Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Սթրես՝ արձակուրդներից հետո

22:02, 20 սեպտեմբերի

Արդեն 20 օր է անցել, բայց աշխատանքային օր կոչված սարսափն արդեն հալածում է մեր ուղեղը: Իսկ ինչպես կարելի է այդքան դրական ու հաճելի զգացմունքներ ապրելուց հետո գալ ու սկսել աշխատել: Իսկ կյանքի ռիթմի փոփոխությունները հանգեցնում են ինչի. ճիշտ է, սթրեսի: Ի դեպ, այս դեպքում անգամ ալկոհոլը չի կարող օգնել:

Շատ մարդիկ արձակուրդներից հետո ընկնում են սթրեսի մեջ: Մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ.

•  Աշխատողների 66% արձակուրդներից հետո աշխատանքի անցնելիս ինտենսիվ սթրես են ապրում:

•  Հարցվածների կեսը պնդում են, որ առաջացած սթրեսն անհետանում է աշխատանքի անցնելուց երեք օր հետո, իսկ երեք շաբաթ անց ընդհանրապես մոռանում են, որ հանգստացել են:

•  Աշխատողների 76%-ը աշխատանքի գալուց հետո առաջին շաբաթվա ընթացքում մի փոքր հոգնածություն են զգացել:  

Իսկապես ,մի լավ հանգստանալուց հետո աշխատանքի գնալը շատ դժվար է: Ահա այն ախտանշանները, որոնք ի հայտ են գալիս այս պարագայում:

•   Մելանխոլիա

•   Տխրություն

•    Անտարբերություն

•    Վատ տրամադրություն

•    Քնկոտություն
•    Ցրվածություն
•    Անձկություն

•    Անհանգստություն

•    Անտեղի զայրույթ

•    Հոգնածություն

•    Մկանային ցավեր եւ գլխացավ

Այս ամենից խուսափելու կամ գոնե մի փոքր մեղմելու համար մասնագետները խորհուրդ են տալիս.

1. Պարզել սթրեսի պատճառը
Սկզբում պետք է հասկանալ արդյոք ձեզ մոտ իսկապես սթրես է առաջացել, թե ոչ: Այնուհետեւ փորձեք պարզել սթրեսի պատճառը՝ ընտանիքը, աշխատանքը, եղանակը կամ նույնիսկ հասարակական տրանսպորտը:

2. Մի շտապեք, թույլ տվեք, որ օրգանիզմը ընտելանա ձեր նոր կենսակերպին

Եթե նոր եք վերադարձել հանգստից, ապա առաջին երեք օրը շատ դժվար հաղթահարելի են: Հենց այս երեք օրը պետք է թուլանալ եւ միայն դրական ու գեղեցիկ երեւույթների մասին մտածել: Փորձեք համբերատար սպասել հանգստյան օրերին, որպեսզի ամեն ինչ կարգավորվի:

3. Կարգավորեք աշխատավայրը

Քանի որ ժամանակի մեծ մասը հենց այստեղ եք անցկացնում, ապա պետք է բարելավել աշխատանքային պայմանները՝ ամեն ինչ հարմարավետ դարձնելով ձեզ համար: Իսկ կանանց անգամ կարող է երջանկացնել սիրած մարդու կամ հարազատների լուսանկարները, բույսերը, թեյի բաժակը, գրչատուփը եւ այլն:

4. Սպորտով զբաղվեք

Ֆիզիկական ակտիվությունը  սթրեսից ազատվելու լավագույն միջոցն է: Մարզվելիս կարգավորվում է արյան հոսքը դեպի ուղեղ, արտադրվում է դոպամին եւ սերոտինին հորմոններ, որոնք ել պատասխանատու են բարձր տրամադրության համար: Ի դեպ, պարտադիր չէ գնալ մարզասրահ կամ ֆիթնես ակումբ, վարժություններ կարելի է անել եւ տանը, եւ աշխատավայրում:

5. Օգտագործեք հակասթրեսային մթերքներ ու վիտամիններ

Եթե սթրեսի մեջ եք, ապա փորձեք ուտել այնպիսի մթերքներ, որոնք կարող են բարձրացնել ձեր տրամադրությունը՝ նուշ, սաղմոն, մուգ շոկոլադ, ձիթապտղի յուղ, արեւածաղկի սերմեր եւ քնջութ ավոկադո, բանան, վարունգ եւ տարբեր տեսակի հատապտուղներ;

Իսկ եթե զգում եք, որ լարվածությունը շատ մեծ է, ապա անհրաժեշտ է սրտի կաթիլներ կամ առյուծագի օգտագործել:

6. Կենսուրախ մարդկանց հետ շփվեք

Եթե վատ տրամադրություն ունեք եւ ոչինչ Ձեզ դուր չի գալիս, ապա ուրախ ընկերակից է պետք գտնել: Նա ոչ միայն կօգնի ձեզ դժվարին պահին, այլեւ կվարակի իր դրական տրամադրությամբ: Ի դեպ, հիանալի կլինի շփվել անծանոթների հետ, քանի որ ծանոթությունները կարող են եւ օգտակար լինել, եւ դրական ազդեցություն ունենալ Ձեզ վրա:

 

7. Լավ հանգստացեք եւ քնեք

Ոչինչ, որ նոր եք արձակուրդից վերադարձել. ձեր օրգանիզմն աշխատանքային ռիթմին պետք է պատրաստ լինի: Հետեւաբար, հրաժարվեք մինչեւ ուշ գիշեր գործ անելուց, համակարգչի կամ հեռուստացույցի առաջ նստելուց եւ գնացեք քնելու:

Հուսով ենք, որ այս խորհուրդները Ձեզ համար օգտակար կլինեն արձակուրդներից հետո առանց սթրեսի կամ մեծ հոգնածության վերադառնալ աշխատանքի: Իսկ եթե դուք ժամ առաջ ցանկանում եք փախչել աշխատանքից եւ գործընկերներից, ապա շտապեք հիշել, թե ձեր գործում ինչն է ամենից շատ դուր գալիս ձեզ:

 

Աղբյուրը՝ Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել