Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Անկեղծության ուրբաթ. ALEXANDRAPOL ORCHESTRA

12:19, 14 սեպտեմբերի

Իմ ուրբաթ երեկոն կարող եմ ստացված համարել ի շնորհիվ երիտասարդ ու տաղանդավոր ALEXANDRAPOL ORCHESTRA երաժշտական խմբի՝ զարմանահրաշ երիտասարդներ, ովքեր հաճելի անակնկալ ու բացահայտում էին ինձ համար: Պետք է նշեմ, որ մինչ երեկոն, ես եւ ընկերներս փնտրում էինք մի վայր, որտեղ կարելի է որակով երաժշտություն լսել, եւ անկեղծ ասած՝ գրեթե հիասթափության շեմին էինք: Բայց ընկերներիցս մեկն առաջարկեց գնալ երեւանյան ակումբներից մեկը: Չնայած «մանկական ժամին»՝ երեկոյան ժամը 10 էր, ակումբում ոչ մի կենդանի շունչ չկար: Սակայն հիասթափությունը միանգամից անհետացավ, երբ լսեցինք ու ականատեսը դարձանք, թե ինչեր են անում այս երիտասարդները բեմի վրա:

ALEXANDRAPOL ORCHESTRA-ն կովկասյան այն առաջին խումբն է, որը հանդես է գալիս «սկա» ոճում. երաժշտական այս ոճը ի հայտ է եկել Յամայկայում անցյալ դարի 50-ականներին: Այս խմբի հիմնադիր տրոմբոնահար Հայկ Տեր-Մարգարյանը ծննդով Գյումրիից է: ALEXANDRAPOL ORCHESTRA խմբի մատուցած երաժշտությունը ռեգի, ֆոլկ, էթնո-ջազ եւ սկա երաժշտական ոճերի միաձուլումն է: Ընդ որում, այս ամենը համեմված է գյումրվա լավ հումորով եւ գյումրեցիներին բնորոշ խառնվածքով:

Չնայած դահլիճում շատ քիչ հյուրեր կային, բայց տղաները ի սրտե եւ ողջ հոգով նվագեցին՝ 100%-ով տրվելով երաժշտությանը: Հատկապես տպավորիչ էր վոկալիստ Դավիթ Խաչատրյանի՝ Հովհաննես Թումանյանին նվիրված ստեղծագործությունը: ALEXANDRAPOL ORCHESTRA  խմբի երգերում նաեւ կարելի էր նկատել բալկանյան ելեւէջներ: Ճիշտ է, տղաները ներկայացնում էին տարբեր ոճերի ստեղծագործություններ, բայց նրանց հաջողվել էր իրենց մատուցած երաժշտության մեջ ներդնել նաեւ հայկական որոշ տարրեր ու էլեմենտներ. արդյունքում, ստացվել էր երաժշտական մի յուրօրինակ ու եզակի ոճ ու ժանր, որն էլ հիանալիորեն ներկայացրեց ALEXANDRAPOL ORCHESTRA խումբը:

Այսպիսով, այս երաժիշտներն արժանին են, որ իրենց լսեն:

 

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել