Իմ ուրբաթ երեկոն կարող եմ ստացված համարել ի շնորհիվ երիտասարդ ու տաղանդավոր ALEXANDRAPOL ORCHESTRA երաժշտական խմբի՝ զարմանահրաշ երիտասարդներ, ովքեր հաճելի անակնկալ ու բացահայտում էին ինձ համար: Պետք է նշեմ, որ մինչ երեկոն, ես եւ ընկերներս փնտրում էինք մի վայր, որտեղ կարելի է որակով երաժշտություն լսել, եւ անկեղծ ասած՝ գրեթե հիասթափության շեմին էինք: Բայց ընկերներիցս մեկն առաջարկեց գնալ երեւանյան ակումբներից մեկը: Չնայած «մանկական ժամին»՝ երեկոյան ժամը 10 էր, ակումբում ոչ մի կենդանի շունչ չկար: Սակայն հիասթափությունը միանգամից անհետացավ, երբ լսեցինք ու ականատեսը դարձանք, թե ինչեր են անում այս երիտասարդները բեմի վրա:
ALEXANDRAPOL ORCHESTRA-ն կովկասյան այն առաջին խումբն է, որը հանդես է գալիս «սկա» ոճում. երաժշտական այս ոճը ի հայտ է եկել Յամայկայում անցյալ դարի 50-ականներին: Այս խմբի հիմնադիր տրոմբոնահար Հայկ Տեր-Մարգարյանը ծննդով Գյումրիից է: ALEXANDRAPOL ORCHESTRA խմբի մատուցած երաժշտությունը ռեգի, ֆոլկ, էթնո-ջազ եւ սկա երաժշտական ոճերի միաձուլումն է: Ընդ որում, այս ամենը համեմված է գյումրվա լավ հումորով եւ գյումրեցիներին բնորոշ խառնվածքով:
Չնայած դահլիճում շատ քիչ հյուրեր կային, բայց տղաները ի սրտե եւ ողջ հոգով նվագեցին՝ 100%-ով տրվելով երաժշտությանը: Հատկապես տպավորիչ էր վոկալիստ Դավիթ Խաչատրյանի՝ Հովհաննես Թումանյանին նվիրված ստեղծագործությունը: ALEXANDRAPOL ORCHESTRA խմբի երգերում նաեւ կարելի էր նկատել բալկանյան ելեւէջներ: Ճիշտ է, տղաները ներկայացնում էին տարբեր ոճերի ստեղծագործություններ, բայց նրանց հաջողվել էր իրենց մատուցած երաժշտության մեջ ներդնել նաեւ հայկական որոշ տարրեր ու էլեմենտներ. արդյունքում, ստացվել էր երաժշտական մի յուրօրինակ ու եզակի ոճ ու ժանր, որն էլ հիանալիորեն ներկայացրեց ALEXANDRAPOL ORCHESTRA խումբը:
Այսպիսով, այս երաժիշտներն արժանին են, որ իրենց լսեն:
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է