սկսի եռալ, անհրաժեշտ է հանել կրակի վրայից, լցնել քամիչի մեջ եւ թողնել, որ զովանա։ Պետք է սպասել այնքան, մինչեւ սունկը կչորանա։

Այս ամենից հետո վերցնում եք մեկ լիտրանոց ապակե տարան եւ տեղադրում սունկը՝ գլխիկներն ի վեր։ Բոլոր շերտերի վրա աղ եք լցնում, փակում չոր կափարիչով եւ վրան մի ծանր քար կամ մեկ այլ իր դնում։ Հինգ օր հետո տարայի մեջ կարելի է կրկին սունկ ավելացնել (քանի որ այս ժամանակահատվածում տարայի զանգվածը պակասում է)՝ տաք յուղ լցնելով։ Սունկը պատրաստ է, կարելի է արդեն պահել չոր եւ զով տեղում։

Մատուցելուց առաջ սունկը պետք է մոտ մեկ ժամ դնել սառը ջրի մեջ. եթե սունկը երկար ժամանակ է մնացել տարայի մեջ, ապա կարելի է նաեւ թողնել մոտ մեկ գիշեր։ Սառը ջրով լվանալուց հետո այն կարելի է մատուցել։

Սպիտակ սունկի աղ դնելու ավանդական մեթոդը. բաղադրատոմս 2

Այս դեպքում կրկին անհրաժեշտ է մեկ դույլ սպիտակ սունկ եւ երկու բաժակ աղ։ Սունկը տեղադրում եք տարայի մեջ, լցնում աղն ու դնում չոր եւ մութ տեղում՝ ժամանակ առ ժամանակ մի քիչ խառնելով այն։ Մեկ օր անց տարայի մեջ ջուր է առաջանում, որը պետք է քամիչի օգնությամբ առանձնացնել եւ լցնել ավելի մեծ տարայի մեջ։ Ստացված «հյութը» պետք է տաքացնել ու ավելացնել սնկի վրա։

Երկրորդ օրը կրկնում եք այս նույն գործընթացը, բայց այս անգամ ջուրը մի փոքր ավելի շատ եք տաքացնում. երեք օր անց սունկն արդեն կարելի է եփել ստացված հյութով լի կաթսայի մեջ։ Եփելուց եւ զովանալուց հետո սունկը պետք է գլխիկներն ի վեր տեղադրել ապակե տարայի մեջ, աղ, մի քանի գդալ բուսական յուղ լցնել եւ մի լավ փակել։

Մատուցելուց առաջ սունկը պետք է մոտ չորս ժամ լցնել սառը ջրի մեջ, դնել կրակին եւ տաքացնել։ Այս գործընթացից հետո ջուրն անհրաժեշտ է քամել. ի դեպ սա պետք է կրկնել երեք անգամ, որպեսզի աղն ամբողջովին դուրս գա սնկի միջից։

 

Աղբյուրը՝ ladyspecial.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել